Մատեան Ողբերգութեան

- -
- 100%
- +
Դ
Կտեսնե՞մ արդեօք ես երբեւիցէ մարմնի տապանակն իմ բազմախորտակ` կրկին նորոգուած.Կտեսնե՞մ արդեօք ողբալի հոգուս նաւը փշրուած` կրկին ողջ-առողջ.Մեծ տարածութեամբ բաժանուածս ես կլինե՞մ արդեօք դարձեալ միացած.Կտեսնե՞մ արդեօք հոգնաթախիծ վշտացեալիս սիրտը դարձեալ ուրախ.Կարո՞ղ եմ յուսալ` յաւէտ խաթարուած պատկերն իմ բնութեան յարդարուած նորից.Կտեսնե՞մ արդեօք թշուառացեալիս քանդուած տաղաւարը կրկին կանգուն.Յուսա՞մ, թէ պիտի տեսնեմ տարամերժ հոգիս ազատուած,Եւ լոյսիդ շնորհից զրկուածիս կրկին վերակազդուրուած.Պիտի ցոյց տա՞ս արդեօք ողորմաբար վայելքն ընտանի քո պայծառութեան.Կտեսնե՞մ արդեօք երբեւիցէ ամենատխուր դէմքը հոգուս` ժպտուն.Արդեօք կլսե՞մ գուժկան ձայնի տեղ աւետեաց համբաւն ինձ առաքուած.Կտեսնե՞մ արդեօք իմ բիւրակործան փշրուած անօթն վերանորոգուած.Պատուհաններն իմ մտքի աչքերի կտեսնե՞ն արդեօք պարտամուրհակն իմ մի օր պատռուած.Օրն իմ անձկութեան քաւութեանդ շնորհիւ` կծագի՞ արդեօք քո լոյսը վրաս,Արդեօք կմտնե՞մ լուսախորանի խնջոյքը մի օր քո առաջնորդութեամբ.Անկեանք, ցամաքած ոսկորներս կրկին կկենդանանա՞ն,Ըստ Եզեկիէլի` ներգործուն շնչիս ետ գալով դարձեալ զօրութիւն առած.Կլինի՞ արդեօք, որ կրկին նայեմ քո սուրբ տաճարին, -Ինչպէս մարգարէն, որ աղաղակեց կետ ձկան պորտից. -Ես, որ կանգնել եմ դէմդ ամօթահար` լոյսիցդ մերժուած.Մթնածիս վրայ խաւարասնունդ կծագի՞ արդեօք պայծառ առաւօտ.Եւ մշտասառոյց տագնապեալս ես կհասցնե՞մ արդեօք գարուն տեսնելու.Կտեսնե՞մ արդեօք ճարակ ինձ համար հոգիները դալարեցնող ցողն անձրեւային.Կլինի՞, որ տեսնեմ գազանաբեկ մերժելի ոչխարս կրկին քո ամենագութ կամքի հօ՜տը դարձած:Ե
Եւ, սակայն, ինչպէս որ Յոբն է ասում,Չարի թակարդներն անելանելի պաշարել են ինձ,Իսկ եթէ քո բարերար կամքի ողորմութեան լոյսն ինձ ցոյց տրուի,Քո գթութեան դուռը բացուի,Փառքիդ ճառագայթը ծաւալուի,Ձեռքիդ խնամքը յայտնուի,Կենացդ արեգակի օրը տարածուի,Քո առաւօտեան ըղձալի դէմքը պարզուի,Քաղցրութեանդ առատութիւնն աղբիւրի պէս բխի,Արարչի կողի վտակը հոսի,Անապակ սիրոյդ ծորումը թափուի,Աւետեաց շնորհիդ ծագումն երեւա,Պարգեւիդ ծառը ծաղկի,Քո օրհնեալ մարմնի մասունքը բաշխուի,Սակաւ ակնկալութիւնն իրագործուի,Ընդհատուած ձայնը ողջոյնիդ լսուի,Հեռացած խաղաղութիւնդ մօտենայ:Այնժամ յաւիտեան այս պայմաններով երանելի,Հաստատուն յոյսով եւ հաւատով զինուած,Ապաւինելով սուրբ Հոգուդ, որ պաշտւում էՀօրդ հետ եւ փառաբանւում քաղցրաձայն,Քեզ հետ լոյսի մէջ անմատչելի, քաւութեամբ հանդերձ,Ինձ` մեղապարտիս կընծայուի ե՛ւ կեանք, ե՛ւ երանութիւն:Եւ սրանք որպէս անկորուստ աւանդ կպահուեն իմ մէջ,Իբր առհաւատչեայ ճշմարիտ յիշատակի` ի ձիր անեղծութեան,Երրեակ անձնաւորութեամբ հզօր, սուրբ ու միակԵւ անքննելի տէրութեանդ անճառելի, ահեղ անունով,Դո՛ւ ես, որ իսկութեամբ քո եւ էութեամբ,Եւ բարձրութեամբ քո յարակայ, քաղցրութեամբ, ողորմութեամբԵւ մարդասիրութեամբ պսակուած յաւէտ թագաւորում ես:Այո՛, բոլորի համար եւ ըստ ամենայնի, ամենայն բանում կարող ես, գթա՜ծ:Եւ քեզ վայել է փա՜ռք երկրիս վրայ,Նաեւ հանդերձեալ մշտնջենական աշխարհում,Մեծ օրն յայտնութեան, յաւիտեանս. ամէն:ԲԱՆ ԻԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Եւ արդ նրանց հետ, որոնք ողբագին եղանակներիՀամաձայն խօսքեր են շարահարում, յօրինում յարմար,Ամէն մի տողի վերջում միեւնոյն գիրը դնելով,Որով արտասուք հոսեցնելու չափ մորմոքեցուցիչԱռաւել սաստիկ ու սուր են ճմլում սրտի ցաւերը, -Ուստի ես ինքս գլուխն անցած այժմ այդպիսիների,Որոնք լալագին բանաստեղծութիւն են եղանակում,Նրանց ողբաձայն հեծեծանքներով վշտակիր հոգիս եմ պարզում ահա,Որը չի մեռել դեռ բոլորովին աշխարհի համար,Ոչ էլ իսկապէս կենդանի է նա Աստծոյ համար.Ոչ իսկապէս ջերմ, ոչ էլ ցուրտ իրօք, -Ըստ աւետարանչի առակի` գրած իր յայտնութեան մէջ, -Որը երիցս ատելի է երրեակ տէրութեանն ու ամենատես արարչութեանը:Այս է եղանակն ամենայարմար` թախծութիւնը մեր նկարագրելու,Հանգաւորելով իւրաքանչիւր տող,Որով եւ հոգու յոյզերը տխուր ե՛ւս առաւել են հնչում սրտառուչ:Բ
Դրամական պարտքն ուրանալով, ես վատս, յիրաւի,Գործովս անարժան մատնուել եմ վաղ տոյժ ու տուգանքի.Կրկնայանցագործ վատնիչս կորած` գանձին արքունի,Որ մեծ Աստծոյ հաշիւ պէտք է տայ եւ պատասխանի.Պէտք է բիւր քանքար, մինչդեռ ես չունեմ կշիռ մի ունկի:Ես անբարեխօս դառն արգելքի տակ կապկապուած գերի,Ճաշակում եմ խիստ ցաւ ու հեծութիւն խաւարում բանտի.Տանջւում եմ անօգ հեգ ողորմելիս առանց պաշարի.Ինձ համար ողբի մի այլ եղանակ այստեղ ընտրեցի,Եւ այս խօսքերովս այն կսկծալի կոծի փոխեցի.Նոյն չափով ու նոյն վերջաւորութեամբ ես շարադրեցի,Թիւ անհատելի եւ խորհրդաւոր երկեակ տասնեակի:Հնոցն աղքատութեան մրրկւում է ամէն կողմից ուժգնակի.Անպաշտպան, թշուառ` դրուած է տխուր սիրտն իմ գրաւի.Ապաշնորհ, տկար մարդ եմ ենթակա միշտ վրիպանքի,Շուտով ինձանից անզիջում կերպով դատ կպահանջուի:Զգայարանս մահուան ու մեղքի զէնքով կխոցուի,Գերիս` անփախուստ կերպով մատնուած բռնի ախտերի,Հոշոտում է ինձ սաստը սուր սրով իր սարսափելի:Այժմուանից, նոյնիսկ, երբ բեմն եմ յիշում ես դատաստանի,Անլոյս մռայլը չարատես աչքիս առջեւ կփռուի.Անօգ, կապկապեալ եղկելիս մատնուել եմ տարակոյսի.Երեւում է ինձ պատկերը երկիւղ ազդող վերնայնի:Տարտարոսի մէջ անարեւ սաստիկ եւ անծածկելի,Գեհենի հրում մորմոքւում է յոյժ անձն իմ եղկելի,Անյայտ ու անհետ կորած-կործանուած անդնդում մեղքի:Ահա ունեցածս արծաթն անպիտան, որ արժէք չունի,Որ չի ընդունուի տէրունի գանձում եւ չի ամբարուի:Յանցանքս է պղտոր, եւ ձեռքս անմաքուր, աննուիրելի.Բայց ես սրտաբեկ, մատներս շարժելով, յուսալով դարձի,Երեսս հողին` պաղատում եմ քեզ, դու մա՜յր Յիսուսի.Բարեխօս եղիր ինձ մեղաւորիս, երկնի՛ց իսկուհի.Մաղթիր քաւութիւն ինձ, ո՜վ զօրաւոր փրկանակ կեանքի,Թող երկրի վրայ միշտ օրհնութիւններ, բուրումներ խունկիԵւ անուշահոտ իւղեր մատուցուեն քեզ ախորժելի:Գ
Իմ այս ողբերի հիւսուածքի վրայ ես մի ուրիշ մաս եւս աւելացրի,Շնորհապարգեւ մեծ բարերարին առատ արցունքներ ընծայ բերեցի.Չկարողացայ չափելով երբէք գտնել խորութիւնն ես իմ կորուստի,Հազիւ թէ հակիրճ խօսքերով միայն ես նրան հանդէս բերել ջանացի,Չհասայ նրան ես մինչեւ անգամ արագացնելով թեւերն իմ մտքի:Խորունկ մեղքերից խելքըս պարտուած` բարկութեան բաժակն իմ ձեռքը առի,Տարակուսանքի տարտամութիւնն իմ ես ինքս իբրեւ մահ ճաշակեցի:Եւ այժմ էլ, ահա, յանցանքներս անթիւ երգեցի ձայնովն իմ ողորմելի:Մի աներեւոյթ բարկ կրակարան բորբոքւում է մէջս անզովանալի,Ասես թէ անտես հալոց-քուրաներ եռում են սաստիկ, անշիջանելի:Թունաւոր նետի սլաքներ կան սուր` շտեմարանի խորքը իմ սրտի.Ցաւառիթ խիթեր մահացու կերպով խոցում են բոլոր երակներս լյարդի:Ճեպելու անճար` աղիքներիցս չեն կարող ելնել ցաւերն երկունքի.Երիկամունքներն իմ երկու կողմից այրում է ջերմը անդարմանելի.Անչափ կուտակուած դառն մաղձն ահա նախադուռն է իմ հասել կոկորդի:Շնչափողիս մէջ հնչում են ուժգին վհատեցուցիչ ձայներ աւաղի,Էութեանս բազում մասերը` ներհակ իրար դէմ ելել են պատերազմի.Կասկածանքների վախով վարանած` մատնուել եմ ես անհուն տագնապի,Թէեւ հարազատ` ջարդում են իրար դաւաճանաբար, ինչպէս թշնամի,Թաղուած մեղքերի գարշելի տիղմում` ո՛չ մեռած եմ ես եւ ո՛չ կենդանի:Հայեացքս քեզ եմ ուղղում, բարերա՛ր, կասկածը սրտումն իմ պատժապարտի,Որպէսզի կեանքի անյոյս այս վիհից դուրս հանես դու ինձ լոյսին անձկալի:Դ
Նա, որ մատեանը այս շարադրեց`Երջանիկների շարքում պսակուի,Ակնկալելով ողորմութիւնըդ`Անարատներին թող հաղորդակցի,Եւ յանուն Բան-Աստծուդ զենման`Բարեգործութեամբըդ կենդանանա,Գովեալ շուրթերիդ օրհնութիւնը թողԳիրքս ընծայողի գլխին [միշտ] մնա,Հաստուի ըղձական խօսքը առակի:ԲԱՆ ԻԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Քանզի ողբաձայն բանաստեղծութեան հետ վերընծայեցի ե՛ւ չափական խօսք,Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

