Ի՞նչ կանեիր, եթե ընկերներիդ հետ սովորական ճանապարհորդության գնալու փոխարեն հայտնվեիր մի քաղաքում, որի գոյության մասին գրեթե ոչ ոք չգիտի, որտեղ հեռախոսային կապ չկա, ճանապարհները կարծես անվերջ են, իսկ մառախուղը թաքցնում է ոչ միայն քաղաքի փողոցները, այլև այն ամենը, ինչ տեղի է ունենում դրանց խորքում։ Իսկ ի՞նչ կանեիր, եթե հասկանայիր, որ այդ քաղաքը պարզապես լքված վայր չէ, այլ մի տարածք, որն ունի իր սեփական կանոնները և կարծես ընտրում է իր այցելուներին։
«Սև Ստվերների Քաղաքը» միստիկ, սարսափ-թրիլերային պատմություն է, որը սկսվում է Երևանում՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ին։ Գլխավոր հերոսը՝ Սարգիսը, նշում է իր ծննդյան օրը։ Նրա օրը սկսվում է սովորական ընտանեկան տոնակատարությամբ, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ նա անծանոթ էջից հաղորդագրություն է ստանում...



