- -
- 100%
- +

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ
Կ’ուզեմ ըլլա քու մարմարիո՛նըդ պեղվածՈլիմպոսի ամենեն խոր արգանդեն.Եվ իմ մուրճիս տակ ըզգենու հըրեղենՄիս մը կընոջ, լույսով, տենդով սըրարբած:Աչքերդ ըլլան վիհեր` ուր մարդ երբ սուզի`Հավերժին մեջ անմահացած ըզգա զինք.Գիծերդ անե՛ղծ ըլլան, ըլլան քու ըստինքԴաշնակություն մ’ուր կենսահյութը հուզի.Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ’հոգվույն պես,Եվ հեթանոս այդ մերկությանըդ ներքևՏառապի՛ մարդն ու չըկրնա դըպչիլ քեզ:Թե հարկ ըլլա զոհ մը ընել քեզ պարգև,Բագինիդ ե՛ս պիտի ուզեմ մորթըվիլ`Որպեսզի կուճդ ըմպե արյանս հուսկ կաթիլ:ՎԱՆԱՏՈՒՐ
… Ամենաբեր նորոց պտղոց տօնիցհյուրընկալ դիցն Վանատրի.ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍՆըստած պարարտ եզիդ վրա, ո՛ Վանատուր,Մեկ ծագեն մյուսը կանցնիսՀայրենական դաշտերուն:Մեռա՜ն բոլոր մեծ աստվածները, իրենցԲագիններուն վըրա մամուռը կ’աճի:Անմահ եղար դո՛ւն միայնՆըման հողին և կըրակին, ու նըմանՕվկիանոսի աղերուն:Ուսերուդ հիր պատմուճանեն դեռ կու գաԳինիի հոտն Ամանորի տոներուն:Հակառակ այնքա՜ն դարերու ավերին`Բիբերըդ դեռ զըվարթություն կը բըղխեն.Ու կենեղուտ դեմքիդ վրաԱրբեցողի կարմիր ծիծաղն է ծեփված:Ու երբ պարարտ եզիդ վըրա կ’այցելես,Ծաղկամիսեն Միգաբեր,Անեզրությունն հայրենական դաշտերուն`Կ’հոսի ալի՛քը կյանքինԱկոսներեն հայրենակա՜ն դաշտերուն:Ահա գարունն ու զարթումներն իր առույգ.Հիրիկներո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր,Ճամբուդ վրա ճառագայթներ կը հոսինԵրակներո՛ւդ պես զեղուն.Եվ կը թաղվին կանանչին մեջ ցողաթուրմԲոլոր քարերն ըսպիտակ:Կըտուրներեն գեղջկականԿը բարձրանա ծուխը, խունկի պես խաղաղ:Թող ես վարդով և ուլունքով գեղաշարՔառամանյաըս կախեմՊարանոցեն քու եզիդ,Հըլու եզիդ` որ դարձած`Մերթ կը լիզե բոպիկ ոտքերդ Աստվածի:Օ՜, իր պոչյուը գերազոր, որ ահաՔարանձավե քարանձավԿ’արթընցընե թըմրած օձերն ու արջերն,Ու խաղաղ կյանքն արևուն տակ կը պոռթկա:Ատղերը մեղը՛ր կը ծորեն երկընքենՆայադներու սափորներուն մեջ մարամարԱրշալուսված աղբյուրներուն եզերքինԱղավնիներ կը լոգնանԻրենց կտուցեն մարգարիտներ սըրսկելով:Ծիծաղե՛, ո՛ Վանատուր,Քու հեթանոս ծիծաղներովըդ վըճիտ,Զի բընությունն արթընցա՛վ իր քողերեն.Զի Բերկրությունն, արգասավոր և անհուն,Օդին մեջեն կ’անցնի կ’երթա, նըմանՄեծ կարապի մը վայրի,Քու հաղթանա՜կըդ կ’երգե:Ահա ամառն ու իր անդերը խարտյաշ.Որաներո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:Պըճեղներուն տակ եզիդՄատղաշ ցորյանն անտառացավ. այժըմ իրԾովերուն մեջ` ոսկյա լոգանքըդ ըրե՛:Թուփերուն տակ ծաղկահեղցԲույներն են լի՛ օրհնությամբ,Եվ արտույտին երգն արևե՛ն մեզ կու գա:Քու արգավանդ անույշ շունչդ է` որ կ’անցնիԴալարավետ բըլուրներուն կողն ի վար:Երդիքին վրա քընացողԳեղջուկին աչքն ա՛լ կը բանա` Արշալույսն,Եվ կը փակե` Լուսնկան:Հյուղերն են լի համեմներու բույրերով,Ավերակներն իսկ մոխրապատ` են զեղունԵղիճներու, մոլոշներու հունձքերով:Ուռենիին տակ, Վանատո՛ւր, կը զոհեմՆոխազը, քեզ նըվիրված,Քամակին վրա` ակոսի պես կը ճեղքվին.Նոխա՛զն որ միշտ կը կըրծերՍուրբ շերտափակն այգիիդ:Արյո՛ւն խըմե ու մի՛ս կեր, ո՛ Վանատուր,Քու հինօրյա խըրախներովդ հեթանոս,Զի հասկաթուռ ցորյանին մեջ փայլակողԳերանդիներ քե՛զ կ’երգեն:Ահա աշունն ու արյուններն իր հուռթի.Որթատունկո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:Նիզակըդ ա՛ռ, որուն վըրա ոլորունԲարունակներ կը ծաղկին.Թող ես եզիդ եղջյուներնՈղկույզներո՛վ զարդարեմ:Մըրգածառերն, հըղի կընոջ մը նըման,Կ’հևան իրենց բեռին տակ.Բուներն համակ կըպչուն են քա՛ղցըր հույզով.Կորիզն ամեն պըտուղիՔու սերմովդ է պընդացած.Եվ քու եզիդ շողիքովՕծված է հողը բեղուն:Ամբարներն ողջ` խաղաղւթյամբ կը լեցվին,Եվ կարասներ` ցընծությամբ…Թող, թեղերուն մեջ, ուտե եզըդ գարի՛նԱստղերու պես: Իսկ դուն, Աստվածըդ զըվարթ,Աստվածըդ գեր, վարդերես,Ա՛ռ դաշխուրանդ, ըմպե՛ այրունը աշնան:Աղբյուրին քով ես քեզիՄատըռվակեմ թող գինի՜,Մատըռվակեմ թող բոցե՜ր,Ծիծաղե՛, ո՛ Վանատուր,Ո՛ Վանատուր, կաքավե՛.Զի այգիեն տերևաթափ` կ’երևանՀավերժհարսերն, երկայնքն ի վեր ցանկերուն,Եվ աղջիկներ, նուռ լեցուցած գոգերնին,Դեպի մեհանըդ կ’երթան.Զի դու անմահ ես` դիքերեն վերջ մեռած`Օվկիաններու աղին պես,Զի տաղտկալի ձըմրան մեջ,Հայրենական օճախներուն քով խաղաղ,Ամեն կիթառ քե՛զ կ’երգե:ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐ
Անոնք երեք քույրեր էինՆըման երեք Շընորհներուն.Երեքն երեք ուխտեր ըրինԱռջևն երեք բագիններուն:Երեցն ըսավ. – “Դի՛ք կայծակի,Քե՛զ կը ձոնեմ մազերս ոսկի”:Միջնեկն ըսավ. – “Ըզգա՛ստ Հիմեն,Քեզ կ’ընծայեմ մատնիս հրեղեն”:Կըրտսերն ըսավ. – “Վավա՛շ Աստղիկ,Ա՛ռ իմ կույսի գոտիս ծաղիկ”:Ո՛վ որ մազերն ձոնեց Զևսի`Յոթը ազգի յոթ խույր կապեցԳահին վըրա Արտաշեսի:Ո՛վ որ մատնին տվավ Հիմենին`Յոթը չըքնաղ հերոս ծընավԳերահըզոր Հայաստանին:Ո՛վ կույս գոտին մեջքեն ձըգեց`Ան` տառապյալ քույրը եղավ,Եվ բոզնոցին մեջ նուռ ծախեց:ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ
Ապարանքին մեջ մարամար կախարդական Երազին,Ու աստղակուռ ջահեր լույս անձրևելով կը վառին,Ես Արքա մ’եմ այս գիշեր Արևելքի ճոխությանց,Եվ ունիմ գահ ու գանձեր, ճերմակ կիներ հերապանծ:Բազմոցիս վրա` զարդարված հովազներու մորթերով`Գըլուխս հեցած դաստակիս, և հեշտության մեջ գինով,Ընկողմանիկ կը դիտեմ Չերքեզուհի մը անձնյա`Որ կը պարե իմ առջև, մարգարտահեռ գորգին վրա:Իր հոտևան մազերեն և մարմինեն ծալ ի ծալԿը հոսի ծով մ’հեշտության` ուր կը սիրեմ ես լողալ:Ըզգեցեր եմ փառահեղ պատմուճաններս ըսպիտակԲանված հազար աստղերու արցունքներովը սուտակ.Շուրջը գլուխիս փաթթեր եմ ապարոշս իմ ձյունափայլ`Ծանըր` նըման իմ փառքիս, հանճարիս պես` բյուրածալ:Մատնիներով ադամանդ ծանրաբեռնված ձեռքիս մեջՀամրիչըս հի՛ռ կը գըլեմ մեծ սաթերով փողփողէջ:Ինկեր եմ վար ոտքերես անխնամ գորգին վրա քըրքումՀողաթափերս ոսկեհյուս և թաշկինաս ապըրշում:Իսկ զետեղված է իմ քով, կենսաժըպիտ, փըրփրադեզ,Հըսկա բաժակըս գինվո` որ հըրաշքով մը կարծեսԴեռ նոր հոսված արյան պես կը պըճըլտա իմ առջև:Սակայն բիբերըս ծարավ գույն ու մարմնո գեղաձև`Մագարեի մ’աղոթող բիբերուն պես տեսլացած`Անհունորեն սուզեր են հորձանքին մեջ ճախրասլացԱյն թըխաչվի աղջըկան, Չերքեզուհվույն համպարե`Որ իմ առջև կը պարե՜, միշտ կը պարե՜, կը պարե՜…Իր շարժումն հո՛ւյլ է երբեմն, ու իր հասակն է նըմանՀողմնասարսուռ եղեգին, բույր ու փըրփուր, երգ համայն.Իսկ երբեմն այնքա՛ն զորեղ թափ մը կու տա ոտքերուն`Որ խարույկված բոց կ’ըլլա` քամիներն ծըփծըփուն:Օ՜, ան միսին ձևերուն և ծալքերուն հանճա՜րն է.Գիտե հեղուլ հորդառատ նայվածքներե, մարմինեԲոլոր հրապույրը կընոջ և տըռիփները հեշտին`Որոնք նըման ծովերու առջևս անզուսպ կը փըրփրին:Ու կը պարե՜, կը պարե՜, հորձանապտույտ կը պարե՜…Քըրտինքներով կը պըտղի ճակատն հըստակ փայլարե:Վեհ հասակն իր կախարդի` մազերուն տակ ծածկըված`Ուռենիին խռովքն ունի` լըճակին վրա ցոլացած:Մերթ դեպ ետև կը թեքի, մերթ ալ դեպի ընդառաջ.Հազիվ եղած շամբ ճըկուն, կ’ըլլա բարտի մ’աննըվաճ.Եվ մերթ ցընցուն ոստումով` կարծես իրանն հրաշագեղՀանկարծակի կը փըշրե փոշիաբար զերդ բյուրեղ.Ու հազիվ հազ դաշնակում մ’իր մարմինեն եղծանած`Նոր թեքումով կ’հորինե նո՛ր դաշնակում մը հանկարծ:Մարգարտահեռ մուճակներն, ուր ոտքերն իր ձուլվեր են,Կարծես հազիվ կը հըպին գորգին վըրա նըկարեն.Ու իր հատուկ ճախրանքեն կ’առնու հով մ’ա՛յնքան ծավալ,Որ կը մարե երբեմն հա՛պ, ու կ’արծարծե երբեմն ալԻր ականջին օղերուն փայլատակները լազվարթՈւ իր բոլոր քայռերուն ճառագայթները զըվարթ:Ու կը պարե՜, կը պարե՜, կատաղորեն կը պարե՜,Միշտ հըպատակ ցոփ կամքիս` որ զինք ընդմիշտ կը վարե:Գլուխեն վե՛ր կը նետե նուրբ պատմուճանն հապըշտապ.Կը մերկացվին ըստինքներն ու պարանոցը կարապ,Ու որովայնը բարի` իր սև պորտով կընքըված,Եվ հույր բումբերը, բոլո՛ր մյուս մասերն առեղծվածՀամակ խորհուրդը միսին ու իր անճառ ձևերուն`Ուր դըրեր է իր վերջին հանճարը միտքն Աստըծուն:Երբ կը տեսնե իր աչքով մերկությունն իր բյուրեղյա`Հրապույրներու այդ բոլոր շռայլման վըրա կ’ամչընա.Այն ատեն ցունց մը կու տա փորթորկալից մազերուն`Որոնց քամին թափընդթափ կ’երթա մաել սըրսըփունԱդամանդե ջահերն այն մարմարակերտ պալատին,Մարմարակերտ պալատին ձեղնալույսերը ռետին:Ո՜վ մերկություն հրաշագեղ, Հավերժահա՜րս ամոթլյած`Որ խորհուրդի մը նըման մըթության մեջ ես ղողված…Այն ժամանակ կ’ոստնում վեր կիրքերուս մեջ ծարավի`Թողլով որ ձյուն ապարոշս իյնա ոտքիս տակ լուծվի:Մըթարին մեջ առխարխափ Չերքեզուհին կը գտնեմ`Առաջնորդված իր կուրծքին հևքերեն բուռն ու վըսեմ,Եվ քըրտնաթոր դաստակեն պինդ բըռնելով` մեկուսիԿը պառկեցնեմ բազմոցիս մորթերուն վրա հովազի:Օ՜, մագնիսով և լույսով թըրծունմարմինն աղարծրի`Որ թևերուս մեջ կաթի արյունի պես կը փըրփրի.Օ՜, իր մազերն հոդածուփ` որոնց մեջ ես կը լողամԽորը անոնց խեղդվելու վըտանգներով հարաժամ,Օ՜, ջերմությունը սատափ բազուկներուն տարփակեզ`Որոնցմով վիզըս զորեղ կը պարուրե օձի պես:Հուսկ իրարու կ’միանանք մենք համբույրով մը հըզոր…Երբ կը ծըծեմ բերնիս մեջ առած շըրթներն իր բոսոր,Երբ ժամերով կը քամեմ բյուր երակներն, հուլորեն,Օ՜հ, այն ատեն ճաշակած կ’ըլլամ կարծես համորենՀին դարերուն հեթանոս դահամունքներն հազածո,Հընդկաստանի համեմնե՜րն, համյն խունկե՜րն Արաբիո:ԿՂԵՈՊԱՏՐԱ
Կյուդնոսին վրա քարավազՀընչեց տավիղ, հընչեց վին..Եթովպիացի մ’ոպնիազԿ’երգե` քիթին վրա կուրին.–“ Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ.Արծաթ ցռուկիդ ես գերի.Մեջըդ սիրտ մը բոցանուտԴափնեվարդի պես կ’այրի:Դըշխո՛, նավակըդ բուրյանՈւնի սատափ թևճակներ`Որոնց ծայրեն կը տեղանԱդամանդյա կայլակներ:Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտԱհա Տարսոնը գինով:Կ’ուզե Իտալը անգութՇըղթայվիլ մեղկ թևերով:Բաբի՛շ, դեմքեդ կը ցոլանԲոցեր` գետի երեսին.Լուսինն այսպես կու գա մանՋուրերուն վրա Նեղոսին:Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտԾաղկածիծաղ ափն ի վեր.Նուռ մ’ավասիկ կարմրակուտԱյգիեն մեջդ է ինկեր:Դըշխո՛, վըրադ պարզեր ենԱմպհովանի մ’ոսկեթույր,Առջևըդ խունկ կը ծըխենՅոթը նաժիշտ, յոթը քույր:Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտԵվ օրորե թագուհին…Մեր տակ կ’երգե ջուրն ընդփույթՊատմելով թովքն անդունդին:Բամբի՛շ, ծոցիդ բուրումենՎիհին օձերն արթընցան.Շուրջըդ ահա կ’արտասվենՄարգարիտներ մոգական:Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտՏարսոնն հեռուն կ’երևա.Ջահեր կ’այրին բոցանուտՆիզակներուն ծայրին վրա:Դըշխո՛, կողեն նավակինՆերս քաշե ձեռքըդ քընքույշ.Մատնիդ կ’իյնա խորն ալքին.Կ’ընկըղմվի կույսըդ, ըզգո՛ւյշ:Սահե՛, ո՛վ նավ, վիհին վրանԲաբելոնյան կա՛խ պարտեզ`Ուր Շամիրամն է` շուշան,Կղեոպատրան` վարդ մ’է վես:Բամբի՛շ, գոհարը թագիդԵղավ Քաղքին ա՛լ փարոս:Աչքը քեզի անքըթիթՀոն կը սպասե Անտոնեոս:Սահե՛, ո՛վ նավ, շո՛ւտ սահե,Քանի որ մեջդ է Իսիս`Ցըռուկդ աշխարհ կը ջահե`Քանի որ մեջդ է մայիս:Դըշխո՛, երկիր պագին ա՛լԼեգեոններն Հըռովմի:Ըզքեզ դատող սալարն ալՀմայքեդ դողալ կը թվի:Կեցի՛ր, ո՛վ նավ, շո՛ւտ կեցիր.Ափը կ’ելլե թագուհին,Երգս ալ կ’ըլլա ցանուցիր.Պետք է փոխեմ լարերս հին”:Գուսանն ա՛լ վինը չածեց.Իսկ համբույրով մ’այն գիշերԿին մ’Իտալիան նըվաճեց,Մարդ մը Բուրգերն հաղթաժեռ:ՋՈՒՐԻՆ ՎՐԱ
Նըվագե՛ կիթառդ, ո՛վ իմ Մելինա,Լուսինն է ցաթեր, վերքի պես լանջքիս.Երգդ, իբրև ըսպունգ, կը ծըծե ահաԱստղերն երկընքին, արցունքներն աչքիս:Աշխարհը մոռնա՜նք. ջուրին վրա` լուսնինԼուսասփյուռ ճամբա՛ն ըլլա մեր ճամբան…Երբ պըսակեմ գլուխս ողկույզով, Մելի՛ն,Սըրտիս արյուննե՛ն իսկ գինի կ’ըլլան:Թող երգդ հըրճըվի՜. Ծովը լուսավետԱնդունդին աղով կ’օծե գանգուրներդ`Զոր խառնեց ահա սյուքը` լարերուդ:Թող երգդ արփենա՜. լեցուցի գինինԿիթառիդ տոսախ պորտին մեջ հըրուտ…Աստղի՜կն է նըստեր մեր նավուն քիթին:Ո՜ ՏԱԼԻԹԱ
Կարմրաշառայլ լույսերուն մեջ կը վառիԿապելադ, ո՛ Տալիթա:Բե՛ր գարեջուրն, և թող փրփուրն հոսանուտՄատերդ ի վար պըղպըջա:Ի՛նչ փույթ թե ես ազնըվական կը թվիմ,Ունիմ ձեռքեր քընքշենի.Եվ ի՛նչ փույթ թե դուն աղջիկ մ’ես ջըլեբաց`Որ բանվորներ կ’ընդունի:Կ’ատեմ կիներն` որոնք դիմացն հայլիինԴիմաներկեր կը շաղվեն.Կը ծըցընեն Ծերակույտի անդամներՏըռփանքներով տարորեն:Դահլիճներուն փարթամ կիները կ’ատեմ.Իրենց կավատն է` ոսկին.Զիրենք սիրողը կը սպառեն, և իրենքՏան շընիկեն կը սպառին:Բե՛ր, Տալիթա՜, բե՛ր գարեջուրն, ու նըստեԾունկիս վրա` թույլ տալովՈր աղախնի կարճ քըղանցքեդ երևնանԲումբերըդ` սև գուլպայով:Թող ճըրագներդ հյուծին մինչև առավոտ,Եվ թող շեմին վրա երգեԳինով աշուղն` հառած բիբերը մեզի,Բիբերը զուրկ կըրակե:Թող մազերուդ ոսկի հյուսկերը քակեսԳավաթին մեջ բյուրեղյա,Եվ ծունկերես վար սըրունքներդ օրորես`Մինչև որ սերս հասուննա:Ինծի ի՛նչ փույթ թե շրթունքներդ են խածերՆավաստիները կոպիտ,Եվ հոսեր են քըրտինքն իրենց տըռփանքինԱչքերուդ մեջ` ու ծոցիդ:Այսօ կ’ուզեմ կուրծքիդ վըրա գինովնալԻնչպես զինվոր մը արբուն.Կ’ուզեմ պարպել գավաթդ, և դուն ալ պարպեսՍիրտըս` նուռի պես հասուն:Այսօր կ’ուզեմ դահլիճին մեջ ծաղըրվածՍերըս առջևըդ պղծել,Խաբված հոգիս բերել ռամիկ աղջըկանԳարեջուրով մը ծախել:ԱԴՈՆԻՍԻ ՄԸ
Արշալույսին դեմ խեփոր մը բացիր`Զոր ծովն ոտքիդ տակ նետեց վիհերեն:Արշալույսին դեմ խեփոր մը բացիր,Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն:Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն`Զոր ճակտիդ վրա դըրիր ներդաշնակ:Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշենՎայրի կատուի մ’աչքին հանգունակ:Վայրի կատուի մ’աչքին հանգունակ`Մարգրիտն ուղիիդ լույս տըվավ գիշերն:Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.