Դեպի երջանկություն տանող փշոտ ուղին

Ընտանիքը գլխավոր արժեքն է մեզնից յուրաքանչյուրի համար: Իրական իրադարձությունների վրա հիմնված այս մասշտաբային սագայում ծավալվում է Արմանոնց հնագույն ու հոգով հզոր տոհմի դրամատիկ պատմությունը: XX դարի ցնցումների համապատկերին սերունդների տարեգրությունը հյուսվում է հուզիչ ու գրավիչ սյուժեի մեջ:
Հերոսների հետ միասին ընթերցողը կանցնի Քլոնդայքի դաժան հանքավայրերից ու Այլուրում 1915 թվականի Ցեղասպանության հրից մինչև Կալիֆոռնիայի արևաշող այգիները: Այս տարեգրության ամեն մի էջը փորձություն է: Հերոսներին վիճակված է վերապրել դարակազմիկ վերելքներ ու դառն հուսախաբություններ, նյութական ձեռքբերումներ ու ծանր բարոյական կորուստներ, որպեսզի անցյալի փլատակների վրա հանգեն կյանքի գլխավոր եզրակացություններին: Սակայն առ Աստված անսասան հավատն ու հոգու տոկունությունը թույլ են տալիս ընտանիքին հաղթահարել ցանկացած արհավիրք:
Թերթելով վեպը՝ դուք կհաղորդակցվեք ցավի հետ, բայց որ ամենակարևորն է՝ կճանաչեք Ճշմարիտ, Նվիրված ու Մաքուր ՍԻՐՈ անսահման շնորհը: Խորը, ցնցող վեպ, որը կստիպի վերագնահատել կյանքի հանդեպ հայացքները:



