Մատեան Ողբերգութեան

- -
- 100%
- +

ԲԱՆ ՂԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Տէ՜ր, Տէ՜ր գթութեանց եւ Աստուած ողորմութեանց,Անուն մեծատառ, ձայն ահեղալուր, կոչումն ահաւոր,Համբաւ անպարփակ, բարբառ սոսկալի, հնչումն հիասքանչ,Յուսադրութիւն բարերար, ամէնողորմ քաղցրութիւն.Որից վախեցած սասանւում են ողջ արարածները:Ահիդ պակուցիչ սպառնալիքից`Սաւառնում են սերովբեները ու քերովբեները թեւամփոփւում,Պարուրւում են պարերը լուսակերպների,Երկնային բոլոր պետութիւնները երկնչում հիազարհուր,Ու ցնծում են ողջ երկիւղած դողով` նաւակատիքի բերկրութեամբ:Զարհուրում դեւերն ու ընկրկում են գնդերը չարի,Չքւում ոգիները խաւարասէր,Անդունդ գլորւում հրեշտակներն օտարի,Խաչի նշանով խարխափում են յարձակումները ընդդիմամարտի,Փակւում են քինօտ ամաղեկացիք բանտի խորքերում,Անլուծանելի հանգուցումներով պաշարւում խմբերն հակառակորդի,Մահազէնների գումարտակները արգելափակւում զնդանում անզերծ,Դեւերը պրկւում ահեղ հրամանիդ մետաղների մէջ`Ընդդիմախօսներն ամենայն լռում, պապանձւում անձայն,Աներեւոյթների բազմութիւնները պարաւանդւում են կորստեան հիւծմամբ,Ու նեղւում անլոյծ շղթաների մէջ առաքելութիւնք սուտ-քրիստոսների:Բ
Մթին գիշերուայ այս ժամին ահա ձեռքիս մատներովՆշանիդ տեառնագրութիւնը քեզ եմ կարկառում.Քեզ, որ ոչ միայն չես մթնում անգիտութեան խաւարով, ո՜վ ամենատես,Այլեւ անմատոյց լոյսի մէջ ես բնակւում ու հանգստանում:Աղաչում եմ քեզ գոհաբանութեամբ, ընդունի՛ր դու ինձ,Ա՛ռ վշտահարիս հզօր թեւերիդ պաշտպանութեան տակ,Փրկի՛ր դրսից եկող պղտոր ցնորքներից,Մաքրի՛ր սրտիս աչքերի տեսողութեան զգայարանքը դու,Կենաց փայտովդ ինձ ամրապնդիր տխուր անուրջների դէմ,Արիւնովդ սրսկիր բնակարանիս շուրջ-բոլորը,Կողքիդ կենարար արեան կաթիլով գծագրիր ճամփան իմ ելումուտի,Քառաթեւիդ ձեւակերպումը թող պահպանարան լինի երդիկիս,Ու խորհրդանիշն ամենափրկիչ քո տանջանքների,Թող որ դէպի վեր նայող աչքերիս հանդէպ լինի միշտ,Չարչարանքներիդ գործիքը թող իմ տան դռան ճակատին դրոշմուի,Հաւատքն իմ յոյսի թող որ օրհնութեան ծառից կախուի քո:Կաշկանդի՛ր դու, Տէ՛ր, այդ նշանովդ հոգիների սատակչին,Եւ թող ներս մտնի առանց արգելքի պաշտպանը լոյսի,Ցաւերիս սաստիկ ծանրութեան հետ մեղքերիս բեռն էլ թեթեւացրու.Մահճում, մտամփոփ լռարանիս մէջ,Մտաբերելով յուսահատութեան պտուղները դառնահամ,Խոստովանում եմ ամենագէտիդ բոլոր անօրէն գործերը իմ չար:Գ
Հանգստացրո՛ւ վաստակեալիս իմ բազմածուփ աշխատանքից,Կործանուած ոգուս տարակոյսների տագնապը ցրի՛ր,Դառնութիւնը վշտերի հետ եւ հեծութիւնը ցաւերի հետ,Անձկութիւնը թշուառութիւնների հետ,Հառաչանքները խորտակումների հետ,Սրտաբեկութիւնը ապշութիւնների հետ,Թմրութիւնը շուարման հետ,Արբեցութիւնը յիմարութիւնների հետ,Սառելը սիրոյ եւ հրաբորբոք ջերմութիւնը ցոփ-ցանկական ախտի հետ,Օժանդակ եղիր` ամենատխուր տարտամութեամբ տկարացածիս.Բարեգործ աջով քո շնորհատու, ձեռքովդ նորոգող, մատովդ կենսաբաշխ,Մշտափայլ փառքովդ, անեղծ մշտակայութեամբդ, երեսովդ զուարթ,Պաշտելի Էիդ իսկութեամբ եւ բարձրութեամբ երկրպագելիԿտրի՛ր խեղդուողիս վշտալից հեծեծանքները,Չարի հնարքը նոր եւ բանսարկուի խարդաւանքը հին,Օտար դրդումներն ի մահ մղողի,Անպատշաճ դէպքերն ամէնօրեայ եղեռնագործի,Աչքակապ ճարպկութիւնները դաժան դեւի,Փաղաքշական բոցաշնչութիւնը գրաւող կախարդի:Պահպանի՛ր դու ինձ այս մահահանգոյն հանգստեան վայրում`Թաքուն մտքերից, մասնաւոր սխալանքներից,Մեծագոյն մոլորանքներից, փոքրագոյն սայթաքումներիցԵւ չար խաբուսիկ ձանձրութիւններից:Հեռացրո՛ւ յանցաւոր ծառայիս զգայութիւններիցԽորհուրդներ անդէպ, կրքեր բասրելի, վարք անարգելի,Դէպքեր անպատկառ, վրիպելի հետքեր, պատրանքներ ծաղրելի,Խոհեր անգոսնելի եւ աւելորդաբանութիւններ արհամարհելի:Դ
Քեզ ապաւինածիս զինի՛ր անսխալ հոգով եւ մաքուր մարմնով`Հողմերի շնչից, բուռն հարուածներից,Փոթորիկների բախումից, մրրիկների պոռթկումիցԵւ գազանների հարուածներից զերծ մնալու համար:Երբ փակեմ աչքերս` սրտիս նայուածքը թող չստուերանայ,Այլ զուարթանայ, պայծառանայ ու վայելչանայ,Փայլի թող քեզ հետ, Տէր Յիսուս Քրիստոս, լուսաւոր վառմամբ անշիջանելի:Խօսքովդ մաքրիր իմ ննջատեղին`Խորամանկութիւններից, երկիւղներից,Քեզ ատելի յիշողութիւններից,Աստուածամարտ մտածումներից,Յանցաւոր խենթութիւններից,Տիրանենգ անշնորհքութիւններիցԵւ աստուածընդդէմ պառակտումներից:Խնամակալ լինես ինձ երկնային քո գնդերով, պետութիւններովԵւ իշխանութիւններով զօրաւոր ու անյաղթելի,Որոնք մաքուր մատակարարներ են սուրբ Աստուածութեանդ.Առաքեալներն` աւետեաց աւետարանով,Մարգարէներն իրենց կտակարաններով,Եւ վերջին օրը երջանիկների քեզ ընծայուող մաղթանքներով:Այնժամ երկիւղով եւ քեզ հաճելի տրտմութեամբ ես պիտի նիրհեմԵւ քո շնորհիւ բուռն ուրախութեամբ արթնանամ կրկին:Եթէ վհատութեամբ ննջեմ նոյնիսկ,Հոգեւոր բերկրութեամբ պիտի յարութիւն առնեմ դարձեալ,Եթէ մինչեւ իսկ մեղքով ընկողմանեմ,Պիտի կանգնեմ կրկին` մաքուր խղճով եւ անաղտ անբծութեամբ:Ե
Լսի՛ր խնդրանքներն իմ հառաչալից եւ հեծեծագին, միա՜կ բարեգութ,Բարեխօսութեամբ սուրբ ԱստուածածնիդԵւ արդարների բոլոր ու ընտրեալ նահատակների:Բոլոր կողմերից, քո բարձունքն ի վեր, իմ ձայնով փառք եմ առաքում ես քեզ,Միշտ սուրբ եւ անմահ զուարթունների միջոցով`Ի գովեստ քո Հօր եւ մեր Աստծոյ,Եւ ամէն ինչի ստեղծիչ եւ նորոգող սուրբ Հոգուդ,Յաւիտեանս յաւիտենից. ամէն:ԲԱՆ ՂԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
ԺԱՄԱՀԱՐ ԿԱՄԿՈՉՆԱԿ Ի ՓԱՅՏՆ ԵՐՋԱՆԻԿ ԲԱՐԵԲԱՍՏՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՀԱՐԻՆ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԵԱՆ, ԱՂԱՉԱՆՍ ԵԴԵԱԼ ԸՆԴ ԿԵՐՊԱՐԱՆՍ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆՆ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ
Գոհունակութիւնս եմ յայտնում քեզ, բարեգութ,Միակ մարդասէր, երկնքի ու երկրի արարող,Կենդանի Աստծոյ Որդի,Զարթնած քո յիշատակի սիրոյ անձկութեամբՓայտիդ հրաւէրով,Որ հնչեցրիր մեր ականջներին.Եւ սթափուեցինք, ելանք մահակերպ թմրութեան միջից,Կարծես սփոփիչ խօսքի կոչումով`Պաշտամունքի եւ օրհնութեան ժամինՀանդիպելու քեզ ցնծութեամբԱյս հատուցման բեմի առջեւ:Բ
Փա՜ռք քեզ, ահա, անուն անսահմանԵւ զօրութիւնդ անընդգրկելի,Որ փրկութիւնն իմ հոգացիրՀնարներով բազմաքանակ.Գոհաբանուած անեղծ իսկութիւն,Որ այստեղ հրաշքով կերպարանեցիրՆմանութիւնը գալոց օրերի,Որ վայելչական խաղաղ գործիքով այս փայտեՈրոտացիր սաստիկ, երբ քնած էի անկանգնելի,Կարծես ծուլութեան դանդաղութեանըԽառնեցիր խրատիդ յանդիմանանքը,Հայրական սիրուդ հեզութեանըՃայթման ուժգնութիւն միացրիր.Երկու միջնորդի ընդոստ հարուածինՔաղցր անձրեւեցիր մարդասիրաբար,Փափուկ վանկերի մեղմ նիրհի մէջ չընկղմեցիր,Եւ կամ անխնայ ահաւորութեամբՏառապած հոգիս չզարհուրեցրիր:Երկրպագութիւն ծնրադրականԲոլորի ստեղծչիդ,Որ յստակօրէն` ցուցադրեցիր արդէն իսկ հիմաՅայտնութեան մեծ օրուայ ահեղ գոչումը,Կենդանացրիր դժոխային անբանութիւնից,Որոնելով կանչեցիր պակասամիտներինՈւրախութեան գինուդ.Սրան դարձրիր անարատ հարսին հանդերձաւորողՓեսայիդ սիրոյն.Վախ ներշնչեցիր այս փոքր խթանովՎիթխարահսկայ ապերասանին,Կրթիչ ստուար լուծ դարձրիր այս իրըՍտամբակի ուսին.Չարախօսի կզակին զսպող սանձ դրեցիր:Մեծդ Աստծոյ անբաւ բարձրութիւնըՓառաբանեալ է յաւէտ,Որ փայտի պարտքերը փոխարկեցիրԿեանքի շնորհիդ ազատութեան,Դարձեալ, վերստին իմաստնացրիրՑնդած յիմարիս`Հոգեւոր քո հանճարով,Կարկառ կրճտումովՕձի հարուածի անբուժելիութիւնըԱռանց մոռացման բացատրեցիր,Երրորդութեանդ կերպարանքի հետԻնձ վնասողի կապը դարձնում ես եռակի ամուրԱշխարհի վերջին:Գ
Ամենախնամ, խունկերի բուրմամբՆերբողեան գովք եմ վերառաքում քեզ,Որ բազմաստուածեան ստապատիր կուռքերից առաւելօրէնՄեղսական հոգիս` դարձրիր քո երկրպագութեանը:Խրոխտ, ահարկու, նուիրական այս փայտովՔարոզեցիր ճշմարտութիւնը,Այս պատշաճութեամբ մեծացրիր նոր աւետմանդ պատիւը:Հէնց սա զինավառութեանդ բարձրագոչ աղաղակն է,Կայսրերի երկրի արքայ, Տէր Քրիստոս:Քո մարտի աւարտի ուրախ հանդէսի նշանը, Յիսուս,Երբ կապկպուեց փարաւոնը իմանալի.Տաշած այս շերտը գոռոզացած չարագործի գլխի կատարիՄշտական նեղիչն է:Սրանով են Սիոնի որդիները խմբւում պատերազմումԸնդդէմ խաւարի աշխարհակալին:Այս հինօրեայ օծուած արձանը աստուածային հրահանգների մի տուն է,Որ չի հնանում եւ անխափան է,Որ հեռուից եկող նշանն է գալիք հատուցման ժամանակի -Ազգակից ու համանման կենաց փայտին,Որ Աստծոյ դրախտում է.Կոչման վայր է շտապ ու բարուօք հաւաքումի,Օրհնութեան վայր է.Գիտութեան տունկի պատկերակիցը`Չարի ու բարու ընտրութեան ունակ,Եւ մեծ յիշեցում խաչիդ նշանով տեառնագրուելուՍուրբ Հոգու շնորհով,Աւետող նախասացութիւնՍուրբ թագաւորիդ գալստեան յուսով սպասող դշխոյին.Մաքուրների խմբի խրախճանութեան գոտեպնդող յորդոր.Անապական սիրարկու անձնահամբոյր միացմանՇքեղաշուք քողազարդ ամենածին կոյս թագուհուն.Յարդարիչը ծածուկ պճնանքի,Որ հոգու վայելչութիւնն է.Եւ նման է Սինայի պատգամին,Որ դուրս էր յորդում Տիրոջից.Անարատ որդիների մայր,Պանծալի ու անշաղախ օրիորդը փառազարդւում էր սրանով:Դ
Երիքովի եղջերափողից առաւել այս [գործիքով]Գետնամած տապալեցիր Բելիարի բռնութիւնը.Փայտէ այս պարսով քար արձակեցիրԳողիաթի վրայ,Նորոգ գայիսոն կառուցեցիրԻբրեւ վկայ սատանայի ահեղ կործանմանՄեղքի խոր աճած արմատները այս գործիքով խլեցիր,Իմ մոռացուած յանցապարտ գործերը սրա երախտիքով ինձ վերադարձրիր:Թէ այն Բան Աստծուդ գալուստը յայտնող այլ ձայն անուանեմ`Չեմ սխալուի, այլ իրաւ կլինեմՀոգեկիր նիւթի տկար ամանըս,Իսկ Յիսուսիդ մեծագործութիւնները պատմուելով`Կհռչակուեն առաւելապէս:Վերուստ պարգեւուած բիւր օգնութիւններ,Որ դու ես տալիս,Այս անպատսպար ապաւինութիւնիցԻ զարմացումն` երկրայիններին տրամադրեցիր:Ե
Հանրաճանաչ է բարեխնամ մարդասիրութեանդԱնունն անքննելի,Սրբամասն խորհրդով խնկարկուած,Լոյսի կերպարանք անգծագրելի,Որ այս կրկնաձիր նշանովԱրձակեցիր հեռաձիգ նետեր`Ձայնատրական եւ օդագնայ եւ յարմարընթաց,Կենդանի հոգի իրենց մէջ կրող,Որոնցով անսխալ դիպուկութեամբԽաւարի աղեղնաւորի գաղտնի նպատակըՅաւէտ կործանմամբ մերժեցիր:Իբրեւ բարձրամուր պատնեշ բերդամարտութեան,Կանգուն ու անխորտակելի,Այստեղից այնտեղ, ուղարկեցիր թշնամու դէմԱյս փայտի զարկի հունչերըԻբրեւ կամարար սուրհանդակներ:Մեծ ակնարկութեամբ քո հրամանի,Արեանդ խառնուած օծութեան շնորհով,Հեսանելով սրեցիր մոլի գոռոզի խեթիչ եղջիւրն այս,Ինչպէս խաչդ փրկական:Եւ մեծ ազդումից այս աղաղակի,Երկնայինների ձայնից աւելիՔանդուեց, վերացաւ ամուր դրանդինԿարճամիտների անվայելուչ, երկչոտ վատասրտութիւնը,Հրէական պատկերացումներիԵւ ստուերական տան կործանման հետ:Զ
Վերընծայում եմ փառաբանութիւն,Քեզ` անմահ թագաւոր,Որ ստեղծեցիր, հաստատեցիրԱջով քո հզօր,Աղաչում եմ քեզ, կրկին կատարիր:Սրանով անցկացրիրՄեզնից հերքելովԲանսարկուի խորամանկութեան դժնի վտանգը,Մեղքի տապը տաժանական,Եւ դառն հողմը խաբողի շնչման,Մահուան երկիւղի տարրն արկածների:Օդի ցնդման վնասակար տխրեցուցիչ հետեւանքները,Թալկացնող դիւական հեծութիւնները:Այս հեծանով, որ քո զէնքն է,Նշանիդ թեւերի օժանդակութեամբՑրիր վերստին հրածին ամպերը,Եւ կարկտաբեր որոտները,Բազմոտանի վիշապի փչումիՀրախաւար կեղծաւորութեան ցաւագին ցոլմունքը,Սատակիչ սուրը, յարձակողական մարտը,Վայրենի մտքերով գրոհող դեւերի պարերը:Այս փոքրիկ իրից զարհուրում են [դրանք]Ու մեծ դողումով տեղի են տալիս,Հին ծանօթութեամբ յայտնապէս գիտնալով,Որ այսպիսի ձայնից է Տէրն ելնում դատելուԵւ հոգեպէս խրախուսւում են արիութեամբԱմրապէս կզինուեն Հոգու սուսերով`Մարտիկները բոլոր աստուածարեալ.Այս յիշատակի կանոնով,Որ անպատմելի գոչմամբԲոլոր ազգերին կազդարարիԵրջանկաբար նահատակուելու օրինաւոր ասպարեզումԱմէն ինչ փորձող հրի դատաստանը:Է
Ահա հնչեց աւագ փողը,Որով համբարձաւ Աստուած օրհնութեամբ,Պատմուեց սրանով ամէն մի երկրի,Հնչեց աականջին աշխարհասփիւռ հեթանոսների,Մեծ [Սիոնի] պահապանների ձայնը բարձրացաւ`Եսայիի խօսքի համաձայն,Եւ նոյն բարբառով կցնծանք բոլորս:Սրանով խաչի թշնամիները ցնդեցին ջրի առակի նմանԱնպատւուեց առաջին փայտի պտղի ճաշակումը,Խորհրդաւոր նիւթն այս տօնուեց` կոչուելով կեանքի [փայտ],Անարգուեց երկաթը պատերազմական,Ինչպէս Տիրոջ սրբութիւնՁիու սանձի վրայՄեծ նշանի կենսաձայն փայտն այս յարմարեցուեց.Երկնային հովուի այս օծուած ցուպովՊատեան դրուեց մարդկային ձեռքի իշխանութեան սուրը:Տաճարի վէմին քարտաշի մուրճ չգործեցԻսկ աստուածակերտ խորանների մէջՓայտն այս նուիրականՍլանալով խաչի թեւերով` զօրաւոր է:Ոչ թէ ամսագլխին,Կամ եօթն անգամ եօթ յոբելեաններինՄի անկիւնում խափանուելով է փողհարում,Այլ տիեզերքի չորս ծագերումԵւ ծիրերում եզերքների,Ծովերի անտակ ջրերի ծոցում ու կղզիներում,Մեծ սաստկութեամբ,Ինչ-որ աստուածային անարգել ճայթումովԱւետելով հնչում է:Այս փայտի յայտնութեամբԿոտրուեցին սատակողի սուսերները,Մեզ համար անօգտակարութիւնիցՁեւափոխուելով խոփերի ու մանգաղների:Ը
Չհնչեց արձագանք խոր անձաւներիցԵւ ոչ օդը վիրաւորելով դժնդակապէս`Ըստ օտար մի իմաստակի,Ոչ անախորժ սրութեամբ ականջ մտնելովԵւ ոչ ուղեղի ամանը չար տհաճութեամբ թնդացնելով,Ոչ մարմնին ոսկոր խրտնեցնող փուշ բուսցնելով,Եւ ոչ միտք այլայլող ապշութիւն առաջացնելով,Ոչ պղնձանիւթ զանգ հնչեցնելով,Եւ ոչ քարը սալարկի հետ տհաճ զարկուելով:Նոր այս Սիոնի անխորտակ պարիսպ`Սա արարչաւանդ գլխաւոր սպասքներից է,Որ քրիստոնեայ եկեղեցականներըՂեւտացիների հետ խնամում են զգուշօրէն կրելով,Հրեշտակի ձայնի օրինակով,Որ առակողի խօսքը այսպէս տպաւորեցՀաւքի կանչի նմանութեամբ:Աւետման նոր շնորհալի նուագարան`Աստծոյ հոգին առ մեզ արթնացնող,Քան թէ Սաղմոսարանի օրհնութիւնը Եղիսէի վրայ.Նախընթաց սկզբնապարող է նաԲարետաւիղ ողբերգութեանց յարմարալար ջութակների,Բամբռի բառացի բարառնութեանց բարքը պատկերող.Մի այլ տեսակի նոր սրինգ տրուած մեզՀնի փոխարէն,Ոչ թէ հեթանոս ուրվաձայն հնչման,Կամ հրէական խակամտութեամբ,Որ Տիրոջ ազդմամբ մերժեց մարգարէն`"Հեռացրո՛ւ ինձնից",Այլ սիրեց սա ու կրկին պատուեց մաքուր հոգալովԻբրեւ ահարկու դեւերին ու չար պատահարներին:Թ
Եւ արդ, ստացայ օրհնաբանութեամբ,Յարգանքով գովեցի սրբութեան այս տուրքը`Ինձ պահպանութիւն, փառատրութիւն քեզ,Քեզ պաշտամունք եւ ինձ գոհութիւն,Անթերի կերտուածք արարչական բարձր փառքիդ:Աստուածարեալ այդ ձայնը թող մտնիՅօդերս շաղկապող պատուաստի մէջ,Հանելու հոգուցս դեւերի խաբեութիւնը,Ստացած անէծքներն ու զազիր մեղքերը:Այս իմաստաւոր առարկան դարձրուՋահավառ ջնար, անջրելի նամակ,Անխափան ջատագով քո տէրունի տնօրինութիւնների:Ահա սրանով պարգեւիր, բարեգութ,Աղաչում եմ, հզօր,Մեզ կրկին շնորհիր պահպանութիւնԱներեւոյթ ու երեւելի թշնամիներից:Ամենալի ձեռք, տուր մեզ,Որ բաց ես անում եւ մատուցում ես սիրով բաշխելովԱյլեւայլ բաներ,Օդի քաղցրութիւն եւ անձրեւների օգտակարութիւն:Ըստ Քո հրամանի սրա բարբառով թող պակասեն`Տապախառն հողմ, ցաւաբեր փչում,Գրոհները չար, խարդախ հէների,Խափանուեն սրանով բոլոր հակամարտութիւններըԴժնի մատնիչի զօրքերի,Հալչեն, վերջանան, մեռնենԵրջանիկ օծեալ այս փայտից որդ եւ ուտիճԵւ բոլոր նմանները,Որ զօրանալով մեր մեղքերից`Կռւում են մեր դէմ:Սրանով յոյսիդ երանութեան տունկն արմատացրուՄեզ պաշտպանելու, ստեղծիչ բոլորի,Արարածոց Տէր, Սաբեկի ծառն այս,Որի ոստերից կախուած է, Քրիստոս, քեզանով ծաղկածՆոր սուրբ աւանդը արդի փրկութեան,Պտուղը կեանքի անվախճանական:Այս փառատրելի փայտի բարեհունչ ձայնարձակումովԽորին խաւարի անհուն հեռուները փախչենԽարդաւանող բազմաձեռք ստապատիր ստորնականներիՆերհակ չարքերը:Հերքուեն սրանով մեր սահմաններիՍտորադրուած, ընտիր-պտղաւետ անդաստաններիցԵւ քո մշակուած կենդանի երկրից`Վատնիչ վէրքերն ու մորմոքեցնող[միջատի] հոյլերը,Սրանով հատուեն յաւելուած պատահարները`Կրկնատգեղ կամ վայելուչ,Որ գալիս են մեզ չարի հնարներից.Իսկապէս վտարուեն սրանով,Այն ինքնաստեղծ բաները, որ երկակ մեր բնութեան մէջՎերերեւում են իբրեւ մերձաւոր դաւաճան,Մէկին վրիպակ, օտարոտի մտածումներ,Միւսի մէջ` ապականող կեղտոտ զեռուններիԳարշ գոյացումներ.Փրկիր, Տէր Յիսուս, աղաչում եմ քեզ,Փրկիր, բարերար, ինձ մեկնիր աջդ ամէնքից գովուած,Օգնելով սրանով`Ազատիր բոլոր թշնամիներից:Ժ
Հրամանդ թող խառնուի, միանայ սրան,Հիմարացած ադամանդէ սիրտս փոխարկելուԴէպի քո խօսքի արդիւնատրութիւն:Քո սքանչելիքի հրաշքի նեցուկն այսԽփես, մխրճես ծորած սրտերն ու լքուած հոգիները,Ամրապէս կազմելով հաստատեսՈւղիղ, անսասանելի լինելութեան,Իսկ անշարժին կակղեցնես, որ զարթնիԵւ զգաստ լինի հեզ հոգովՔո աստուածութեան պատուիրանի հանդէպ,Պօղոսի ու Մատթէոսի նման:Մարդասէր, յիշեցրու այս պատուեալ փայտովԵրախտիքները քո խաչի,Որով անճառ գործեր կատարեցիր,Իմ միջից հանիր, ապրեցնող, մեղապարտութեան վտանգըՆոր տապանակիդ պանծալի լծակներով:Հզօր, քո կամքով բացուի կեանքի այս ձայնինՍրտի ականջը յամառողների,Խուլ ականջները լսեն ակնարկութիւնդ մեծ այս բարութեամբ,Սրա միջոցով պարզուի լեզուն համրացածների,Լուսաւորուի տեսողութիւնը աչքերի`Մաքրապէս նայելու քեզ անայլայլ պշութեամբ,Կազդուրուի, զղջայ, դարձի գայ կամքը ձանձրացածների:Տէր, տագնապածիս ընձեռելով տուրԱրցունքի անձրեւ:Սա քեզնով լինի մեզ ցնծութեան լուր,Ուրախութեան ձայն, բերկրանքի բարբառ,Հանգստեան նուագ, երանութեան նիւթ,Փրկութեան պատճառ, քաւութեան առիթ,Վշտերի հերքում, խեղդումի խզում,Եւ արձակութիւն նեղութիւնների,Կրճատում խեթման, հերքում հեծութեան,Թառանչումի թեթեւացում, կարիքից ապահովութիւն,Կրքի կարգաւորում, վհատումի սփոփութիւն,Բժշկութիւն ցաւերի, հեղգութեան մէջ համբերութիւնԵւ ուշադրութիւն անտես բաներին:ԺԱ
Անխոտոր ու անխոտորնակ այս ցանկալի կամրջովԵւ վերնաշաւիղ բարձր սրբագնա երկնաչու սանդուղքովՔո օրհնաբանուած, ահեղ անունովՀօր մօտը տանեսԲարերար, Հոգուդ առաջնորդութեամբՄիանալու քեզ անբաժանելի,Որով եւ սուրբ մէկ ու միակ,Միասնական տէրութեանդԵւ անեղծ արարչութեանդ ստեղծածԿենդանիներից ու անշունչներից, վայելուչ գոհութեամբ`Փառք եւ իշխանութիւնՅաւիտեանս յաւիտենից, ամէն:ԲԱՆ ՂԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
ՄԵԿՆՈՂԱԿԱՆ ԱՂՕԹՔ ՄԵՌՈՆԻ ՍՐԲԱԼՈՅՍ ԻՒՂԻ ՄԱՍԻՆ
Սուրբ եւ ահաւոր անուն անպատում, բարձրեալ,Միշտ ախորժելի, անձկալի փափագ,Սրբերգու փառատրողներից միշտ սրբաբանուած,Որ բնակւում ես սուրբ վայրում,Լի ամենազեղ բարութեամբ,Առատաձեռն աննուազելի,Լոյս բարի եւ ծագումն գովելի,Երկրպագուած փառաւորութիւն,Ահեղ եւ անզննելի, ամէն եւ ամէն ինչի մէջ:Դաշն յոյսի այս խօսքովՔեզ միանալու ուխտ եմ անում,Հզօր, այո, ամէն, ալելուիա,Հանուրի գովեալ թագաւոր,Բոլորի Աստուած, գոյերի ստեղծիչ եւ կամարար տէր,Միակ առիթդ պատճառուածների,Փրկիչ եւ օծեալ մշտապաշտելի:Բ
Ուստի մեկնութեամբ պարզաբանելով մեզ համարԱնվախճան այս գանձը ու անփոխադրելի հարստութիւնը,Յիսուս Քրիստոս, երկնային արքա, որին մեծ դողով սպասարկում ենԱհեղ անմահների լուսաբերան բոցաշնչութիւնները,Խոնարհուելով կամայօժար, անխոտոր մտքով,Գոհութեամբ ծունր եմ դնում, ստեղծո՛ղ էութիւնների,Որ կան տեսանելի եւ ծածուկ:Որ ես եւ էիր միակ բովանդակը` անպակասելի ամենեւին,Մեր [պատկերն] առատ, իսկապէս համայն,Որպէսզի քո լրութիւնից լրացնես,Օրհնեալ եւ բարեբանեալ, յաւէտ ճանաչուած,Միշտ անքննելի ողորմութեամբ` մեր փրկութեան համար,Ի փառս եւ գովեստ անճառ բարձրութեանըԱհաւոր բարերարիդ:Սկզբնաձիրդ մեր օծման շնորհիՄեծախորհուրդ հրաշազարդութեան,Քանզի քո լոյսը ճանաչեցինք,Անհաս ճառագայթ, անսահման ծագում,Հաւասարասփիւռ արեգակ,Երկակշիռ տարրերի սահմանազատ աստղ,Ոտքի ճրագ եւ ընթացքի լոյս,Որով այս խօսքիս յարմարութեան տեսութեամբՏօնում ենք հրեշտակական պարերգութեամբ,Յստակ մտքով, փրկչավայելուչ կնդրուկով խնկելովԱմէնիմաստիդ առատ պարգեւաբաշխումը,Անբիծ դաւանման զուարթ իւղով:Քանզի հէնց սկզբից կողոպտուեց իբրեւ շնորհուածԲարձրագոյն շնորհից,Ողորմելի տխրութեամբ,Սկզբնաստեղծ հայրն իմ,Գերի մեղքերի` մահուան մատնուեց,Անզերծ հանգոյցով կապուեց մերժելի ապականութեան,Ծառի պատճառով` անկումն անդարձ ամենակործան գլորման,Լոյսից մերժուելով` մատնուեց այս խաւար վայրին:Իսկ դու, գթած տէր ողորմութեան,Աւելի քան նա ճանաչեցիր նրան, որ ստեղծեցիր,Չեղածի ակնկալութեամբ չմնաց այնտեղ,Ուր էր նախապէս,Դառնալով անկարող տեսնելու լոյսըԱնսահմանելիիդ վերին անմատչելի գերակայութեան,Ոչ թէ մշտափայլ յարատեւ վառմամբՏարածեցիր [լոյսն] անաղօտ,Այլ գիշերի մթութեան մէջ, որ սայթաքում են ոտքերը,Ձեռք բերիր ձէթն ու պատրոյգի նիւթին հիւսելով`Օրինակ տուիր անախտ միութեամբ մեզ միանալուդ,Մարդասիրաբար հիւսելով կազմեցիր.Որպէսզի կանխակորուստ ծառի պատճառովՄահու ստուերով տարագրուածներս,Նրա ազգակից պտղի պատճառովՋահաւորուելով հաւատի վառմամբՎերստին դառնանք նոյն խնկարկութեան,Ինչպէս որ մահուան փայտին կապուեցիր,Մեզ նոյնպէս նրա մօտ տարար կապեցիր,Մեծ խորհրդի օրինակով միաւորուելով կենաց փայտի հետ:Գ
Արդ, ինչպէս օրը թերի է առանց գիշերի,Նոյնպէս է տնտեսութիւնն առանց հարկ եղած ձէթի,Քանզի ինչպէս սովորական, ոչ նուիրականԻւղն է լուսաւորում մարմնական աչքի տեսողութիւնը,Նոյնպէս անիմանալի կերպովՔոյինաշունչ շնորհի ընտրութեամբ մաքրուածըԱներեւոյթ հոգիները միաւորում է մեզՀրաշափառապէս պայծառացնելով:Եւ ինչպէս իջնելով սուրբ աւազանի լուսարանը,Մարմինը լուանալով` հաւատում ենք, թէ սրբութիւն ենք ստանում,Այդպէս իւղի օծումով յուսավառւում ենք,Սրանով կարծում ենք անտարակուսելիօրէնՀոգու զօրութիւն ստացած:Եւ ինչպէս օրհնաբանելի տէրունական հրամանդՆախավճռում էր մեղքերի քաւումն ախտացեալների,Իսկ դրան չհաւատացողների հանդէպՀրաշալի բժշկութիւն անելով`Մարմնական աչքով տեսանելի,Հաստատում էիր վստահելի վկա,Այսպէսեւ այս իւղը` կատարեալ փրկութեան լոյսով,Լցուելով մեզ վրայ` օծում է մեր խորանն արտաքին,Իսկ ներքին մարդու մէջ մտնելով ոչ ակնյայտ, այլ ծածկապէս`Նոր կենդանութիւն է հաղորդում:Դ
Նիւթի զանգուածն այս երկնի արարչիդՊատկերն է պանծալի.Քանի որ ովքեր իւղի օգուտն ստացան,Ստացան եւ ողորմութիւն,Եւ ի գովեստ քեզ դու սահմանեցիր սա`"Ողորմած եմ ես, Տէր",Որովհետեւ ինչպէս սիրոյ հետ նոյնացնում եսԱստուած անունդՆոյնպէսեւ մասամբ կոչւում ես սրանով,Մեզ պարգեւուածովՃարպն այս վեհագոյն մեծութեան խորհուրդն է կերպաւորումԹանձր երկրային հողանիւթ գոյացութեամբ:Որովհետեւ կենդանու այս մասը ուտել չէր թոյլատրւում,Ըստ հին Օրէնքի,Այլ արարչութեանդ [արժանի] պտուղ էր համարւում,Նոյնպէս եւ այստեղ,Որպէս Տիրոջը մատչելի զօրութիւն,Վայելչապէս նուիրւում է Աստուած Էիդ,Հաճութեան աւանդն այս`Հոգուս հարազատ զուգաշաւիղ,Ուխտով պահուած է Արարողիդ:Քանզի իմ հոգու օրինակն ու կարողութիւնը`Անշունչ արիւնը եւ զուարթութեան ճենճերը[Մատաղի] մսի հատուածների հետ չեն ոչնչանա,Այլ վերին արքայութեանդ են ձօնւում ճաշակման,Այդպէս` այս նիւթը ջահաւորականՄշտաբորբոք ու անաղարտելի:Ե
Անդրանիկն արու չէր կարող լինելԴատաքննութեանը նախագահող`Առանց օծումով դրոշմուած լինելու,Եւ չէր կարող անկոխելի տեղը մտնել քահանայութեան,Եթէ սրանով կատարեալ չլիներ:Օծումով կնքելով քարը,Որ խորհրդանիշն էր ընտրութեան խորանիՅակոբը երազում տեսաւ յարմար սանդուղքը,Որով իջնելը անճառ բարձրեալիդԵւ իմ ելնելը խորհրդանշուեց.Նա վէմ կանգնեցրեց եւ օծեց իւղովԻ ցոյց, յիշատակ գալոց օրերի:Ահարոնի քահանայութեան պայծառութիւնըՄեծդ Աստծոյ հրամանով օծմամբ էր ճոխանում,Որով գլխից դէպ մորուքն իջնող գերափառ իւղը,Ըստ Սաղմոսողի զարմանազան նկարագրութեան,Նախահօր փառքի վերադարձն էրԵւ կեանք բաժանող քո սուրբ շնորհիԳիրկընդխառնումը մեր բնութեան հետ:Թագաւորութիւնը պանծալի չէր քո ստեղծած պատկերով,Թէ իւղի եղջիւրով չձեռնադրվերՊճնութեան թագ ու պսակով,Յանուն քո, Քրիստոս,Վեր չբարձրանար:Եւ ինչպէս մոռացա վեհերից առաջինին,Մեծութեանդ ծառային եւ անպարագրելիիդ պատկերին,Մելքիսեդեկը չէ՞ր` ահաւոր ճշմարտութեանդ օրինակ,Ձիթենեաց լեռան վրայ,Ուր յետոյ կանգնեցինՄարմնացած Աստծուդ ոտքերը,Այն վերին հրեշտակների ձեռքովԱյստեղի պտուղներից օծուեց,Ուստիեւ նախահօր շիրմի պաշտպան նստեց`Քեզնից եպիսկոպոսական արքայապատիւ ճոխութիւն ստանալով,Մինչեւ յայտնուեցիր իբրեւ կատարեալ իսկութիւն`Ունակ Ադամին կենագործելու:Զ
Արդ, որովհետեւ քոնն է շնորհըԵւ քեզ է վայել գոհաբանութիւն,Ո՜վ օրհնաբանուած Որդի Աստծու,Դու յարմարեցրու իմ բարենշմար աղաչանքները`Իւղաւոր, խնկապատար ու զմռսալիրՔեզ պատճառ փառքի,Ինձ` մեղապարտիս, բուժուելու առիթ:Տէր Յիսուս, աներեւոյթ վէրքիս մօտեցրուՁէթն այս լուսանիւթԵւ մահացու խոցի այս խարանին դիրԻւղիդ օրհնեալ կաթիլներ,Քո սիրոյ անապակ փրկարար գինով,Արարչական միութեամբդԽնամքի պատանքով պատսպարելով,Որ մաղթական խօսքի մեկնողական շարադրանքսՄի վայելուչ յարմարութեամբ քո Հոգու թեւերովԻր կարգը գտնի:Բարձրեալ, քո հոգին Դաւիթի վրայ իջաւ այն օրը,Երբ որ օծումով նուիրագործուեց.Սաւուղն այլ մարդ դարձաւԵւ մարգարէների շարքը դասուեց,Երբ իր գագաթին օծում ստացաւ.Ասորեստանցոց արքայութիւնըՕծմամբ գրաւուած` կցորդուեց տանն Իսրայէլի.Կայսրեր մի քանի`Նշանաւոր, վեհ ու երեւելի,Խուժիկ, բարբարոս ազգուցեղերից,Կենսացնցուղ ցողով անձրեւած այս իւղըՈրսաց, ինչպէս կարթով, ընտանի դարձրեցՄեծիդ Աստծոյ հպատակութեան:Երկնային պատուասիրութեան`Կիւրոսին ուղղուած խօսքիցՕծեալ հորջորջումը մեծ համարուեցԵւ Սաղմոսողը մարգարէութիւնից նախընտրեցՕծեալ կոչումը` տարբերակեց ու սահմանազատեց,"Մի՛ դիպչէք նրանց եւ մի՛ մեղանչէք":Քորեբում Եղիային Աստծուց առաքելութիւն շնորհուեց`Օծելու Հեուին ու Ազայելին,Որ նշանակում էր հրաժարեցնելԲահաղի պաշտամունքից:"Փեսայիդ անունը թափուած իւղ է" հոգելից խօսքովՎերավկայել է իմաստունը,Նախապէս գրուեցՀոգին, որ Աստծոյ ճիշտ պատկերն ու նմանակն է,Քեզնով փոքրի մէջ մեծդ է պատկերուած,Շնորհդ ստանալով միանանք քեզ հետ:Է
Այլեւս ինչու յոյժ երկար ու մանուածապատ,Հեռու, գծագրական եւ այլաբան շարադրեմՎերինիդ ու ահաւորիդ առջեւԱղոթական բանաստեղծութիւն:Տէրդ եւ կենդանարարդ,Արարիչդ երկնի եւ երկրի,Օծումից յետոյ սկսեցիր քարոզել արքայութեան Աւետարանը,Այն օրերից վկայուելով Յովհաննէսի միջոցովԻբրեւ օծեալ գառն ԱստծուԵւ վերացնող աշխարհի մեղքերի:Թէպէտ քո օծմանը Հոգին էր բովանդակ էութեամբ,Խառնուած աստուածութեանը ամբողջապէս,Այդ [օծեալ] անունը պաշտւում է իբրեւ խորհրդանիշՍրբերի մէջ հրաշափառօրէն ազդող շնորհի,Որպէսզի ադամական մարմինը ստրկացածՊատրաստ դարձնես այս հորջորջումովՄիանգամայն բարձրանալու:Բանալով Եսայիի մարգարէութեան այլաբանութիւնըԴու ինքդ` մարդացած աստուածութիւնդ կարդացիրՀաւաստելու քո ծառաների խօսքը, Տէր,Եւ երբ օծութեամբ ճանաչեցիր խօսքը, թէ"Տիրոջ Հոգին ինձ վրայ է, որով հէնց ինձ օծեց",Յետոյ փակեցիրՈրոշեցիր երկու հաւասարափառ օծեալների որքանութիւնը,Խտրոցով նշեցիր սահմանի ընդարձակ հեռաւորութիւնըԵւ կնքեցիր,Մերը միայն մի կաթիլով շնորհազարդելով,Իսկ քոնը բացատրեցիր Հօր եւ Հոգու հետԿատարեալ հաւասարութեամբ:Մեր կերպարանքով երբ յայտնուեցիր`Օծեալ կոչումով, գովեստով իբրեւ,Փառաբանիչ հրեշտակներըԵրկրային արարածներին ծանուցեցին,Որ մարգարէն նախապէս գուշակեցՅորդանանում եւ ընտրեալ լեռ ԹաբորումՀօր ձայնի գալուստը, թէ"Մարդկանց շրջանում պատմում է իր օծեալի մասին":Որ եւ Սաղմոսի ձայնն է պատմում կանխաւ.Հզօրիդ այս փառքն ու պատիւը`Տրուած ձեռնադրութեամբ ստացածդ մարմնի."Օծեց քեզ, Աստուած, քո ԱստուածըԻւղով ուրախութեան":Ը
Մարգարէի "Մեր հոգու շունչը" խօսքը,Տէր Քրիստոս,Որ իսկական օծեալ կոչումդ է,Որով կենդանութեան շունչ ներարկեցիրԼոյս բարերարութեամբդ` ի դէմս մեր.Մի երջանիկ իմաստուն խոստովանելի մարդասիրութեամբՄէկին ասել է, թէ Տիրոջ օծեալի առջեւ վկայեց.Նորից աւետեց "Անգամ կոշիկ չվերցրի բոլոր մարմնեղէններից":Երգերի երգը սուրբ եկեղեցի հարսին գովելու համարԱստծոյ ցոյց տուած խորհուրդը լուսաբանում էՀամեմատելով իւղեփողական գինու հետ`Զմուռսն առաքինութեան, առաջին իւղով հանդերձ,Եւ զմուռս ու կնդրուկ մաքուր վարքի`Ամէն տեսակ անուշաբոյր փոշիներով ուԻւղով շաղախած,Առաջ բերեց այնժամ ու աժմ եւս:Քրիստոս, երկնքի թագաւոր,Դանիելը կենսատու մահդ յստակ գուշակեց,Քեզ անուանադրեց գերազանց բառով,Եւ յորջորջեց քեզ օծեալ առաջնորդ."Օծեալը կսպանուի վաթսունինը եօթներեակ յետոյ":Բարեքի որդի Ադովեան Զաքարիայի ճրագակիր աշտանակինԻւղի բարեբաշխութեամբ վառուող եօթնմասնեայ գնդերիցՔո լրութեան մասին` յանուն մեր փրկութեան եւ օծութեանՆախապատմեցիր գերբնականօրէն:Ըստ հին օրէնքի գուշակելիս,Տաճարի մէջ, խորանի առջեւԱմէնընտելութեամբ սովորոյթ էր մատուցելուԲաղարջաբլիթներ, իւղով խառնած շարմաղալիւր,Իւղով օծած մատաղ եզներ,Որ կոչւում են տիրոջական,Եւ որոշ հաւքեր` թաթախած Ճարպին ազգակից արեան մէջ:[Այդ ամէնը] սրա խորհրդի յայտնի նշան են,Որ յարմար են քեզ,Մեծ Աստծոյ Միածին ծնունդդ օրհնաբանեալ,Միայն դու ես օծուած նոր ու զարմանալի`Ինքնութեամբ, ամբողջ էութեամբ,Իսկապէս լրմամբԵւ ամէն ինչով անպակասելի: