- -
- 100%
- +

ԳԱՅԼՆ ՈԻ ԿԱՏՈԻՆ
Գայլն անտառիցՓախավ գեղը.– Նեղն եմ, նեղը, —Ասավ կատվին, —Ասլան բալա,Քո հոր պատվինՄի ճար արա:Մի տես հլա,Որսորդ ու շուն,Թազի, թուլաՄիսս են կրծում,Ինձ հալածում:Ա՜յ կտրվիԴրանց հոտը,Մի մարդ ցույց տուրՊահվեմ մոտը:( Ա՜յ ցեղակից, – գոչեց կատուն, —Գնա մտիր Մարոյենց տուն.Նա չափազանց բարի կին է:– Ես էլ գիտեմ, որ անգին է,Բայց որ նրա հորթն եմ կերե՛լ…(Բկիդ կանգներ, լավ չես արել:Ա՜յ Դավթի մոտ կո՞ւզես կանչեմ:(Նրանից էլ ես կամաչեմ.Հենց ամառըԿերա Դավթի փոքրիկ գառը…(Ո՞ւմ ասեմ էլ…Հա՛, մեր Զաքին:(Էս գարնանն էլՆրա մաքին…(Ո՞վ մնաց էլ.Հա՛, երեցը:(Էս աշնանն էլՆրա էծը…(Ա՜յ դու ուտեսՉոռի մեծը:Քանի՞սն եղավՀի՛նգը…վե՛ցը…Ա՜յ անամոթ,Ի՞նչ երեսովԴու գյուղ մտար,Ի՞նչ է ուրիշՏեղ չգտա՞ր:Գյուղն հիմա՞ր է,Որ թշնամունՊատսպարե:Ով ինչ բրթե,Էն կխրթե:ԳԱՅԼՆ ՈԻ ՇՆԵՐԸ
Գայլը մի օրՏեսնում է, որՀովիվները դանակներովԿտրատում են մի գեր ոչխար,Իսկ շները լուռ, անվըրդովԹափվել են վար,Գռմռում չեն,Մռմռում չեն:Գայլը հեռվից ի՜նչ է ասում.– Կոտորվիք դուք… ի՜նչ վայնասունԿհանեիք դուք խմբովի,Թե այդ բանը ես անեի:ԺԱՆՏԱԽՏ
Կենդանյաց մեջ խիստ ժանտախտ էր,Չմեռնելը շատ մեծ բախտ էր:Ճգնաժամ էր օրհասական ,Ու ձայն տվեց առյուծ արքան.– Կենդանինե՛ր ինչքան որ կան,Թող հավաքվեն, գահիս մոտ գան:Է՛, արքայի հրաման էր,Ժանտախտի պես դաժան բան էր:Սարսուռ ընկավ դաշտ ու անտառ,Գազանները լեղապատառՄեծ ու փոքր, բազմատարազ,Արջ ու հովազ,Վագր ու վարազ,Չար բորենի, աղվես ու գայլ,Մեկ էլ էշը վսեմափայլ,Հավաքվեցին առյուծի դեմ,Արքան գոչեց. – Ես ձեզ հետ եմ,Ի՜մ իշխաններ, ես լավ գիտեմ,Որ ձեր սրտից արյուն կերթա,Եթե բանը այսպես գնա,Այս ժանտախտին, ականջը խուլ,Ամբողջ ցեղով կգնանք կուլ:Ինձ լսեցեք, բան եմ ասում.Ո՞ւմ մեղքիցն է այսպես ցասում:Աշխարհն առավ ցեղիս լացը,Հա՜ վառվում է չորն ու թացը:Եկեք, խնդրեմ, անկեղծորենԽոստովանենք, որըս անօրենԲան ենք բռնել,Մեծ մեղք գործել:Մեկն ես, որ ձեր գլխավորն եմ,Տեր ամենից մեղավորն եմ.Քանի անմեղ գառ ու ոչխարՈւղարկել եմ մթին աշխարհ,Ու հովվին էլ լեղապատառԻնչպես արել ճոթ ու պատառ:Սա իմ մեղքն է, ճիշտն եմ ասում.Որ բերել է այսպես ցասում:Մեղքերն ասին արջ ու հովազ,Չար բորենին, վագր ու վարազՀետո և գայլ:Վերջը էշը վսեմափայլԱսավ. – Սա է միակ մեղս,Արտի մոտով անցած տեղս,Հակառակ է չարը բարուն,Ես մի բերան զարկի գարուն…Աղվեսն այստեղ՝ լսեց, լսեց,Ոտքի կանգնեց, մի ճառ խոսեցԱյնպես արդար,Այնպես ճարտար,Որ պիտ հիշվի հա՛ դարեդար:– Առեք, – ասավ, – սուլթան ու խան,Առեք նույնպես և իմ մեղան.Ես ամենից մեղավոր եմ,Բայց թե կացեք տեղավորեմ.Մեր արքան վես,Մեր արքան հեզ,Խոստովանեց իր մեղքը մեզ,Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.






