- -
- 100%
- +

I
Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝Կապույտ երկնքի խորությամբ արբած։Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝Ուրախ էինք մենք և մեր սիրտը – բաց։Կանչում էր, կանչում ճամփան անմեկինՈլորապտույտ մեր առաջ փռված։Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ,Ուր ոչինչ չկար մեզ համար դյութիչ.Անցյալը կորել, ցնդել էր անհետ,Որպես երազում արձակած մի ճիչ։Ո՛չ մի տխրություն չէր ճախրում մեզ հետ՝Կախարդել էր մեզ առավոտը ջինջ։Պար էինք խաղում ու երգեր ասում,Զենքերի փայլով հրճվում էինք մենք։Կարծես մանկական կապույտ երազում՝Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ։Ո՛չ հրաժեշտի անորոշ հուզում,Ո՛չ էլ մեռնելու կասկածանք կար նենգ։Անսահման դաշտն էր փռված մեր առաջ։Ոսկի հասկերով ողջունում էր մեզԱշխարհի հեռուն՝ բա՜ց, լայնատարա՜ծ,Արևի շնչով լվացված կարծես։Իսկ ճամփան, անծայր իրանը փռած,Թավալվում էր մի հսկա օձի պես։Թեթև քայլերով ու սրտով թեթևՔայլում էինք մենք կայտառ ու ջահել։Մեր հոգին ուներ թռիչքներ ու թև՝Ո՞վ էր մեզ արդյոք այդպես հմայել…Նայում էին մեզ լեռները պարթև՝Կոչո՛ւմն է նրանց – հավիտյա՛ն նայել։Ուշ իրիկուն էր, երբ մի գյուղ մտանք։Վրաններն արդեն զարկըված էին,Երբ նույնպես ուրախ, անհոգ, անվտանգԲոլորեց իսկույն մեր շուրջպարը հին.Զնգացին նորից հազար երգ ու վանկԵվ վերջին անգամ պղպջաց գինին։Լուսնյակը արդեն բարձրացել էր վերԵվ շուրջը փռել արծաթե մշուշ,Երբ հոգնած մտանք վրանները մեր,Խոտերի վրա պառկեցինք անուժ.– Է՜, բարի գիշեր, անգի՛ն ընկերներ, —Ու խոր քուն մտանք, քնեցինք անուշ։II
Եվ ուրախ էինք այսպես – երեք օր։Բայց հետո հանկարծ բացվեց մեր առաջՄի ավեր ուղի, ուր անհուն ու խորՄի տառապանքի խորշակ կար վառած։Եվ կամաց-կամաց դարձավ վիրավորՄեր հոգին ջահել ու բազմաերազ։Երկինքն էլ կարծես փոխվել էր արդեն։Անձրևներ էին մեր գլխին տեղում։Ավերված ուղին փռված էր մեր դեմ՝Իր ծայրը թաղած մեգ-մառախուղում։Եվ երկնքի պես մեր հոգին էլ թեն՝Անձրևների տակ մրսում էր, դողում։Ճամփի մոտ ընկած տեսանք մի դիակ։Կանգնեցինք, մի պահ նայեցինք իրար։Փտել էր արդեն անձրևների տակ.Ի՞նչ ցեղից էր նա – այդ ո՞վ կիմանար։Իր ապրած կյանքից ամեն հիշատակՍրբել էր, տարել անձրևը վարար։Երկա՜ր կանգնեցինք։ Մի զինվոր – ընկերԴիակն հրելով, խնդաց խելագար։Բայց չէ՞ որ նա՛ էլ կրել է զենքեր,Եղել է մեզ պես կյանքի սիրահար։Ես մտածեցի՝ գնում ենք մենք էլԱյսպիսի դիակ դառնալու համար։Եվ անցա առաջ։ Լեռներից անդինԵրևաց հանկարծ արեգակը հուր։Եվ ես մոռացա այն այլանդակ դին,Շնչեցի հողի թարմությունը խոր,Եվ նորի՜ց իմ բաց ու լցված սրտինԱշխարհը թվաց այնքան թա՜րմ ու նո՜ր։Արևի ոսկի մատները իջանՈւ գուրգուրեցին հեռուները թաց։Հավիտյան վազող ու միշտ ժրաջան՝Խոտերի միջից առվակը խնդաց։Եվ թեթև՜ նետած սլաքի նմանԴեմից մի թռչուն անցավ սրընթաց։Ախ, այդ դաշտերի հեռո՜ւն ոսկեգույն,Այդ երկինքների կապո՜ւյտը պայծառ…Ամեն ինչ կարծես ասում էր հոգուն,Որ այս աշխարհում քմահաճ ու չար՝Չըպետք է, որ մարդն հեկեկա անքուն —Աշխարհում մի օր ապրելու համար։Եվ ես հարց տվի հանկարծ ինքս ինձ,Թե ո՞ւր ենք գնում այսպես եռանդով։Չէ՞ որ աշխարհում կա խոր մի կսկիծ,Ամենքի համար կա մի վիշտ անթով —Էլ ի՞նչ ենք ուզում վերցնել կյանքիցԱհաբեկիչի խելագար խանդով։Ինչո՞ւ է երազն այս աշխարհավերԿախվել մեր գլխին այսպես կուրորեն։Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն։Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր —Կյանքը դարձնում նզովյա՛լ գեհեն1։Եվ մի՞թե մարդիկ այստեղ չե՞ն նայելԵրբեք հեռուներն այս լա՜վ աշխարհի,Ուր արևը բյո՜ւր հրաշք է վառել,Որ մարդու հոգին խանդավառ, բարի՝Գգվի հիացքով երջանկավայել —Ամե՛ն մի խոտի, ամե՛ն մի քարի։Ախ, ո՜չ… Սատանա՛ն քրքջացել է այսՈսկի դաշտերի քնքշությանը խոր,Փռել է կարմիր խորշակ ու երաշտ,Վառել է ոսկի հասկերը բոլոր։ —Սրտի կսկիծով ես անցա առաջՈւ շուրջս նորից նայեցի մոլոր։ —Եվ ահա – կրկին մի քանի դիակ։Եվ այստեղ ահա – վարսեր կանացի։Իսկ այստեղ, արնոտ վերմակների տակ —Փտած փշրանքներ արնաներկ հացի։Ո՞վ է հեռացել այստեղից – մենակ,Քարացա՜ծ սրտով, լուռ, առա՛նց լացի…Իսկ այստեղ ահա – մի ոսկրացած ձեռք։Մարմինը չկա։ Ընկած է անձայն։Քիչ հեռուն գտանք սրունքները մերկ,Իսկ քիչ է՛լ այն կողմ – ատամներ ցիրցան։Իսկ այնտեղ, ժայռի կատարին այն լերկ,Մոռացել էին մի հին հրացան։Սարսափած սրտով մենք անցանք առաջ,Եվ մեր հայացքից արյուն էր կաթում։Լուսնոտի նման բութ ու շվարած՝Այլևս ոչինչ չէինք նկատում։Մի ծանըր կսկիծ ուսերիս առած՝Լուռ քայլում էինք արնաբույր տոթում։Իրիկնամուտին մենք մի գյուղ մտանք։Անունն էր միայն, իսկ ինքը չկար։Այլանդակ գուղձեր, դևի ապարանք։Մնացինք՝ հանգիստ առնելու համար։Եվ գիշերն ամբողջ պատմեցին նրանքԶրույցներ զազիր ու խայտանկար…III
Եվ նորից՝ կանուխ, առավոտ ծեգին,Մենք ճամփա ընկանք անխոնջ ու համառԱյս անգամ արդեն լեռնոտ էր ուղին,Բայց տրտունջ չկար մեր հոգու համար։Նախատում էինք տրտնջացողին,Դեպի նա դառնում անողոք ու չար։Ես չեմ մոռանա մեր վերելքը թեքԹափարիզ լեռան ծերպերով անտես։Այնքան գեղեցիկ չի՛ եղել երբեքՏոկացող կամքի մաքառումը վես։Թվում էր, թե հին ասպետներ ենք մենքԵվ վեր է մղում սուրբ ցնորքը մեզ։ —Սառած ծերպերով գնում էինք մենք՝Ե՛վ զենք, և՛ զրահ ուսերիս առած։Իսկ ձյունոտ ուղին խաբող էր ու նենգ՝Սայթաքում էինք, բայց անցնում առաջ։Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «Литрес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.






