Մատեան Ողբերգութեան

- -
- 100%
- +
Բ
Արդար ես դու իրաւունքիդ մէջ եւ յաղթող` քո դատաստանում.Թէ մատնես մահուան` ճշմարիտն արած կլինես.Թէ դատապարտես, այստեղից սկսելով կշտամբութիւնդ տանջողական` հատուցում է ճիշտԹէ անդունդների խորքերը սուզես,Թէ կենդանութեան շարժումները դադարեցնես,Թէ զօրութիւնն իմ խօսքի ունայնացնես,Թէ պատուհաններն աչքերիս ստուերացնես,Թէ կեանքի ճաշակն ինձնից հետ առնես,Թէ ընդհանրական կերակրից ինձ զրկես,Թէ օրերիս երկարութիւնը կարճացնես,Թէ իջնող քաղցր ցողի հետ մէկտեղ վերից հուր թափես,Թէ խօսքդ լսելուց ինձ քաղցած թողնես,Թէ ականջներիս դռները խցես,Թէ շնորհիդ պատկերն ինձանից կտրես,Թէ ոտքիս տակի հողը սարսես,Թէ ինձ անձկալի քո լոյսից հանես,Թէ այս աշխարհից ինձ բոլորովին դու դուրս վտարես,Թէ հրաբորբոք փայլատակումով ինձ ահաբեկես,Թէ անբուժելի ցաւերով պատժես,Թէ ինձ չարչարող դեւերին մատնես,Թէ ցասման հողմով ինձ հեռու քշես,Եւ թէ ուրիշ նոր չարչարանքների գործիքներ կազմես -Տարտարոսից վատ եւ գեհենից էլ աւելի սաստիկ,Աւելի թունոտ, քան թէ որդերը, եւ քան խաւարը տարակուսելիԵւ երկիւղալի` խորխորատից էլ, եւ ողորմելի` մերկութիւնը քան, -Ես ինքս անձամբ վկայում եմ, թէ արժանի եմ խիստ այդ բոլորին:Գ
Եւ քանզի մեղքերս նման են իրար,Ուրեմն եւ նրանց հատուցումներն էլ պէտք է որ նման լինեն իրարու,Իբրեւ միմեանց պատկերակից, միատեսակ եւ զուգակշիռ,Այս հասկացողութեան կրողներն են,Ուստի կարեւոր է խոստովանել եւ քողը վերցնել նրանց երեսի,Որպէսզի տեսնի փնտրողը նրան եւ ծանօթանայ,Քանի որ ջերմ սիրով չմօտեցայ ես ընկերոջս կարիքներին,Իրաւացի է, որ առաջին իսկ վտանգի պահին սառեմ տագնապած:Եւ որովհետեւ ես չսանձեցի ցանկութիւններս ապերասան,Ուստի եղկելուս արժանի է, որ կրում եմ կիզումն անզովանալի:Եւ քանի որ ես չսիրեցի աւետիսը լոյսիդ`Արդար է, որ ես կորստեան մէգի թանձր խաւարում խարխափեմ մոլորագնաց:Եւ քանզի խտրութիւն չդրի մանր ու մունր յանցանքների միջեւ, համարելով նրանք անվնասակար,Զազիր զեռունների խայթումներից խոցոտւում եմ արդ արժանապէս:Եւ քանի որ ես ձեռք չերկարեցի վտանգի մէջ վշտակրին օգնելու,Տեղին է, որ գարշ ապականութեան գուբին մատնուեմ:Դ
Եւ արդ, ո՛չ աստուածային քո գանձերից` չարիք,Ո՛չ քո լոյսի շողերից` խաւար,Եւ ոչ էլ քեզ ապաւինելուց սայթաքումներ առաջ կգան,Այլ ես ինքս` կորստեան որդիս գտայ այս բոլորը:Բազում անօրէն մեղքերս են, որոնք նիւթեցին այսքան բարկութիւն:Մոլորեցուցիչ իշխանի կամքին հնազանդելով` նրան թողի ես քո տեղն իսկական,Ըստ Գրքի յանդիմանութեան:Ե
Եւ քանզի յայտնի դարձաւ մարմնիս անդամների գաղտնիքն ու խայտառակութիւնը,Եւ երեսիս ընկաւ անվայելուչ ստուերն ամօթանքիս, ըստ մարգարէի առակի,Ինձ բոլորովին տգեղացնելով` մերկ, խայտառակուած պոռնիկի նման, -Ծագիր իմ մէջ լոյսը քաւութեան, երկնաւո՛ր արքա,Որպէսզի թոթափելով մեղքերիս փոշին,Աւետեաց ձայնը լսած,Բաբելոնից ետ դարձողների պէս,Հողից վեր կենալով` վերստին նստեմ,Եւ անսասան` յոյսիդ ամրութեանը հիմնուելով, ինչպէս Եսային է ասել,Նախնի մաքրութեամբ հագնեմքո բազկի զօրութիւնը կարող,Քո քաղցր փառքի մեծութեան համար եւ աստուածութեանդ ամենապարգեւ,Օրհնեա՜լ յաւիտեանս. ամէն:ԲԱՆ Ի ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Տէ՜ր անոխակալ եւ երկայնամիտ, ներող, բարեգութ, հզօր, ողորմած,Ահա՛ ճշմարիտ են քո գործերը եւ դատաստաններդ խոստովանուած,Եւ որոշումներդ վկայուած են, ո՜վ ծածկութիւնների տեսանո՛ղ:Երեք երջանկայիշատակ երիտասարդների հետ,Որոնք կիզանուտ բոցով փորձուեցին ու չվնասուեցին Բաբելոնի մէջ,Նրանց թախծալից ե՜րգն եմ հառաչում. -"Ես մեղանչեցի եւ անօրէն դարձա,Ապստամբուեցի եւ պատուերներին քո չանսացի":Մաքուր լինելով հանդերձ` այսպէս գոչեցին նրանք խոստովանաբար,Իսկ ես, որ իսպառ մահապարտ եմ մի,Ձայնակցելով նրանց այդ ողբերին,Այս ողբերգութեանս դեռ ուրիշնե՜ր էլ պիտի աւելացնեմ ես` ամէն բանով մահապարտս,Դանիելի հետ` երանելի եւ սուրբ մարգարէի,Որը հարազատ ազգական էր քեզ եւ Հուդայի տան ընտիր շառաւիղ,Նրա հաճելի եւ նուիրական պաղատանքների խօսքերն առնելով`Իմ պատժապարտի հեծեծանքներով դեռ ուրիշնե՜ր էլ պիտի կրկնեմ ես:Բ
Գիտակցելով մէկտեղ` անպատշաճ ընթացք ունեցայ,Զարտուղելով շարունակ եւ դժնդակօրէն սխալուելով.Եւ այսպէս` մեղանչեցի ես ամէն բանի մէջ, ամէն եղանակով:Կամքիդ որոշակի սահմանից ես ի դուրս սլացայ,Որ եւ իսկական օրինակ է մի անմաքուր անօրէնութեան:Անչափելի չարիքներն յաճախակի կրկնելով` իրենց լրումին հասցրի,Ինչ որ ճշգրիտ մի պատկեր է յանցաւորութեան:Սպառնացիր` չզարհուրեցի, խրատեցիր ինձ, եւ չանսացի,Որ յայտնի նշան է ըմբոստութեան:Գ
Արդարութիւն յարդարեցիր քեզ, ո՜վ բարերար,Եւ ինձ` պատրաստեցիր ամօթ ու պատկառանք:Քեզ` փառք վայելչական եւ ինձ` նախատինք յարմարաւոր.Քեզ` քաղցր յիշատակ եւ ինձ` մաղձ քացախեալ վերջում.Քեզ` անլռելի բարեբանութիւն եւ ինձ` ողբ ու կոծ.Քեզ` օրհներգութիւն խնկելի եւ ինձ` մերժումն ի բաց.Քեզ` իրաւունք բազմարժան եւ ինձ` ամենավարան պատասխանատւութիւն.Քեզ` փառք անճառ գովեստներով եւ ինձ` մոխիր լիզելու անարգական պատիժ:Դ
Արդ, ընդունեցիր դու, ո՜վ անկշիռ սահման ընտիր բարութեանց,Քոյիններից վեր առար կնդրուկներ ախորժանուշ` քեզ համապատասխան,Իսկ ես ստացայ այստեղ բազում պարսաւանքներ սրանց դիմաց` կրկնակի բարդութեամբ:Եթէ անբիծներն յանձն էին առնում այսպէս աղօթել,Իսկ ես պարսաւի ի՜նչպիսի տողեր հիւսեմ ինձ համար,Երբ քան բոլոր դժնաբարոներն առաւել վրիպեցի:Անառակ ընթացքովն իմ ես մոլորուեցի որպէս վայրենամիտ,Եւ հանդգնեցի իմ շրթունքներով երկրաւոր խօսքեր բարբառել:Մոլի դարձայ անկասելի կերպով ամօթալի գործերի մէջ,Փքուեցի եւ վերացայ ես, որ փոքր-ինչ ժամանակից յետոյ մահուան հողն եմ իջնելու.Գոռոզացայ եւ բարձրամտեցի ես, որ տէրն իսկ չեմ հոգուս գրաւական եղող շնչառութեանը:Ե
Ամբարտաւանացայ՜ փոշիս շնչաւոր,Ամբարհաւաճեցի կաւս ձայնաւոր,Հպարտացայ հողս անգոսնելի,Դէպի վեր ելայ մոխիրս մերժելի,Բազուկ բարձրացրի` բաժակս փշրելի:Տարածուեցի առաւել, քան իբր վեհ,Եւ իբրեւ հետ մղուած` դարձեալ ինքս իմ մէջ ամփոփուեցի:Բարկութեան բոցով ցոլացա` տիղմս բանաւոր:Իբրեւ անմեռ մի` մեծամտեցի, ես, որ չորքոտանիների հետ մահից եմ կառչած:Այս կեանքի սիրոյն բացի գիրկս ես եւ դէմքիս փոխարէն քեզ թիկունք դարձրի.Մտքիս թեւերով մութ խորհուրդների միջից սլացայ.Անարատ հոգիս մարմնիս փափկութեամբ յաւէտ հիւծեցի.Զօրութիւնն իմ աջ կողմի տկարացրի,Իսկ ձախակողմիս ուժգնութիւն տալով` յաղթեցի նրան:Հոգածութիւնդ իսկ տեսայ ինձ համար, – որն այստեղ գրել անկարող եմ ես, ու չպատկառեցի.Զ
Վայրի հաւքի պէս սլացայ դէպի սովորութիւնն իմ վաղեմի,Ինչպէս Ովսէէն Եփրեմի վերաբերեալ է ասել:Աղօթավայրում ես այս կենցաղի զբաղումներով շրջանակուեցի.Մտքիս երիվարը բանականութեան երասանակով ոտքի չհանեցի:Հին չարութիւնների վրայ ես ինքս նորերն ստեղծեցի,Եւ, ինչպէս Յոբն է ասում, անտանելի ծանր անուրներն ինձ վրայ ես ինքս ծանրացրի:Ինքս ինձ սփածանելի արի անկարկատելի, ըստ Երեմիայի.Եւ առակողի խօսքի համաձայն,Անունն անգրելի մի վիժուածի պէս` մարդահամարից ջնջուեցի,Եւ ըստ Եսայու` դաշտանաւորի զգեստի նման զազրելի դարձա:Որպէս թրծուած խեցեղէն աման` աննորոգելի կերպով փշրուեցի:Եդովմին ուղղած մարգարէական մեղադրանքների համաձայն, ե՛ս էլԱնօրէնութեան սատակիչ չորրորդ չափն իմ ինձ պատրաստեցի:Եւ սո՞ւտ կլինի, որ աւելացնեմ ես այդ բոլորին,Թէ Մողոքի դիւանուէր վրանն անգամ առայ ես` դժոխքը ժառանգելու համար:Երկնայինը լքած` ես ինքս էլ ձեւակերպեցի խայտառակ պատկերն Ռեփանի աստղի,Որն Իսրայէլից պաշտուեց Սինայում:Է
Եւ արդ, քանզի զրկուեցի ես նախկին շնորհի համարձակութիւնից,Ելայ նրանից, հեռացայ դարձեալ եւ բաժանուեցի,Եւ անպատուաստելի կերպով կտրուեցի, -Ընդունի՛ր ինձ, Տէր, հոգուդ պատկերով կերպարանելով ինձ կրկին անգամ,Ինձ, որ անարժան եմ ապրելու իբրեւ մահապարտ եւ չարագործ,Իբրեւ ամօթահար ու ոտքի կոխան եղած բանսարկուի կողմից,Որպէս անբժշկելի մանրուած,Որպէս մահուան յատակը հասած,Որպէս գարշելի դարձած,Որպէս կոչումիդ խոտան համարուած,Որպէս միանգամայն կորստեան մատնուած,Որպէս դեգերեալ, որպէս վտարուած,Որպէս տարակուսեալ, որպէս թշուառացած,Որպէս վհատեալ, որպէս կործանուած,Որպէս խորտակուած, որպէս կոտրուած,Որպէս թախծոտուած, որպէս խիստ տրտմած,Որպէս թշնամանուած:Ը
Իսկ նայելով վրաս, գթա՜ծ, մարդասէր, հզօր,Ինչպէս նաեւ աղերսական այս խօսքերիս`Ընդունիր ինձ դարձեալ որպէս զղջացած, որպէս խոստովանուած,Որպէս ոտքիդ դիմած, որպէս ապաշխարած:Դու, որ կշռում ես, չափում ու համարում մեծ`Հառաչանքն հոգու, ձայնն հեծող շնչի,Կսկիծը շուրթերի, ցամաքելը լեզուի, տխրութիւնը դէմքի,Կամքը խորհուրդների եւ յօժարութիւնը սրտի խորքերից.Դու, որ փրկութիւնն ես հոգիներիԵւ տեսնում ես չգործուածները,Ստեղծիչն ես բոլորի եւ աներեւոյթ վէրքերի բժիշկ,Պաշտպանն ես քեզ յուսացողներիԵւ բարեխնամ տէր ամենեցուն`Ամէն բանի մէջ քեզ փա՜ռք յաւիտեան. ամէն:ԲԱՆ ԻԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Եւ քանի որ ես ինքս ինձ անձամբ մատնեցի մահուան իմ ինքնագրութեամբ,Ու չկանգնեցի երբէք ինչպէս մարդ` ոտքի,Ոչ էլ ստացայ սիրտ բանականի,Գրքի համաձայն,Չթողի նախկին մեղանչումներն իմ ու չփոխուեցի,Չընթացայ ուղիղ ճանապարհով ես, -Ինչո՞ւ խաւարի հետքերը խոտոր ցոյց չտամ ես այս խօսքիս սկզբում:Ուստի նախընթաց խօսքերի իմաստն ու ձեւն անփոփոխ պահելով, այստեղ,Ըստ այդմ պիտի ես խոստովանեմՄնացած բոլոր չարութիւններս` յաջորդ տողերով:Բ
Արժանապատիժ ժանտագործս օտար`Գունդը Բելիարի աճեցրի անսաստ իմ ընթացքով:Ճարպիկ, խաբեբայ եւ գարշօրէն պարող դեւերի համարԿաքաւումներ, կայթեր, ցոյցեր ու վազքեր պատրաստեցի ես իմ ծուլութեամբ,Եւ ընդունեցի դահիճներից այդ կործանուած`Հարուածներ գաղտնի եւ խոցեր անյայտ:Քրիստոսի խաչով չհալածեցի ես այդ վտարուածներին,Այլ առաւել եւս զօրացրի նրանց:Հեգ ողորմելուս անօրէնութեան հետեւանքովՀայհոյւում է Յիսուսիդ անունն այսականների մէջ,Ինչպէս մի ժամանակ հեթանոսների մէջ`Իսրայէլի պատճառով:Ես ինքս իմ ձեռքով տնկեցի իմ մէջԱպականարար եւ վնասակար բազում պատուհասներ`Հոգուս ծաղիկն ուտող եւ սպառող ժանգն ու թրթուրը եւ այլ ուտիչներ,Որոնց սուրբ Հովելն է նկարագրում իսրայելացոց երկրի համարԻբրեւ օրինակ աւազակների եւ չար ոգիների` իր հրաշակերտ ողբերգութեան մէջ:Սատակեցնելու փոխարէն` իմ մէջ ինքս ստեղծեցի, աճեցրի նրանց,Եւ իմ անձի դէմ հաւաքեցի բիւր մահազէն մարտիկներ.Շուրջս անպատկառ եւ անիրաւ կշտամբիչներ գոյացրի.Զինեցի իմ դէմ անզգամ եւ անպարտելի հակառակորդներ.Քաղցրի փոխարէն դառնութիւնն առա ինձ իբրեւ բաժին`Ես` արարչի դէմ նենգաւորս միշտ եւ բանսարկուի հանդէպ` հաւատարիմ:Գ
Աւա՜ղ աղէտիս, վիշտ ու վտանգիս, մթին ամօթիս եւ անարգանքիս.Ես ինչպէ՞ս հիմայ պիտի հանդգնեմ խօսքերս յայտնապէս հրապարակել:Մեծ է գուժկան ձայնս ու բարձրաղաղակ բողոքն իմ ահա յոյժ անտանելի:Քանզի եթէ հնար լիներ հոգիս տեսնել,Պիտի երեւար, թէ ո՜րքան տգեղ է նա, տկար եւ ազազուն,Հեծեծագին ցաւերով մատնուած ծայրաստիճան վարանումի,Եւ մրոտուած, աղտոտ գոյնով զազրելի, ինչպէս մեհեանի պաշտօնատար,Զի միեւնոյնն է, թէ`սպասարկել կուռքին ձուլածոյ եւ կամ ծառայել մեղքերի ախտին:Դ
Արդ, ես քայլեցի կորստեան այս խաւարահետ ճանապարհովԵւ ցանկալի բաժինը դարձրի անկոխ անապատ,Ինչպէս մեղադրում է մարգարէնԻսրայէլի քահանաներին:Եւ ես, որ տմարդների կարգն եմ դասուած` ինչպէ՞ս համարեմ ինձ մարդ.Ինչպէ՞ս անուանուեմ բանական, երբ կցորդուել եմ յիմար անբաններին,Ինչպէ՞ս կարող եմ կոչուել տեսանող, երբ խաւարել եմ ներքին լոյսս ես,Ինչպէ՞ս համբաւուեմ ես իմացական, երբ իմացութեանս դռներն են փակուել,Կամ ինչո՞վ ցոյց տամ ինքս ինձ որպէս պատկեր Աստծոյ անեղծ եւ անմահ, երբ անձնասպան եմ եղել հոգեպէս.Եւ ոչ իսկ շարժուն եւ կամ շնչաւոր կարող եմ կոչուել, թո՛ղ թէ հոգեւոր եւ իմացական:Ե
Անօթների մէջ անպիտան եմ ես եւ անարգագոյնը` որմնաքարերի մէջ,Արհամարհուած եմ կանչուածների մէջ եւ վատթարը` հրաւիրուածների խմբում,Ահաբեկուած մահուան արհաւիրքով եւ բոլորից լքուած անխրախոյս:Երուսաղէմի ցաւերով ու տանջանքներով եմ ես պատժուած, ըստ Երեմիայի խօսքի.Պակասել են օրերս հեծութեամբ եւ տարիներիս ընթացքը` հառաչանքներով,Ըստ սաղմոսողի նուագերգութեան:Ինչպէս ասուին ցեցից եւ փայտը որդից`Այդպէս նաեւ ես սրտիս խիթերից հալուեցի իսպառ ըստ իմաստունի:Ու սաղմոսողի խօսքի համաձայն սարդոստայնի պէս մաշուեցի ահա եւ դարձայ անպէտ.Առաւօտեան ամպի եւ վաղորդեան ցողի պէս ցնդեցի ես, մարգարէութեան խօսքի համաձայն:Զ
Բայց ես իմ յոյսը մարդու վրայ չեմ դրել,Որ տեսանողի ակնարկած անէծքն վրաս առնելով վհատուեմ անյուսօրէն,Այլ քեզ վրայ, Տէ՜ր իմ ոգեսէր,Որ լցուած անբաւ բարեգթութեամբՆոյնիսկ խաչի վրայ բեւեռուած պահին`Մեծ ողորմութեամբ աղօթեցիր դու առ հայրդ բարձրեալ` քեզ չարչարողների համար:Արդ, շնորհի՛ր ինձ դու քաւութեան յոյս, կեա՜նք եւ ապաւէն,Որպէսզի թշուառ շունչս երբ փչեմ` ստանամ հոգին քո բարի:Եւ քեզ քո Հօր հետ ու քո սուրբ Հոգուն`Զօրութիւն, յաղթութիւն, մեծութիւն եւ փառք, յաւիտեանս. ամէն:ԲԱՆ ԻԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Նախատուած անձիս կշտամբանքների շարքը նոյն ձեւով ու պատկերներովՊիտի կրկնեմ ես այստեղ վերստին նոր-նոր բարդութեամբ.Կսկծեցուցիչ դառն այս խօսքերիս դատակնիքը յանդիմանականԱմենագէտը թերեւս համարի ճիշտ խոստովանանքԻմ բոլոր գաղտնի եւ չար գործերի:Բ
Խօսուն մի ձի եմ ես, կարծրերախ, սանձակոտոր եւ ապերասան,Հովանակ անհամբոյր, վայրենի եւ անկրթական,Երինջ խրտչող, անուղղայ եւ անվարժական,Մարդ մոլեգին, տարագրուած եւ կորստական,Մանուկ մեղաւոր, անխրատ եւ թափառական,Տնտես մահապարտ, տարտամ եւ անգործնական,Բանական անասնաբարո, գազանացեալ եւ անմաքրական,Ձիթենի լքուած, անպտուղ եւ կործանական,Մարմին` հոգիս տրտմեցնող, դատող ու տանջողական,Խոցուած եմ անբուժելի, անխնամ եւ անկանգնական,Վատնուած եւ անգտնելի ոսկի շարոց եմ կայսերական,Ծառայ եմ սխալական, փախստական եւ թշուառական:Գ
Եւ այսպէս, ահա, ես ինքս իմ դէմ եղա կամովին անձնամատ սաստիկ եւ մարմնակործան,Հոգեկորոյս եւ միշտ մտախաբ,Կամակոր իսկական եւ սրտաբեկ,Ուշագնաց եւ խելակորոյս,Զգայազուրկ եւ իմաստասպառ,Հայրատատես եւ եղեռնալուր:Ես ամէն կողմից բռնուած ամբողջովին մահաբեր երկունքի բորբոքումներով`Մի լաւ բանի մէջ, Տէր իմ, ոչ մի կերպ քեզ պիտանի չեմ:Ողբում եմ ես այն որովայնը, որ ինձ երկնել է,Ողբում ստինքներն այն, որ սնել են ինձ:Ինչո՞ւ կաթի հետ մակարդուած ես մաղձ չծծեցի,Եւ ինչո՞ւ քաղցրութեան փոխարէն չտրուեց ինձ դառնութիւն:Դ
Զի եթէ ես իմ խօսքերով այսքան ինքս իմ դէմ եղայ անձնադատ դատախազ դժնի,Եւ իմ բարկութեան սուրն է տակաւին անխոնարհելի,Ո՞ր երկրածինն ինձ կկարողանայ ողոքել այլեւս:Ամէն ինչ պիտի հրապարակեմ,Էութիւնս համակ ես պիտի դատեմ ու դատապարտեմ,Ողջ վնասակար գնդերը պիտի ես գանակոծեմ,Ես ինձ խոցոտող զինուորների դէմ պիտի բողոքեմԵւ իմ գլխաւոր զգայարանքներս պիտի կշտամբեմ:Ամէն բանի մէջ եւ ամէն ձեւով ես մեղանչեցի, ողորմի՜ր, գթա՛ծ:Նոր չէ, որ գտար յանցապարտութեան մառախուղն իմ մէջ,Այլ նոյնն եմ յաւէտ, միշտ նոյն արատով յանցապարտութեանԱնկարկատելի ձորձով սխալուած անփոփոխելի քո առջեւն եմ ես,Եւ ինքդ միայն իսկապէս գթած, օրհնեալ, մարդասէր,Քո ներողութեամբ անայլայլելի փութա աջ կողմս ի փրկութիւն ինձ:Ե
Արդ, ո՜վ երկնաւոր, հզօր ու բարի դու խնամակալ,Ստեղծիչդ ամէն ինչի` ոչնչից,Կայծն իմաստութեան զօրաւոր խօսքիդ մօտեցրու լեզուիս,Որպէսզի դառնայ առիթ մաքրութեան`Քո ձեռքով կերտուած մարմնիս մաս կազմող զգայարանքներիս:Եւ ես նրանցով` քո կամքով կազմուած եւ քեզնով բուժուած`Նոր պատրաստութեամբ, անպակաս ձայնով, անհատ բարբառովՔեզ վերընծայեմ գոհաբանութիւն`Ի փառս քո Հօր` մեծ Աստծոյ, յաւիտեանս. ամէն:ԲԱՆ ԻԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Տէ՜ր, Աստուած ամենայնի եւ զօրաւոր ամէն բանում,Տէ՜ր անպարագիր եւ անվայրափակ,Բոլո՜ր իսկութեամբդ ամէնքին մօտիկ,Ամէնուր ես դու, եւ չկայ ոչ մի սահման առանց քեզ:Չես երեւում երբէք, բայց առանց լոյսիդ չի տեսնւում ոչինչ,Ո՜վ ահաւոր փառք եւ անհաս անուն,Մեծութեան կոչում, ձայն անբաւելի,Իսկութիւն անքնին, անմատչելի հեռաւոր եւ անընդմիջելի մերձաւոր,Տեսնող` հեծութեան եւ նկատիչ` թշուառութեան,Տխրութեան այցելու եւ ամենաբոյժ հնար` անճարութեան,Հայր գթութեան, ծագող ողորմութեան եւ Աստուա՜ծ մխիթարութեան:Բ
Տէ՜ր, ողորմութեամբ նայիր բազմավտանգ ախտերի դառնավիշտ իմ պատկերին,Որ քո հանդէպ եմ տածում ահա:Կարեկից եղիր ինձ բժշկապէս եւ ոչ թէ որպէս քննիչ-դատաւոր:Արդարեւ մեծ է տագնապն այս ցաւատանջ տարակուսանքի եւ վարանման,Երբ մեղքով է տարուած մարմինն ամբողջովին,Իսկ հոգին չի մեկուսացած չար գործերից,Երբ զգայարանքները կապկապուած են մոլորութիւնների սովորութեամբ,Եւ զանգուածը շաղախուած է մահացու կրքերով.Երբ սրտի զգայութիւնը խայթերո՜վ է խոցոտուած,Եւ բարիքների ակնկալութիւնն իսպառ վերացած.Երբ բանականութեամբ հանդերձ` անասունների շարքն է դասուած,Եւ գոյութեան հետ զազրելի գարշութիւններ են շարամանուած.Երբ արտաքնապէս թէեւ առողջ, սակայն ներքնապէս է վիրաւորուածԵւ յիշելով իր մեղքերը սաստիկ` յուսահատութեան է միշտ մատնուած.Երբ որ նախապէս գործած մեղքերի տագնապումներով է տարակուսուած,Եւ աղօթքի յստակութիւնն իսպառ պղտորուած.Երբ խղճմտանքը խռովանքներով է յոյժ տոչորուածԵւ ձեռքը մաճին` հետեւի գործերն հետազօտելով է միտքն զբաղուած.Երբ դէմքով դէպի առաջ է դիմում, ոտքերով` դէպի հետեւ ընկրկածԵւ գիտենալով հանդերձ ճշմարիտ գոյութիւնները, անգոներից է շարունակ խաբուածԵւ մտքի մղած մարտերի մէջ միշտ փոքրութիւններից է յաղթահարուած,Եւ սրտի սաստիկ հառաչանքներից հագագի դուռն է համակ հրդեհուած.Երբ ամէնուրեք` խոնաւութիւնն է քիմքի տոչորուածԵւ ամէն կողմից անարեւ մէգով է շրջապատուած.Երբ ակնկալութեան ընդարձակութիւնն է իսպառ ամփոփուած,Եւ անտանելի տառապանքներն են զգայարանների վրայ դրոշմուած.Երբ որ կորստեան եղկելիութիւնն է մտաբերուած,Եւ հատուցումի դատավճիռն է մտքի դիւանում արձանագրուած.Երբ բարերարի աչքն է զայրալից երեւոյթ առած,Եւ լոյսը խնդութեամբ հողազանգուածիս դէմ է զայրագնած.Երբ որ Աստծոյ ահաւորութիւնն փոքրիկ էութեանս հետ է ընդհարուածԵւ իր խօսքերի որոտումով միշտ` բանաւոր մոխրիս դէմ է բարկացած,Երբ արդարութեան իր քարերով նա մահուան արժանուս է միշտ քարկոծած,Երբ որ ինձ տրուած տաղանդը այստեղ անառակութեան մէջ եմ կորցրած,Եւ իմ պատուական ասացուածքն իբրեւ անարգ անարժէք` հողի տակ է թաղուած.Երբ ողջ արգասիքն իմ աշխատանքի` ծուլութեան մութով է ծածկուածԵւ չի երեւում ճրագի լոյսի պէս հեռու տարուած,Երբ իրաւազուրկ պատասխանարանն է լեզուիս կարկամած,Եւ իմ անհամբոյր բարբառող շուրթերս իրօք արժանի կերպով պապանձուած.Երբ հուզեալ միտքս ամէն ուղղութեամբ ցրիւ է եկածԵւ օգտակարին հասու լինելու անկարող դարձած,Եւ լաւն ու բարին ընտրելու կշռի մէջ յիմարացած.Երբ ճանապարհը չարի արգելքով է խափանուած,Եւ վառարանն է իւղի` հնոցի մոխիրով լցուած.Երբ կենաց մատեանից իմ անուան գիրն է ջնջուած,Եւ երանութեան փոխարէն այնտեղ կշտամբանք գրուած:Գ
Թէ զինուոր եմ տեսնում` սպասում եմ մահուան.Թէ պատգամաւոր` խստութեան.Թէ գրագիր` կորստեան մուրհակի.Թէ կրօնաւոր` անէծքի.Թէ աւետարանիչ` ոտքի փոշին թոթափելու.Թէ բարեկրօն` յանդիմանութեան.Թէ անզգամ` կսկծանքի.Եթէ փորձուեմ ջրով` կխորտակուեմ.Եթէ մի դեղ քննութեան առնեմ` կսատակեմ.Թէ բարիք տեսնեմ, կասկածելով չար գործերիցս` կփախչեմ.Թէ բարձրացած մի ձեռք` կկորանամ.Թէ խրտվիլակ փոքրիկ` կսարսեմ.Թէ լսեմ թնդիւն մի թեթեւ` կընդոստնեմ.Թէ կերուխումի հրաւեր ստանամ` կդողամ.Թէ մեծիդ ներկայանամ` կսարսափեմ.Թէ հարցաքննութեան կանչուեմ` կկարկամեմ.Թէ իրաւամբ քննուեմ` կհամրանամ:Դ
Արդ, իրար վրայ բարդուած իմ այսքան տարակոյսները ամենաթշուառ եւ ողորմագին,Որոնք ի ներքուստ խոցում են սիրտս անբոյժ ցաւերով, նետերով անտես,Եւ բեւեռուելով անարտաքսելի` նրանք հոգուս հետ հանապազամուխ ու յարամնաց,Եւ շարաւներով լցնելով հոգիս, հարուածելով միշտ`Սատակիչ մահուանս վտանգն են սաստիկ նախագուշակում:Իր ներսը մխուած երկաթը պատող կոյտը թարախի,Տագնապը ծածուկ ու մէջս պահուած վէրքերն անդարմանԻմ շնչառութեան միջոցին սաստիկ ցաւ են պատճառում:Ուստի եւ նրանց նեղութիւններից չարաչար ճնշուած,Թախծալից հոգուս ձայնով բարձրագոչ եւ աղերսախառն իմ արցունքներովԻնձ համար նաեւ աղօթող բոլոր նահատակների հետ այն երկրաստեղծ,Եւ հեծութեամբ ողբակից նրանց արտասուանուէր իմ այս ողբերով,Ըղձակաթ աղերսն իմ` Բարեգործիդ ամենահնար`Երկրիցս դէպի երկինքը, ահա, առաքում եմ քեզ:Շնորհիր, ո՜վ Տէր, հանգիստ ու խաղաղ կեանք ողորմելի վաստակեալիս,Ինձ, որ ընդունա՜յն երկրագործեցի.Ո՜վ համայնդ դու ամէն ինչի մէջ, քեզ փա՜ռք յաւիտեան:ԲԱՆ ԻԴ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Եւ արդ, ի՞նչ բաների արժանի համարելով ինքս ինձ, մօտենամ ես քեզ աղերսելու,Արքայությա՞ն, որից վրիպեցի,Թէ՞ վայելուչ փառքիդ, որից զրկուեցի,Թէ՞ անմահ կեանքիդ, որից վտարուեցի,Թէ՞ պարակցութեանը հրեշտակների, որից տրոհուեցի,Թէ՞ արդարների մասնակցութեանը, որից ջոկուեցի,Թէ՞ ուռն լինելու կենդանի որթի, որից պոկուեցի,Թէ՞ ոստը բերկրութեան ծառի, որից գօսացայ,Թէ՞ ծաղիկը փառքի շնորհի, որից թափուեցի,Թէ՞ ժառանգաւորն պանծանաց, որից կորացայ,Թէ՞ հայրական հարազատ գրկին, որից դուրս ընկայ:Բ
Լուսեղէն զգեստո՞վ պարծենամ, որից մերկացայ,Թէ՞ ստացողի դարձին յուսամ ես, որից խորթացայ,Ըղձալի լոյսի՞ն դիմեմ ես արդեօք, որից մեկնեցի,Թէ՞ ոսկորներին յօդուեմ Յիսուսի, որից մերժուեցի,Նրա թեւերի՞ն մօտենամ, որից օտարացայ,Թէ՞ ապաւէնին ապաստանեմ ես, որից զատուեցի,Նորոգությա՞նը յուսամ փրկարար, որից մահացայ,Թէ՞ զուարթարար զգաստութեանը, որից լքուեցի,Կամ ուխտադրական կենաց կանոնին, որից փոխուեցի,Թէ՞ հաստատական օրինադրութեան, որից սահեցի,Անշարժ, անսասան Վէմի՞ն կառչեմ ես, որից սասանեցի,Թէ՞ սրբոց գնդին լինեմ դասակից, որոնցից ինքս ինձ ի դուրս մղեցի,Անդրանիկների քաղաքո՞ւմ շինուեմ, որից ես գերի քշուեցի,Թէ՞ ամէնօրեայ հացին աղօթեմ, որ չվաստակեցի,Թէ՞ տաժանքների վերացումն խնդրեմ, որոնց համար չքրտնեցի,Թէ՞ պարգեւներով պսակուեմ ես այն, որոնց արժանի չհանդիսացաԿամ կենաց գրքո՞ւմ արձանագրուեմ, որից ջնջուեցի,Թէ՞ երախտիքներդ յիշեմ ես արդեօք, որոնք մոռացայ:Գ
Եւ ահաւասիկ, ապրելու յոյսի լարը կտրուեց,Ու վարակուեցի՜ ես բոլորովին գարշ բորոտութեամբ.Տգեղ, սպիտակ ու փոքր-ինչ փայլող պալարի պէս այն,Որը կրկնակի մեր անմաքրութեան իբրեւ նշանակ`Նախնական ախտի սպին է պահում երկդիմի կերպով,Ապականութիւնն ինձ պաշարելով` սպառեց մարմինն իմ բոլորովինՊարծանքի նշոյլը բոլորովին շիջաւ ինձ համար,Փրկութիւնը վտանգուեց, բարին ստուերացաւ,Կեանքի դուռն ընդմիշտ փակուեց,Մխիթարութիւնը վերացաւ,Դատաստանի ատեանը մօտեցաւ,Մահուան թոյնն արծարծուեց իմ մէջ,Սպանուածն իմ մէջ կրկին կենդանացաւ,Նաւահանգիստը քարերով խցուեց,Յոյսի շաւիղը կուրացաւ,Շնորհի ծածկոյթն ինձանից հանուեց,Փառքի վայելչութիւնն աղօտացաւ,Առաջնորդող հանճարը խափանուեց,Կշտամբանքների փուշը շատացաւ,Անօրէնութեան ուղեշը ծաղկեց,Գեհենի բոցը բորբոքուեց իմ դէմ,Ծառայութեան լուծը սաստկացաւ,Ստրկութեան կապը զօրացաւ,Կառոյցը պահող սիւնն ահա ընկաւ,Բարձրութեան վստահարանը կործանուեց,Ընտանի միաբանութիւնն անջրպետուեց,Եւ տխրեց սաստիկ սրբութիւն սիրողԱստծոյ հոգին:Դ
Եւ քանզի ես դառնութիւնների մրուրը ճաշակեցի, -Տանջանքներ, խայթեր ու տխրութիւններ, վշտեր հոգեկան,Ցաւեր անդարմանելի եւ տարակոյսներ անյուսադրելի,Ամօթանքներ անպարտակելի, խայտառակութիւններ անծածկելի,Պատկառութիւններ անհամարձակ, փախուստներ անդառնալիԵւ հալածանքներ անմարդասիրելի,Երկար ու ձեռնունայն, անպաշար ուղեւորութիւն, -Ուստի եւ դու, ո՜վ փրկութիւն, զօրութիւն եւ օգնութիւն,Ողորմութիւն, լուսաւորութիւն, քաւութիւն եւ անմահութիւն,Տէր Յիսուս Քրիստոս, Որդի կենդանի Աստծոյ, արարիչ երկնի եւ երկրի,Որ ջուր ես տալիս ծարաւներին անջուր անապատում,Օրհնեալ, բարեգութ, հզօր, մարդասէր,Երկայնամիտ, խնամակալ, հնարաւոր, այցելու,Պաշտպան աննախանձ, պահապան յաղթող եւ կեանք անկորուստ,Միջնորդ երկնային, լիութիւն աննուազ, երանութիւն տօնելի,Քո ողորմութեան աջ ձեռքը սիրով երկարելով ինձ`Ընդունի՛ր եւ ներկայացրու քաւուած եւ սրբուած ամենապարտիս`Քեզ հաւասարապատիւ Հոգուն, ո՜վ կենդանի Բան,Որպէսզի քեզնով հաշտուած վերստին` իմ մէջ դառնայ նա:Եւ քո միջոցով Նա, որ զօրեղ է ինքնութեամբԻր մաքուր կամքով ինձ սրբագործած`Հօրդ ընծայելով`Միաժամանակ ամբողջ իմ շնչով անբաժանօրէնԿապի, միացնի բարեշնորհիդ հետ:Որի համար` քեզ, Հօրդ ու սուրբ Հոգուդ`Երրեակ անձնաւորութեանդ` մի բնութեամբ եւ մի աստուածութեամբ -Փա՜ռք եւ բովանդակ արարածներից գոհաբանութիւնՅաւիտեանս յաւիտենից. ամէն:ԲԱՆ ԻԵ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Եւ քանզի նախորդ իմ ողբերի մէջ ես մասամբ միայն նկարագրեցիՄէկը միւսից ծանր ու գերազանց մեղքերն իմ այնքա՜ն,Որոնց գերին է դարձել վշտակիր եւ թշուառ հոգիս, -Ուստի ես պիտի փոխեմ իմ խօսքի եղանակն հիմա,Բայց ո՛չ աւաղանքն իմ աղէտների:Բ
Կեանքըս ինձ համար նման է սաստիկ ծփացող ծովի,Ուր հոգիս, մարմնիս շինուածքով` իբրեւ նաւակում,Իրար վրայ խուժող անթիւ, անհամար ալիքներիցՏարուբերւում է միշտ այս աշխարհում:Եսային եւս այս օրինակով պատկերացրեցԵրուսաղէմի հախուռն ու հանկարծադէպ քանդումը պարսիկ հրոսակներից,Որ եւ սխալ չի լինի համեմատել իմ հոգեւոր խորտակման հետ:Մինչ ես չւում էի անհոգ անտարակոյս վստահութեամբ,Հազիւ թէ մտքիցն իմ անցկացնելով դոյզն-ինչ կասկածանք ինչ-որ արկածիՓոքր այն միջոցին հանգստի միջեւ եւ աշխատութեան,Իբրեւ թէ արդէն նաւահանգիստը հասած լինէի, -Եւ ահա, ամառուան մէջ ձմեռն յանկարծահաս` հողմով իր բքաբերԵրեքալեան ուժգին բախումով խաղաղութիւնը խռովեց հանկարծ:Խորտակուեց նաւը` վայրագ ալիքների բախումից.Թիակների կազմուածքը քայքայուեց.Պոկուեց իր տեղից կայմը վերամբարձ,Թռչարանն առագաստի պատռուեց ծուեններով անկարկատելի.Շինուածքի շքեղութիւնն անշքացաւ,Ու խզուեցին բոլոր առասանները ձիգ.Գլխակողմի բարձրադիր դիտարանը խոնարհուեց,Կտրուեց պարանն ապավանդակի,Խարսխի յենարանը քայքայուեց,Ու բաժանուեցին իրար կցորդուած գերաններն երկու.Ուղղիչների սամիները գալարուեցին,Ընկղմուեց լաստի յատակը իսկոյն, հիմքն ու հաստարանն ամբողջ շինուածքի.Ղեկի սարքն ամբողջ սուզուեց տեղնուտեղ,Չուելու յարմարանքները պակասեցին,Կոտրուեց իսկոյն ողնափայտն ամուր.Կապարանները զիստի ջարդուփշուր եղան,Նաւագոգն անպէտքացաւ,Հետնակողմը նաւի, եզերող շրթներով, խախտուեց ու դուրս թռաւ.Բազմոցներն ընկնելով` անհետացան.Վայելչագեղ վանդակապատն իջաւ յատակ.Շուռ եկաւ գահաւորակն հանգստաւետ.Իրար կպած տախտակաշարքերն անջատուեցին իրարից,Եւ նրանց ամրապնդող բեւեռները ելան:Գ
Ողբերի յիշատակարան դարձած արդիւնքն ինձ նմանուեց:Նաւապետը դէմ-յանդիման նաւի` դեգերում է, ողբում,Ձեռքը ծնոտին դրած` արցունքի գե՜տ է հոսեցնում:Նաւից մնացած սակաւաթիւ բեկորները ալեկոծ ծովի ծփանքի վրայԲանականների նման խողխողուած` հեծում են թախծոտ ու ողորմագին:Եւ այսպէս, ահա, սխալուած չենք լինի, եթէ ասենք,Որ նաւապետը բարի իր երկնաւոր զօրքով` այս աշխարհի ծովումԻմանալի իմ գոյութեան խորտակուած տապանն է աշխարում.Քանզի արդարեւ բարեգութ Տէրը լացեցԻր թաղուած ազգակցի վրայ, որպէս օրինակ` համայն մարդկութեան,Լացեց նա նոյնպէս մոլորեալ Երուսաղէմի, ինչպէս եւ մոլեգնած Հուդայի վրայ,Որոնցից երկուսը մնացին անյոյս` նման քայքայուած նաւի.Իսկ մէկը նրանցից արդէն անդունդի յատակը հասած`Յոյսի առասանն իր ձեռքն ունենալով`Դէպի ապահով խաղաղութիւնը դուրս եկաւ նորէն:
