- -
- 100%
- +

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1933 ԹՎԱԿԱՆԻՑ
“NORK” MAGAZINE OF WRITERS UNION OF ARMENIA is being published since 1933
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Շարունակելի 3
Ռուբեն Հովսեփյանի մասին 5
Մկրտիչ Մկրտիչեան 6
Սոս Սարգսյան 9
Էդվարդ Միլիտոնյան 12
Անահիտ Բոստանջյան 13
Նորայր Ադալյան 14
Լևոն Մութաֆյան 17
Դավիթ Մուրադյան 19
Արքմենիկ Նիկողոսյան 22
Ռաֆայել Սահակյան 25
Կարինե Խոդիկյան 29
Արթուր Հայրապետյան 37
Արմինե Բոյաջյան 40
Վարդան Գասպարյան 45
Ռուբեն Գինեյ (Գասպարյան) 48
Ռուբեն Հովսեփյան. Խոսք 51
Համո Սահյանի մասին 52
Սոս Սարգսյանի մասին 55
Մանուկ Մնացականյանի թբիլիսյան բաժակաճառը 56
Սուլամիթայի մասին 59
Գալյա Նովենցի մասին 61
Սերգեյ Դովլաթովի մասին 63
Գրողի ժամանակը 65
Վոլֆ Մեսինգի մասին 68
Հրանտի տապանը 70
Վիգեն Խեչումյանի մասին 72
Սպին գեղեցկացնում է տղամարդկային դեմքը 76
Ռուբեն
Հովսեփյան.
Հարցազրույցներ
77
Եթե կրկնվում է պատմությունդ, նշանակում է՝ սխալ ես ապրել 78
Մեր այսօրվա մթնոլորտը տաղանդ է սպանում 82
Ռուբեն Հովսեփյանի հետ մի սենյակում,
ուր 2014 թվականի դեկտեմբերն էր 87
Ըստ երևույթին, ես սիրահարվող եմ եղել 98
Ռուբեն
Հովսեփյան.
Ֆեյսբուքյան
գրառումներ
107
Ռուբեն
Հովսեփյան.
Գրականություն
117
Վերջին գիշերը (հատվածներ անավարտ վեպից) 118
Գաբրիել Գարսիա Մարկես (թարգմանություն) 153
Շապիկին` Վինսենթ Վան Գոգ «Ծաղկած ծիրանի ծառ», 1888
Հանդեսը տպագրվում է
ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ
Համարի տպագրությանը նպաստել է
«Համազգային» կրթամշակութային միությունը
Տնօրեն` Լիլիթ Հովսեփյան
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ` 375019, Բաղրամյանի պող , 3
ՀԵՌԱՂՈՍ` 374 (10) 58 45 17
ՎԿԱՅԱԳԻՐ` 44
ԴԱՍԻՉ` 77823
ՏՊԱՔԱՆԱԿ` 500
«Նորք հանդես» ՍՊԸ, 2017
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

ՆՈՐՔ-ի այս տարվա առաջին համարը հորս՝
Ռուբեն
Հովսեփյանի
հետ
միասին էինք անելու։ «Քո եռանդն ու իմ փորձը որ ձուլենք՝ ամսագիրը ուշքի կգա։ Ես քեզ կսովորեցնեմ, դու՝ ինձ»։ Ասաց ու ձեռքով արեց․․․
Հետո ես մենակ էի սովորում ուշքի գալ… Հետո` հաղթահարել չստացված դուէտի բացականերից գոյացած ան-
դունդը՝ թե՛ փորձի, թե՛ եռանդի, որովհետև փորձը նրանն էր, իսկ եռանդս շոկից դուրս գալու ուժ որոնելուն էր վերածվել․․․
…Հորս վերջին ծննդյան օրը ես Հայաստանում չէի։ Ֆեյսբուքում գրեցի․
Պապ ջան, ծնունդդ շնորհավոր։ Քանի դու կաս, ես փոքր եմ ու էս խելառ աշ- խարհից չեմ վախենում։
Պատասխանեց․
Ինձնից հետո ավելի քիչ կվախենաս, որովհետև էս խելառ աշխարհից մի խե- լառ էլ պակասած կլինի...
…Հիմա, երբ՝ եռանդս մասամբ վերականգնած, իսկ փորձը բնազդով ու պատաս- խանատվության զգացումով փոխարինած, ինքս ինձ համար անսպասելի, գլուխ բերեցի առաջին համարը, հանկարծ հասկացա, որ հայրս, ինչպես միշտ, հեռատես էր։ Որովհետև ամսագիրը պատրաստելու ընթացքում այնքան մոռացված մարդ- կանց հետ հանդիպեցի, օգնություն ցուցաբերելու այնպիսի պատրաստակամու- թյան արժանացա, որ՝ ի՜նչ վախ, ի՜նչ բան… Խելառ աշխարհից հեռացած իմ հայրը, որի կորուստն արդեն իսկ ջնջել էր վախերի իմ ցանկը, ինձ ոչ միայն ամսագիրն է ժառանգել, այլև իր անմահությունը՝ հիշողության, սիրո և հարգանքի շնորհիվ։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կողքիս են իմ հասունացման ճանապարհին։

5
Համարն ամբողջովին նվիրված է Ռուբեն Հովսեփյանին․հուշեր, տարբեր ժամա- նակաշրջանների ու առիթների խոսք, հարցազրույցներ, ֆեյսբուքյան գրառումներ և, իհարկե, գրականություն։ «Վերջին գիշերը»՝ Խաչատուր Աբովյանի մասին անա- վարտ վեպից հատվածները տպագրված են միայն հեղինակի խմբագրմամբ և հաջորդականությամբ։
Լիլիթ Հովսեփյան
Մ
Կ
ր
տ
ի
չ
Մ
Կ
ր
տ
ի
չ
ե
ԱՆ
Համազգային հայ կրթական
և մշակութային միության ԿՎ ատենապետ
Սգակիր բարեկամներ եւ հայրենակիցներ,
Ռուբէն Յովսէփեանը մեզի հետ ընդմիշտ պիտի մնայ այլեւս իր ցած ձայնով արտա- յայտուող ուժգին խօսքով եւ շատ բան հասկցնող լռութիւններով:
Սրամտութիւնը բարձրորակ մտաւորական մարդոց հասարակաց գիծն է, ինչ ալ ըլլայ անոնց ասպարէզը: Ռուբէնի գրաւոր ու բանաւոր խօսքերը հարուստ են սրամտութիւններով եւ հաճելի կացութիւններու ներկայացումով:
Անոր խօսքը ունէր խորք, ամենէն պարզ ու հարազատ իմաստութեամբ ներ- կայացուող բանականութիւն եւ կը ցոլացնէր իր բնածին արտակարգ բարութիւնը: Հաստատ համոզումներու տէր ըլլալով հանդերձ ան ունէր դիմացինը մտիկ ընելու ունակութիւն: Հանդուրժողականութիւնը եւ պարագայական վէճերը անպայման առանց կռիւի լուծել փորձելու յատկութիւնը իր նկարագրի ցայտուն մանրամաս- նութիւններէն էին:
Մտաւորական պարկեշտութիւնն ու արիութիւնը, զուգորդուելով Ռուբէնի ամ- բողջ կեանքի ընթացքին իրեն առաջնորդ մարդկային ու ազգային սկզբունքներուն կը բնորոշեն Ռուբէն Յովսէփեան մարդն ու հայը: Ռուբէնը ի՛նքը ամենէն ներկա- յացուցչական տիպարն էր իր դաւանած ընդհանրապէս մարդուն եւ մասնաւորա- բար՝ հայ մարդուն: Անտեղիտալի հայրենասէր մը՝ որ իր կեանքի ամենէն դժուար մէկ վայրկեանին կ’արձանագրէր, թէ ինք հիւանդ է եւ թէ իր երկիրն ալ հիւանդ է . թէ յաջորդ օրը ինք Գերմանիա կը մեկնի բուժուելու: Իր երկիրը սակայն ի՞նչ պիտի ընէ . ո՞ւր պիտի երթայ:
Այս եւ այս ձեւի այլ մտածումներու կարգով Ռուբէն Յովսէփեան մտաւորականը աներեւոյթ օղակով մը իր երիտասարդ տարիքէն արդէն կը կապուէր Համազգայինի գաղափարական ընտանիքին: Նիկոլ Աղբալեանին համար մտաւորականի հիմնա- կան յատկանիշներէն մէկը անոր հասարակական գործունէութիւնն է: Աղբալեանի կարծիքով մտաւորականը պարտաւոր է սատարել իր պատկանած հաւաքակա- նութեան մշակութային եւ ընդհանրապէս քաղաքակրթական վերելքին . մտաւորա- կանը իր ոսկեայ վանդակին մէջ պարապող փայլուն էակը չէ, իր ամբողջ կեանքը վանքի մը մէջ մագաղաթներ լեցնող գիտնական վանականը չէ, այլ մանաւանդ իր
յօտի հարցերով զբաղող եւ անոնց լուծման համար պայքարող, անոր հետ ամէն օր տառապող ու ճիգ թափող քահանան է: Մտաւորականը հասարակութեան լուսաբանման, լուսաւորման, անոր մշակութային արժեչափերու բարձրացման սատարող մարդն է: Այս իմաստով Ռուբէնը մտած էր Լեւոն Շանթի, Նիկոլ Աղբալ- եանի, Աւետիս Ահարոնեանի, Սիմոն Վրացեանի եւ անոնց նման բազում նուիրեալ- ներու շարքին մէջ՝ իր ծառայութիւնները մատուցելով իր շրջապատի որակի բարձ- րացման ի խնդիր:

«Աւանգարդ»,
«Սովետական
գրականութիւն»,
«Սովետական
գրող»
ըլլայ,
թէ՝
«Նորք» կամ «Դրօշակ», Ռուբէն Յովսէփեանի գրիչն ու անոր ուղղութիւնը ծառայած են գաղափարական նոյն գիծին: Իր գրականութիւնը հայրենիքի սէր կը բուրէ, թշուա- ռութենէն ուրախութիւն կը ստեղծէ, ցուրտը ջերմութեան կը վերածէ, մարդոց սուր անկիւնները յղկելով՝ զանոնք համակրելի եւ յարգարժան էակներու կը վերափոխէ:
Ռուբէնը տէր էր նաեւ մտաւորականի ամենէն ազդեցիկ զէնքերէն մէկուն . ան յաճախ իր լռութեամբ իսկ յարգանք կը պարտադրէր:
Ռուբէն Յովսէփեանի տեսակը համահայկական իրականութեան մէջ վտանգ ներկայացնելու չափ պակսած է: Յանձնառու մտաւորականի տեսակը առհասարակ տեղ չունի տնտեսապաշտ հասարակութիւններուն մէջ . ո՛չ միայն հայկականին մէջ: Յանձնառութեան շրջանակը բաւական նեղ դարձած է: Մեր օրերուն ամենէն գա- ղափարական մարդը կը զբաղի բացառաբար բնապահպանական կամ նոյնանման առանձին օրակարգերով: Ուղեղային այդպիսի չափազանցեալ մասնագիտացում ենթակային հորիզոնը կը սահմանափակէ: Գործելու այս ձեւին որդեգրումէն ի վեր, համապարփակ մտածողութեան ատակ ուղեղը օրական յաճախականութեամբ
արդի հասարակութիւններուն մէջ պարտութեան կը մատնուի, քանի վերջին տասն- ամեակներու ընթացքին աստճանաբար փոխուած են չափանիշները: Անհատի իրաւունքներու, հաւաքականութիւններու իրաւունքներու, ազգային իրաւունք- ներու, արդարութեան օրակարգերը յաճախ կը դառնան շահագործման առարկայ շահագրգիռ շրջանակներու կողմէ: Իսկ այդպիսի ախտերու դէմ ամենէն արդիւ- նաւէտ դեղատոոմսը միայն յանձնառու մտաւորականի տրամադրութեան տակ կը գտնուի: Աշխարհի ներկայ սուր տագնապի պատճառներէն մէկն ալ յանձնա- ռուներու կողմէ ազդու հակադարձութեան բացակայութիւնն է: Մասնագէտները բազմաթիւ, բազմատեսակ ու տաղանդաւոր են: Սակայն ընկերային-հասարակա- կան պայքարի դաշտ իջնողները՝ սակաւաթիւ:
Հետեւաբար, սիրելի Ռուբէն, միայն դուն հիւանդ չէիր . ոչ ալ երկիրդ՝ իր հիւան- դութեամբ առանձին: Ամբողջ աշխարհը հիւանդ է եւ ինքզինք կ’առաջնորդէ դէպի նոր աղէտներ: Ազատագրուելու միակ միջոցը նոր այդ երեւոյթներուն դէմ ծառա- նալն է, դիմադրողներու թիւն ու որակը բարձրացնելն է: Անմիջակա՛նօրէն: Այլապէս
սՈս
սԱրգսՅԱՆ
Արտիստ
ԻՄ
ԸՆԿԵՐԸ՝
ՌՈՒԲԵՆԸ
ծննդյան 60-ամյակի առթիվ
ճամբան բաց է նախամարդու տիպարին վերակերտման համար: Այսօր քեզի նման մարդիկ աւելի քան անհրաժեշտ են:
Ռուբէնը, ի շարս այլ ազգային ժողովներու եւ մարմիններու, ծառայեց նաեւ Համազգայինի Կեդրոնական Վարչութեան իբրեւ անդամ երկու շրջան շարունա- կաբար, այսինքն՝ ութը տարիներ: Դժուար էր ըլլալ իրեն պէս սրամիտ եւ միա- ժամանակ՝ լուրջ . զգայուն եւ միաժամանակ՝ պաղարիւն . հանդարտաբարոյ եւ միաժամանակ՝ պահանջատէր: Կասկած չկայ, որ զինք շատ պիտի կարօտնանք:
Համազգայինի Կեդրոնական Վարչութեան անունով ցաւակցութիւն կը յայտնեմ իր հարազատներուն, իր գաղափարի ընկերներուն . բոլորի՛դ:
30 հոկտեմբեր 2016
Աշխարհ ենք գալիս ու ընկնում կյանքի ծովը և առօրյա ալիքների վրա ճոճվող
տաշեղի նման հոսանքն ուր տանի՝ տանի, քամին ուր քշի՝ քշի… Քչերն են, շատ քչերն են, որ ուժ են գտնում իրենց մեջ՝ դիմադրելու ունայն տարուբերումներին։ Քչերն են, որ կարողանում են կանգ առնել, նախ՝ հասկանալու համար իրենց աշ- խարհ գալու իմաստը։ Եվ ցավոտ հարց ու պատասխաններով, կասկածներով, տառապանքով, ի վերջո, հաստատուն ընտրում են սեփական ճամփան, ճշտում են բարոյական էն հենքը, որով պիտի ապրեն ու ղեկավարվեն, իրենց էս աշխարհում լինելու կարգն են հաստատում…
Էդ մարդիկ այնուհետև մաքրակեցությունը դարձնում են էն հողը, որի վրա կարող են գոյատևել . ընտանիք, ընկերական շրջապատ, ծնող ու զավակ, պարտք ու պատասխան, ազգ ու Հայրենիք…
Իրենք դառնում են իրենց խստապահանջ դատավորը։ Ռուբեն Հովսեփյանն էդ մարդկանցից մեկն է . իմ ընկերն է…
Ու եթե կա մեկը, որից ես հայավարի քաշվում, հարգում եմ, որի աչքում չեմ ուզում տգեղ երևալ և թանկ եմ գնահատում կարծիքն ու վերաբերմունքը, Ռուբենն է, որի ընկերությունն ինձ համար շատ թանկ է։ Իհարկե, էդ ամենը մի քիչ տարօրի- նակ է, ու մի քիչ էլ զարմանալի ինձ համար . չէ՞ որ մեծը ես եմ . ուղիղ տասը տարով փոքր է ինձնից, պետք է, որ հակառակը լիներ, բայց ոչ։
Ինքը պատկառազդու է, ինքը… Ինքը էսօր վաթսուն տարեկան է, ու ես, նրա
«կրտսեր» ընկերը, հոգով եղբայրացած, հազար ու մի լավ ցանկություններով շնոր- հավորում եմ նրան։
Մեր ժամանակներում մոռացված բառեր կան, մեր «շուկայական» կյանքին չսազող, բայց ես դրանք մտաբերում եմ ամեն անգամ Ռուբենին հանդիպելիս . օրի- նակ՝ պարկեշտություն և արժանապատվություն, կամ խիղճ…
Արժեքները փոխվել են, իմացությունները՝ աղավաղվել . խաբելն է տղամարդ- կությունը, գռփելը, հափ անելը, ժամանակին գույն փոխելը, անթաքույց քծնելը,

կյանքի վայելքներին տեր լինելը, թույլին տրորելն ու կուլ տալը, իսկ սոված աշխարհում դղյակներ կա- ռուցելը, էս հո տղամարդկություն է ու տղամարդկություն…
Ու ինձ նման հավատացյալները, ինձնից լավերը վերջնականապես կհուսալքվեն, եթե չլինեն Հովսեփ- յանի նման ամուր հենքեր ունեցող ազնվականներ, որոնց համար լինե- լը մեր հորական, մեր պապենական, թումանյանական իմաստներից է կազմված՝ ճշմարիտ քրիստոնեա- կան աշխարհայացքով։
Վաղուց ենք ընկեր, փորձություն- ներով էլ ենք անցել, ու ես չգիտեմ մի դեպք, որ Ռուբենը դավաճանի ինքն իր էությանը, շեղվի ընտրած իր գլխավոր ճամփից։
Զուսպ, սակավախոս, ինձ համար իմաստուն, հասուն այր է, խստաբա-
րո։ Ազգի կենսագրությունն իր մեջ կրող, ազգի լավն ու վատը ջոկող, մերօրյա քա- ղաքական անցուդարձերից տագնապած։ Հաճախ՝ ինքնամփոփ, երբեմն էլ՝ մռայլ…
Ու նաև բարի է ժառանգականորեն, լավին հավատացող, ու դեռ ռոմանտիկ, երբեմն էլ՝ տղայական, ու լավ բան տեսնելիս, կարգին մարդու հանդիպելիս՝ սարո- յանական շռայլությամբ կմեծարի, կհրճվի, կջերմացնի, եղած ու չեղած հազար ու մի արժանիքով կօժտի հավանած մարդուն…
Չեմ կարող գրականագետի հմտությամբ վերլուծել նրա արարումները, բայց բախտ եմ ունեցել նկարահանվել նրա գրած կինոսցենարներում։ Հուզական դրա- մատիզմով հագեցած է Վարդանի կերպարը «Հնձան» ֆիլմում։ Մեծ վարպետությամբ գրված մի կինոգործ է, որի գեղարվեստական ղեկավարի պարտականությունը սի- րով ստանձնեց հանճարեղ Անդրեյ Տարկովսկին։ Այնուհետև «Խնձորի այգին» կինո- ֆիլմի սցենարի հեղինակն է Հովսեփյանը, մի գործ, որն ինձ համար շատ սիրելի է ու հիացնում է իր կուռ կառուցվածքով, իսկական կինոլեզվով։ Վարպետորեն հյուս- ված սյուժե, մարդկային բնավորությունների, շահերի բախումներ, չարի ու բարու հավիտենական պայքար՝ փիլիսոփայական կատեգորիա դարձած խնձորի այգու ֆոնի վրա։ Էս ամենը խոշոր վարպետին հատուկ խոշոր վրձնահարվածներով։
Ինչ էլ գրի Ռուբենը՝ նշանակալից է, միշտ բարձր ասելիքով, միշտ մի ճշմարիտ գաղափարի ծառայող, հյութեղ բան ու բառով, հրաշալի հայերենով։ Բարի գրա- կանություն է…
Ինչ բախտավորություն է, որ կա էդ գրականությունը, կա մեր ժամանակի գրող- ների խոսքն ու գիրը էսօր, երբ աջ ու ձախ աղավաղում, նսեմացնում, դժբախտաց- նում են մեր «ԱՆՈՒՇԱՀԱՄԸ»։
Ու եթե Ոուբենը հասարակական գործիչ է նաև, ապա՝ միայն հասարակությա- նը օգտակար լինելու համար, եթե քաղաքական գործիչ է, ապա՝ սկզբունքներին անդավաճան, եթե կուսակցական գործիչ է, ապա՝ հավատով ու նվիրումով։
Հուսալքվելու շատ պատճառներ ունենք, բայց, հավատանք՝ ամեն ինչ կորած չէ։ Կան նրանք՝ ազգի նվիրյալները, կկարողանան շատ բան ուղղել։ Հայ ժողովուրդը դեռ հարուստ է ազնիվ հոգիներով, ու նրանց մեջ է Ռուբեն Հովսեփյանը։
1999 թ .
ԷԴՎԱրԴ
Մ
ի
լ
ի
տ
Ո
Ն
Յ
Ա
Ն
Արձակագիր, բանաստեղծ, Գրողների միության նախագահ
Ռուբեն Հովսեփյանի կորուստը գրականության, մեր գրողների համար մեծ ցավ է: Շուրջ 50 տարի նա գրական միջավայրում իր ստեղծագործություններով, մարդ- կային կերպարով, ելույթներով, թարգմանություններով հաստատել է բարձր գոյու- թյան կնիքը: Ես չգիտեմ որևէ մեկի, որ նրա հանդեպ լիներ անտարբեր, կամ նրա արձակի մասին խոսեր բացասական երանգով: Միշտ մի հարգանք, մի գնահատանք հնչել է, և կարևորվել է նրա գործը: Ռուբեն Հովսեփյանը ծնվել էր մայիսի 5-ին: Ասեմ, որ մայիսի ծնունդների մեջ, ինչքան ես եմ ծանոթ, հողի զգացողությունը, հողից ուժ առնելու կապը զգալի է: Նրա ինքնության մեջ հողի ծանրություն կար և հողի մոգականություն: Նրա լուսանկարների միջից հաղորդվում է մի անբացատրելի ուժ, որը ազդում է դիտողի վրա: Հաստատապես Ռուբենը չէր ճգնում ազդելու, ուղղա- կի իր ներսի ուժն էր թելադրվում: Եվ այդ մոգականությունը նրա արձակի մեջ կար: Նրա պատմվածքները մեր արձակի հրաշալի կտորներ են՝ հողից, ոսկե երակից դուրս եկած ոսկե կտորներ են, որ հավերժ կմնան մեր գրապատմության մեջ: Նրա արձակում և նրա մարդկային բնույթի մեջ նկատելի էր եռամեծարություն՝ ընտանիք, հայրենիք, մարդկություն: Ռուսերենից թարգմանած Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», ապա և «Նահապետի աշունը» հայերենի մի տոնախմբություն էին: Օտար աշխարհի կախարդանքների, հրապույրների, տարօրինակ պատմություն- ների զանգվածը հայերեն էր հնչում, համոզիչ էր: Կարծես, Մարկեսը հայերեն գրած լիներ: Կարծում եմ՝ Ռուբենը ինչին էլ որ նայեր, քամում էր իր ինքնությանը հա- րազատ գույնը, երանգը, խոսքը: Հատկապես ուզում եմ շեշտել Ռուբենի խոսուն լռությունը: Շատ քչերին գիտեմ, որ լռությամբ ասեն այն, ինչ հաճախ խոսքով դժվար է ներկայացնել, բարբառել: Ես կարծում եմ՝ Ռուբենը այսօր մեզ հետ է, Գրողների միությունում անվերջ զգալու ենք նրա ներկայությունը, քանզի նման անհատները, աշխարհից գնալով, մնում են իրենց մարդկային ազնվական նկարա- գրով, իրենց գրվածքի խորությամբ և մեզ պարգևում են հիշողության ծանր, բայց նաև շքեղ իրողություն:
ԱՆԱՀիտ
ԲՈստԱՆՋՅԱՆ
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ,
«Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ նախագահ
«ԵՍ ձԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ
ԵՄ»
Մեր ժամանակների Մեծ գրող, կենդանի դասական, մեծատաոով Մարդ Ռուբեն Հովսեփյանի այս պատմվածքով է բացվում «Կամուրջ-2016»-ի «Գրական միջօրեա- կաններ» խորագիրը…
…Չտեսավ… Չիմացավ… Մնաց Հիշողություն… Ապրող Հիշողություն… Մեծաց բախտաբաժին…
…Ու մեկ է անհնար է առանց արցունքների…
«Կամուրջի» այս հատորն էլ հենց իր՝ Ռուբեն Հովսեփյանի խորհրդով դարձավ երկլեզու… Լավագույն գործերը պիտի մյուս հատորում թարգմանվեն վրացերեն…
«Կապն ու կամուրջը, Անահիտ ջան, այսպես ավելի ակնառու կլինի, ավելի ամուր, փորձիր»,– ասաց անցյալ տարի, ամռանը… Այս հատորով էլ դրվեց դրա հիմքը…

Հիմա ո՞նց պիտի ձեռքս բռնի ու սև շրջանակի մեջ առնի ինձ այդքան սի- րելի այս անունը՝ Ռուբեն Հովսեփյան…
Մի Հավերժի ճամփորդ էլ ունե- ցանք… Մի լույս հիշողություն էլ մնաց մեր… սրտերում…
Սիրտս ցավում է այնպես… Երանի երեկ չվերադառնայի Երևանից… Թող մի քիչ էլ ուշանար «Կամուրջը»… Հիմա հեռու եմ… Չգիտեմ ինչ անել…
Լույսերի մեջ լինի հոգիդ, իմ թան- կագին բարեկամ Ռուբեն, վարպետաց Վարպետ… Շնորհակալ եմ Քեզ… Երախ- տապարտ… Կիսում եմ վիշտը հրաշա- լի ընտանքիդ…
27 հոկտեմբեր 2016
ՆՈրԱՅր
ԱԴԱլՅԱՆ
Գրող, գրականագետ, հրապարակախոս
Մեր բազմաթիվ վեպեր դարձել են թատրոն: «Հացի խնդիրն» առաջին անգամ է բե- մագիր դառնում, որի հեղինակն է Ռուբեն Հովսեփյանը՝ արդի հայ գրականության ինքնատիպ դեմքերից, որն ունի հայացք ու հայացքի ուղղություն, լավագույնս արտահայտված նրա ծավալուն ու համառոտ արձակ էջերում, «Ծիրանի ծառերի տակ» վեպում և մարկեսյան թարգմանություններում, որոնք ավելին են, քան մե- զանում տարածված թարգմանական գործերը: «Բարեկենդանը Աշտարակում» պիեսը տպագրվել է «Նորք» հանդեսի այս տարվա երկրորդ համարում և այժմ բեմադրական աշխատանքի փուլում է: Հովսեփյանն այն բնութագրել է իբրև «Թա- տերական բեմադրություն երեք արարով՝ ըստ Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի»: Որքան ճիշտ է այս նշումը, այնքան էլ համեստորեն պակասավոր և ի վերջո չի արտահայտում վեպի և պիեսի կարևոր տարբերանշանները: Այո՝ «ըստ», սա- կայն ոչ ըստ էության: Եթե վեպը «նահապետական համայնքի» (Ս . Սարինյան) սոցիալական ու բարոյական անկումների այսօր արդեն պատմական ողբերգու- թյունն է, ապա պիեսը՝ արդիական դրամա: Ռուբեն Հովսեփյանը մոդեռնացրել է անցյալ կատարյալի ֆաբուլային նյութն իր շատ ու տարբեր բնորոշ պատկերնե- րով, հատկապես հեռացել վեպի դիպաշարի կենցաղագրությունից և մտասևեռվել իմ ու ձեր այս կյանքի վրա: Ես պիեսն ընկալեցի որպես ժամանակակից ստեղծա- գործություն: Հովսեփյանի պիեսի գլխավոր արժանիքը տարածված բեմարկային փորձն ակտիվ ստեղծագործական հայեցությամբ հաղթահարելու մեջ է, «Հացի խնդիր», բայց և ներկա «Բարեկենդան Աշտարակում»: Ավելին, պիեսը խախտում է նշված տեղայնության սահմանները և հարաբերում մեր ամբողջ երկրին: Բայց ոչ միայն այդ: Ռուբեն Հովսեփյանի գրականությանը բնորոշ է բարձրակարգ լեզ- վական մշակվածությունը, նույնիսկ՝ ակնարկային հոդվածներում, որն առավել հենվում է այսպես կոչված արյան կանչի, քան լեզվագիտության վրա: Մեր լեզվա- բաններից ոմանք, որ հիանալի բառագիտություն գիտեն, շարահյուսություն և քերականության մինչև իսկ խրթին օրենքները, գրաբար, միջին հայերեն ու աշ- խարհաբար, հաճախ անում են տեղը տեղին, սակայն պարզունակ շարադրանքներ: Արյան կանչն ավելի բարձր գիտանք է և զգացողություն: Բառի և նախադասու- թյան կիրառությունները պետք է հոգեբանություն ունենան: Ստեղծագործության
էջերում լեզվի հոգեբանության ներկայությունը իսկական գրականության վկայու- թյուններից է: «Բարեկենդանը Աշտարակում» երկն աչքի է ընկնում և այս հոգեբա- նությամբ, բնական հայերեն՝ զերծ լեզվական ծեքծեքանքներից, հերոսները խոսում են «մարդավարի» գրական հայերենով, և յուրաքանչյուրն արտահայտում է իր մտածողության ու հուզաշխարհի ինքնությունը, գործող անձանց «համայնքի» լեզուն նույնն է, հոգեբանական ելևէջներն են տարբեր, ամեն մեկը՝ խոսքով ան- կրկնելի տեսակ, նրան չես շփոթի մյուսի հետ, այստեղ լեզուն էլ է գործողության արտահայտիչ՝ շատ էական մի գիծ, ոչ պատմողական, այլ ցուցադրական ժանրի համար, լեզվի դրամատուրգիա: Պիեսում վեպի հերոսներն են, բայց իբրև նախա- տիպեր ժամանակակից հայ խեչանների, երևելի մեծահարուստների, տանուտե- րերի, անբարո քահանաների, մովրովների, թիկնապահների, որոնք իրենց ավա- զակային բարոյականությամբ հյուսում են Հայաստան աշխարհի դրաման՝ ասես կլասիցիստական տեղի, գործողության ու ժամանակի օրենքով, իբրև նորօրյա հայոց բարեկենդան: Տխուր ու ցավալի է ասել՝ սա մեր բարեկենդանն է, գործող անձինք՝ մենք, ժամանակակից հայերս: «Ծիրանի ծառերի տակ» վեպում Հովսեփ- յանը խուսափել է ծավալուն երկխոսություններից, հիմնականում պատմում է դեպքերի ընթացքը, իսկ պիեսում ժանրի թելադրանքով բացառապես երկխոսու- թյուն է անում իր պատումային արվեստին համազոր վարպետությամբ: Դրամա- տուրգիական երկխոսությունը բարդ կառուցվածքի տեքստ է, որը մենք հաճախ վերածում ենք պարզունակ հարց ու պատասխանի և կորցնում ենք դրաման: Իսկա- կան երկխոսությունը հերոսների միջև ստեղծում է կոնֆլիկտային իրավիճակներ և բնութագրում նրանց այդ պահին ու պիեսի գործողության ամբողջ շղթայում: Այս մակարդակը հիանալիորեն կերպավորվել է գավառապետ Մովրովի և պանդո- կապան Սաքոյի առաջին հանդիպման ժամանակ:
Ռուբեն Հովսեփյանն իր դրաման կարող էր և «Միկիտան Սաքո» կամ պարզա-
պես «Սաքո» անվանել՝ առավել նյութականացնելով մեր այս կյանքի սաքոիզմը, որն ազատորեն թալանում, խաբում է, սպանում և մնում անպատիժ՝ առանց դույզն- ինչ վախենալու: Պիեսի հիմնական եռանկյունու վերին ու գլխավոր անկյունը ո՛չ Մովրովն է և ո՛չ էլ Խեչանը, այլ՝ Սաքոն, նա է ճակատագրական գործողություն- ների դիրիժոր բեմադրիչը: Հովսեփյանը կառուցել է դեպքերի սեղմված զսպանակ, որն աստիճանաբար արձակվելով, քայլ առ քայլ բացահայտում է հերոսների իս- կական դեմքը, ոչ ոք պատրաստի կերպարանքով չի ելնում բեմ, այլ հետզհետե
«եփվելով», հասնում է իր եռման կետին: Ստանձնելով գավառապետի պաշտոնը, Մովրովն ասես մեր օրերի նախընտրական ճառ է խոսում . «Ինձնից առաջ շատ մովրովներ եք փոխել ու էլի կփոխեք, որովհետև մենք ջուր ենք, իսկ դուք՝ կամուրջ, մենք գնացական ենք, դուք՝ մնացական: Համա լավ իմացեք, որ ես ուրիշների պես չեմ, ես կաշառք ասած բանը չեմ թողնի, որ իմ դռնով տուն մտնի: Կաշառքի անուն տվողին ճիպոտի տակ կմաշեցնեմ, հայրս էլ որ մեղավոր լինի՝ հուր-հա- վիտյան կկորցնեմ, որդիս էլ լինի՝ Սիբիրում կփտեցնեմ: Էնպես պիտի անեմ, որ տասը տարեկան երեխան էլ, ոսկին գլխին դրած, գյուղից գյուղ գնա ու չվախենա

գող-ավազակներից: Գողերի ու ավա- զակների իզ ու թոզը պիտի կտրեմ էս երկրից: Գնացեք ու իմ բնությունը ձեր
ժողովրդին
հասկացրեք»:
Բայց
նա
դառ-
նում է ամենատաղանդավոր կաշա- ռակերներից մեկը՝ գերազանցելով իր բոլոր
նախորդներին:
Խեչանը
չի
հավա- տում, որ որևէ ուժ գլուխ կբարձրացնի իր ուժի դեմ, չէ՞ որ մեծահարուստ է ու հարգված, սակայն նա էլ է զոհ գնում հասարակական հոռի բարքերին: Սա- քոն
մշտապես
և
բոլոր
հանգամանքնե-
րում ջրի երեսին է, որովհետև դա իր ժամանակն է, ինքը՝ ժամանակի հերոս: Ամ-
լեՎՈՆ
ՄՈՒԹԱՖՅԱՆ
Թատերագետ
ծննդյան 75-ամյակի առթիվ
բոխացած ժողովուրդը տարուբերվում է ստի ու ճշմարտության միջև, սակայն վախենում է ճշմարտությունը բարձրաձայնել: Այս վախը նույնպես արդիական ենթատեքստ ունի: Հերոսներն ու նրանց հարաբերությունները կառուցվում են մեր աչքի առջև՝ սկսվելով զրոյական վիճակից, աստիճանաբար ծավալվում-ամբողջա- նում են, ի վերջո հասնելով իրենց երևույթի գագաթնակետային ավարտին: Նրանք
«համայնք» են՝ ոչ թե խավ, այլ՝ հասարակություն, և յուրաքանչյուրն իր անշփո- թելի դեմքն ունի: Հովսեփյանը նրանց պատկերագրել է բավականին տիպական մանրամասներով, ստեղծել և՛ նկար, և՛ քանդակակերտվածք, անցյալ-ներկա մարդ- կանց մի պատկերասրահ, որ ընթերցողին հուզում է և տագնապալից հարց տալիս՝ այս որտե՞ղ հասանք և այսուհետև ո՞ւր ենք գնալու, կա՞, արդյոք, ճանապարհ, թե՞ առջևում հաստաբեստ պատ է: Պիեսն ունի հստակորեն գծված շրջանակ՝ սկսվում և ավարտվում է տոնական բարեկենդանով: Առաջինը շարունակվում է ողբերգա- կան իրադարձություններով, երկրորդում գալիս է բարի հույսեր ներշնչող նոր մովրովը և մարդկանց ժողովի հրավիրում՝ հրապարակելու իր աշխատանքային ծրագիրն ու նպատակները: Նա լինելու է իր նախորդից ավելի կաշառակեր ու դա- ժանաբարո: Դրամայի վարագույրը փակվում է ի շրջանս յուր: Կա Պերճ Պռոշյանի




