- -
- 100%
- +

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատն Աստուած այն օրից ,Երբ հաճեցաւ շունչ փչելԻմ հողանիւթ շինուածքին ,Կենդանութիւն պարգեւել.Ես անբարբառ մի մանուկ ՝Երկու ձեռքս պարզեցի ,Եւ իմ անզօր թեւերովԱզատութիւնն գրկեցի ։Մինչ գիշերը անհանգիստ ՝Օրօրոցում կապկապուած ,Լալիս էի անդադար ,Մօրս քունը խանգարած ,Խնդրում էի նորանիցԲազուկներըս արձակել.Ես այն օրից ուխտեցիԱզատութիւնը սիրել ։Թոթով լեզուիս մինչ կապերնԱրձակուեցան , բացուեցան ,Մինչ ծնողքըս իմ ձայնիցԽնդացին ու բերկրեցան ,Նախկին խօսքն , որ ասացի ,Չէր հայր , կամ մայր , կամ այլ ինչ.“ Ազատութի՜ւն ” դուրս թըռաւԻմ մանկական բերանից ։“ Ազատութի՞ւն ” ՝ ինձ կրկնեցՃակատագիրն վերեւից.“ Ազատութեան դու զինուորԿամի՞ս գրուիլ այս օրից ։Ո՛հ , փշոտ է ճանապարհդ ,Քեզ շատ փորձանք կը սպասէ.Ազատութիւն սիրողին ՝Այս աշխարհը խիստ նեղ է ” ։– Ազատութի՜ւն , – գոչեցի , —Թող որոտայ իմ գլխինՓայլակ , կայծակ , հուր , երկաթ ,Թո՛ղ դաւ դնէ թշնամին.Ես մինչ ի մահ , կախաղան ՝Մինչեւ անարգ մահու սիւն ,Պիտի գոռամ , պիտ կրկնեմ ,Անդադար՝ Ազատութի՜ւնԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ
“Մեր հայրենիք, թշվառ, անտեր,Մեր թշնամուց ոտնակոխ,Յուր որդիքը արդ գանչում էՀանել յուր վրեժ, քեն ու ոխ”:“Մեր հայրենիք շղթաներովКонец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «Литрес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.