Գևորգ Գրիգորյանը (Ջոտտո)՝ հայտնի և անհայտ

Աշոտ Գրիգորյանի գիրքը նվիրված է հայ նկարիչ Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյան) կյանքին և ստեղծագործությանը ու ներառում է նախկինում անհայտ կամ շրջանառության մեջ չեղած նյութեր, մասնավոր հավաքածուներից նկարների վերատպություններ և տպա-գիր հրատարակությունների գրաֆիկական ձևավորման նորահայտ օրինակներ։ Սա Ջոտտոյին նվիրված առաջին հայալեզու կենսագրական գիրքն է. այն նախատեսված է մասնագետների և ընթերցողների լայն շրջանակի համար:









