- -
- 100%
- +
«Հացի խնդիր» հիանալի վեպը, որը խոր հետք է թողել մեր գրական հիշողության մեջ: Այժմ հրապարակի վրա է Ռուբեն Հովսեփյանի դրաման, որը նորովի մտածո- ղությամբ, ինքնուրույն ու ինքնահատուկ, արդիական ստեղծագործություն է:
Գրական թերթ 24 օգոստոս 2013
ՍԵփԱԿԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՑ
ՄԻՆՉԵՒ
ՄԱՐԿԵՍԵԱՆ
ԽՈՐՔԵՐԸ
Ռուբէն Յովսէփեանի ողջ ստեղծագործութիւնը՝ իբրեւ 20-րդ դարի երկրորդ կէսի եւ 21-րդ դարի առաջին կէսի գեղարուեստական փաստ ու ներկայութիւն, հան- գրուանային իրողութիւն է ազգային գրականութեան մէջ: Իր սերնդակիցների նման, Ռուբէն Յովսէփեանն էլ «վաթսունականցի» է՝ գեղարուեստական եւ գեղագիտա- կան էքսպերիմենտների (փորձառական – խմբ .), գոյաբանական խնդիրների հանդէպ նոր վերաբերմունքի, անհատ-աշխարհ շարունակուող բանավէճի գրականութեան հզօր ներկայացուցիչ, որն իբրեւ ինքնարտայայտման ձեւ ու կերպ ընտրելով աւան- դական-հոգեբանական արձակի շատ հիմնասկզբունքներ՝ ուրոյն նորարարութեան հասաւ մասնաւորաբար պատմուածքի ու վիպակի ժանրային տիրոյթների ընդ- լայնման, հերոսների հոգեբանական նկարագրերում պարադոքսալի (տարօրինակի – խմբ .) ու անսպասելիի, ինքնատիպ-հետաքրքիր միթոլոգիական (դիցաբանական – խմբ .) «վճիռների» ձեւաւորման շնորհիւ:
Տակաւին 1965-ին լոյս տեսած «Որոնումներ» ժողովածուով Ռուբէն Յովսէփեանը պարտադրեց տեսնել իր գրողական իւրատիպութիւնը՝ պատմելաձեւի հանդարտ, բակունցեան «հնչերանգին» մօտ ու հարազատ սկզբունքը, ուր պատկերաւորման միջոցները դառնում էին հարուստ՝ համեմատութիւններն ու փոխյաբերութիւննե- րը դարձնելով նախադասութեան կառոյցի հիմնական «երանգները», որոնց հա- մադրւում էր արդէն միանգամայն նոր «դիրքերից» դիտարկուած էպիկական (դիւցազներգական – խմբ .) կերպարը՝ անպայմանօրէն ազգային շեշտուած նկարա- գրով, պատմութեան ու ներկայի շառաւիղների մէջ ինքնութեան նշանները պահող- պահպանող, երկրի ու իր առեղծուածներն ու առասպելները որոնող-հաստատող… Սա գրողական հաւատամք դարձաւ Ռուբէն Յովսէփեանի համար, հրաման ու պատգամ, ուստի յետագայ բոլոր գրքերում եւ մասնաւորաբար «Որդան Կար- միր», «Հայոց Թաղը» վիպակներում, «Մեր Պապերը», «Ամենատաք Երկիրը» պատ- մուածքներում, «Ծիրանի Ծառերի Տակ» վէպում, «Հնձան» կինոսցենարում նա մղուեց դէպի իր հաստատած միտումների ու սկզբունքների խորացումները,
«երկրի ճակատագիր-անհատի ճակատագիր» սեփական բանաձեւի վաւերական- գեղարուեստական արտարծումները: Նրա գրեթէ բոլոր հերոսները ենթարկւում են այս բանաձեւին, ենթարկւում են գրողի յօրինած միֆին (առասպելին – խմբ .), ուր, որպէս անկորնչելի-հզօր արքետիպեր, յառնում են երկիրն ու նրա յիշողու- թիւնը: Նրա հերոսներից շատերն ապրում են բիբլիական կեանքով, նրանց ապ- րուող կեանքին զուգահեռւում է անցեալը՝ նշեալ արքետիպերը դարձնելով շարժ- ման յենակէտեր եւ առանցքներ:
Եզակի է Ռուբէն Յովսէփեանի գրականութիւնը լեզուական կառոյցների անա- ղարտութեամբ ու կառուցիկութեամբ, բառի ճշգրիտ ներքնաշերտային հարստու- թիւններով, միաժամանակ՝ իւրօրինակ ասկետականութեամբ (ճգնաւորութեամբ – խմբ .): Հէնց այս ամէնի շնորհիւ էլ իր ծննդեան 75ամեակը նշող ականաւոր գրողը միշտ մնում է ժամանակակից, նոր, միշտ պարտադրում տեսնել իր ու գրականու- թեան ժամանակների առաջագնայ ընթացքը: Ռուբէն Յովսէփեանի գրականու- թեան մէջ մեր գոյութեան տարբեր պատմական հատուածներն են ընդգրկուած, գլխաւորապէս անցեալ դարն է դարձել գրողի քննարկման եւ հետազօտման նիւթը, այն սոցիալական-պատմական միջավայրը, ուր գործում են նրա հերոսները՝ մշտապէս ջանալով հասնել ինքնահաստատումի, սեփական ես-ի հաստատման: Ժամանակի ու անհատի փոխառնչութիւնը դարձել է գրողի ստեղծագործութեան առանցքը, հենքը:
Ահռելի ներդրում ունի Ռուբէն Յովսէփեանն ազգային կինեմատոգրաֆում, նրա սցենարներով են ստեղծուել այնպիսի հանգրուանային ֆիլմեր, ինչպիսիք են
«Հնձանը», «Կարօտը», «Խնձորի Այգին»: Վերջին երկուսի հիմքում հայ նորագոյն գրականութեան երկու երեւելի դէմքերի՝ Ստեփան Զօրեանի եւ Հրաչեայ Քոչարի նշանաւոր դարձած երկերն են, որոնց կինեմատոգրաֆիական տարբերակներում Ռուբէն Յովսէփեանը, հաւատարիմ մնալով գրողական բնագրի առանձնայատ- կութիւններին, այնուհանդերձ ընդարձակել է գաղափարական եւ գեղարուեստա- կան ծաւալները, յատկապէս Հրաչեայ Քոչարի վիպակի տարածք բերել ստալի- նեան ժամանակների սահմռկեցնող ողբերգութիւնները:
Սեփական գրականութիւնը ստեղծելուց զատ, Ռուբէն Յովսէփեանը մղուեց դէպի ինքնատիպ գեղարուեստական սխրանքի՝ թարգմանելով Գաբրիէլ Գարսիա Մարկեսի «Հարիւր Տարուայ Մենութիւն» եւ «Նահապետի Աշունը» վէպերը: Դրանք մեր թարգմանական գրականութեան բարձրակէտերից են, իսկապէս կոթողային իրողութիւններ:
ASBAREZ (2014)
ԴԱՎիԹ
ՄՈՒրԱԴՅԱՆ
Կինոգետ, Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր
ԱՆՏԱՌԻ
ՏՂԱՄԱՐԴ
ԾԱՌԸ
.
ՌՈՒԲԵՆ
ՀՈՎՍԵփՅԱՆ
Ռուբեն Հովսեփյանի մասին իմ այս խոսքը գրվել է նրա հոբելյանի՝ 60-ի առիթով: Իսկ այսօր, ավաղ, հրաժեշտի խոսքեր են գրվում…
Ռուբեն Հովսեփյանը «Անտառային դասեր» վերնագրով մի հիանալի պատմվածք ունի, որը համեստորեն անվանել է ակնարկ: Այս դեպքում, սակայն, կարևորը ժան- րային սահմանումը չէ, այլ պատմվածքի (կամ ակնարկի) հերոսներից մեկի այն միտքը, թե «անտառին տղամարդ ծառեր են պետք»:
Գրականությանը նույնպես, ավելացնենք հիմա, որովհետև հասցեն, ըստ իս, միանգամայն ճշգրիտ է՝ Ռուբեն Հովսեփյան գրողն ու մտավորականը, ով և, ինչպես պարզվում է, դարձել է 60 տարեկան, ավանդաբար զարմացնելով թե՛ մեզ, թե՛ իրեն:
Ժամանակը միշտ էլ լրացուցիչ իմաստ է տալիս գրողի ճանապարհին, ինչպես շրջանակ, որի մեջ ամբողջանում է գեղանկարչի կտավը: Ռուբեն Հովսեփյանի ճա- նապարհը ի սկզբանե սքանչելիորեն անաղմուկ էր, բայց ներկայությունը, դարձյալ ի սկզբանե, հաստատ ու հիմնավոր: Նրա սերունդը մեր նոր գրականության հարըս- տությունն է, արդեն լեգենդ դարձող վաթսունականների և հետագա տասնամյակ- ների կենսագիրը, ժամանակներ, որոնց մեջ ապրած մարդուն ճանաչում ու հասկա- նում ենք հենց այդ սերնդի գրքերը բացելով:
Ռուբենն ամբողջովին այդ սերնդինն է, բայց նախ և առաջ իրենը ու նաև մերը: Գրականության մեջ նա ապրել է մի երկար ու հրաշալի օր և հասել այն գեղեցիկ սահմանագծին, երբ ազնիվ ու խորը մտքի, արվեստի ու տաղանդի տեր մարդը հայտնագործում է իր նվիրական որդան կարմիրը:
Ռուբենի որդան կարմիրը գրողի իր անհատականությունն է: Սա նշանակում է, որ այն, ինչ որոնում է գրողը ամբողջ կյանքում, հենց իր մեջ է: Պարզապես տարա- ծություն ու կենսագրություն է պետք, որ նկատենք ու իմաստավորենք ակնհայտը, պետք է, որ գիրն ու ճակատագիրը աստիճանաբար միավորվեն ու համոզեն մեզ իրենց ամուր ներդաշնակությամբ:
Ռուբեն Հովսեփյան գրողը գրքից գիրք հյուսել է սիրո, հիշողության, հավատար- մության ու խղճի պատմություն, որը նաև դժվար ապրող հայի պատմություն է: Նրա հերոսները իրենց հողի, հիշատակների ու երազանքների շարունակությունն

են, որ ժառանգաբար գտել են իրենց միակ ու ամենատաք երկիրը և չեն դավաճա- նում նրան, թեև այդ երկրում հաճախ լինում են սաստիկ ցրտեր:
Սա գրականությունն է – առնական, քնարական, անշտապ, երբեմն դառը ու միշտ լուսավոր, բնակեցված հրաշալի մանուկներով ու ծերունիներով, որոնք կյան- քի ազնիվ ճշմարտությունների սկիզբն են ու բյուրեղացումը, հենց բյուրեղացումը, որովհետև «վախճան» բառը գրելը անպայման վրիպում կլիներ:
Ռուբեն Հովսեփյանի դեպքում պիտի արձանագրենք, որ նա և իր գրականու- թյունը չբաժանվեցին: Նրա մարդկային ու հասարակական վարքագիծը չօտարվեց այն արժեքներից, որոնցով սնվել, որոնք պաշտպանել, որոնց հետամուտ է եղել նրա արձակը:
Անշուշտ, սա հիանալի հանրագումար է: Անշուշտ, սա՛ է որդան կարմիրը՝ գե- ղարվեստը և ապրելու գիտությունը, ամբարված ժառանգությունը և դրա հետ հարազատանալու ձգտումը, որպես զավակի պարտավորություն, հոր պատասխա- նատվություն ու մտավորականի հավատամք:
Այստեղ, հավանաբար, կարելի է վերջակետ դնել: Բայց ես պիտի վերադառ- նամ Ռուբեն Հովսեփյանի ստեղծագործական վաստակին, որովհետև գրողի նրա նկարագիրը թերի կմնա, եթե չասենք, որ նա մեկն է այն քչերից, որոնց տաղանդը հանդիպեց հայ կինոյի փորձաքարին ու հաղթահարեց այն: Իսկ գրողի համար դժվար, հազվագյուտ բան է հեղինակային ներկայություն ունենալ կինոյում, որով- հետև կինոն մեծ մասամբ սպառողաբար է մոտենում գրականությանը և կատա- րելապես ենթարկվում ռեժիսորական «ես»-ին: Ռուբենի բախտը, անշուշտ, բերեց, որովհետև նրա սցենարները՝ «Հնձանը», «Ապրիլը», իսկ հետո «Խնձորի այգին»
ու «Կարոտը» ճշմարիտ ռեժիսորներ գտան: Բայց նույնքան ճշմարիտ է, որ ռեժի- սորները՝ Բագրատ Հովհաննիսյան, Վիգեն Չալդրանյան, Գրիգոր Մելիք-Ավագյան փնտրեցին Ռուբեն Հովսեփյանին, որովհետև նրա մեջ տեսան իսկականը: Ավաղ, Մալ յանի հետ սկսած նրա աշխատանքը մնաց կիսատ, բայց բարեբախտաբար շարունակվեց Դովլաթյանի հետ:
Այսպիսով, Ռուբեն Հովսեփյանը երկու գեղարվեստական տարածքների «լիիրավ սեփականությունն» է . նրան սիրում է գրականությունը, նրան սիրում է կինոն: Բայց ցավն այն է, որ մենք կարծես դադարել ենք արվեստագետին իր արվեստի մեջ փնտրելուց և ավելի շատ որոնում ենք նրան հասարակական կամ քաղաքա- կան կյանքում: Սակայն Ռուբեն Հովսեփյանին ոչ ոք գրականությունից չի խլել: Եվ մենք կարող ենք տեսնել նրան այնտեղ, որպես հին անտառի տղամարդ ծառ:
Մագաղաթ .am 05 նոյեմբեր 2016
ԱրքՄեՆիԿ
ՆիԿՈղՈսՅԱՆ
Գրականագետ
ՄԵԾԸ՝
ՌՈՒԲԵՆ
ՀՈՎՍԵփՅԱՆ
Ես չգիտեմ մեկին, որը Ռուբեն Հովսեփյանի հետ թեկուզ մեկ րոպե շփված լինի, թեկուզ մեկ րոպե լռած լինի, ու զգացած չլինի Մեծի հետ հարաբերվելու բացառիկ պատեհության զգացողությունը… Ու զարմանքն էլ՝ էս շենշող, հրաշք գոյությունը, էս հիրավի Նահապետը մեր հարյուրամյա էս խեղճ մենությունների ժամանակ- ներում ինչպե՞ս է հայտնվել, ինչպե՞ս է դիմանում… Պատկառելի ներկայություն, որ չափանիշ էր ստեղծում իր գործով, իր խոսքով… Ու իր մահը, հիրավի, Նա- հապետի մահ էր, որ իրենից հետո անլցնելի տարածություններ է թողնում, ու նախևառաջ՝ հոգևոր…
Ռուբեն Հովսեփյանի գրողական կենսագրությունը նրա թողած գրական ժա- ռանգությանը կարծես այնքան էլ համարժեք չէ առաջին հայացքից: 1960-ական թվականներից անընդհատ հայաստանյան գրական կյանքի թոհուբոհի մեջ՝ ակ- նարկներ, հոդվածներ, պատմվածքներ, վիպակներ, թարգմանություններ, սցենար- ներ, ինչպես նաև ակտիվ խմբագրական գործունեություն… Եվ եթե ի մի բերենք այն ամենը, ինչ ստեղծել է Ռուբեն Հովսեփյանը, ընդամենը երեք հատորի մեջ կարող ենք տեղավորել: Բայց դրանք սովորական հատորներ չեն լինի, այլ այն ժանրերի, որոնց ձեռք է զարկել Ռուբեն Հովսեփյանն իբրև գրող ու թարգմանիչ, ընտիր իրացումներ:
Եվ զարմանալի ներքնատեսությամբ նա իր կյանքի վերջին տարում այդ երեք հատորից երկուսը ի մի բերեց, հրատարակեց: Նախ՝ «Որդան կարմիր» ժողովա- ծուն, որում ընդգրկված «Հայոց թաղ», «Ճիչ», «Որդան կարմիր», «Ծիրանի ծառերի տակ» վիպակները, այնուհետև՝ «Նռներ» պատմվածքների ժողովածուն, որ նրա փոքրաթիվ արձակի ընտիր նմուշներն է ամփոփում: Եվ եթե դրան էլ գումարենք այն, որ 2012 թվականին մեկ գրքով հրատարակվել էր Գաբրիել Գարսիա Մարկեսի
«Հարյուր տարվա մենություն» և «Նահապետի աշունը» վեպերը, ապա պատկերը լիարժեք կլինի՝ նրա ստեղծած լավագույնի իմաստով:
Այնուամենայնիվ, կա մի գործ, որ կարող էր Ռուբեն Հովսեփյանի ստեղծագոր- ծության պսակը դառնալ, բայց որին դժվար է ասել՝ ինչ ճակատագիր է սպասվում: Վերջին երկու տարիներին Ռուբեն Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումներում մեծ
տեղ էին գրավում Խաչատուր Աբով- յանի մասին նրա վեպից հատվածները:

Ավարտուն, ամբողջական, տպավորիչ գեղարվեստական
կտորներ,
որոնք
նա- խանշում էին փայլուն վեպի կանխա- վայելք: Պարբերաբար տրվող հարցին՝ պատրա՞ստ է արդյոք վեպը, Հովսեփ- յանը
պատասխանում
էր,
որ
մի
անգամ պետք է ժամանակ գտնի, Մատենա- դարան գնա, որոշ փաստաթղթեր կան նայելու, և վերջ: Պատմում էր, որ վեպը սկսել է դեռ 1980-ական թվականների վերջին, հետո տարբեր հանգամանք- ների բերումով կիսատ է թողել: Եվ վեր- ջերս,– պատմում էր,– թղթերս դասավո- րելիս գտա այդ վեպը, որոշ էջեր կորել էին, հիմա փորձում եմ նորից գրել, վե- րականգնել,
կավարտեմ
շուտով…
Ցա-
վոք, Մատենադարան գնալու ժամանակ այդպես էլ Ռուբեն Հովսեփյանը չգտավ, և հիմա շատ կարևոր է՝ անգամ այն տեսքով, որ կա այդ վեպը, հրատարակել: Անգամ իր հատվածական վիճակի մեջ, այն իսկապես գեղարվեստական բարձր իրացում է:
ՌՈՒԲԵՆ
ՀՈՎՍԵփՅԱՆԻ
ՄԱՐԿԵՍԸ
Վերջին տարիներին հայաստանյան հրատարակիչները ավելի ու ավելի են հակ- վում այն մտքին, որ համաշխարհային գրականության նշանավոր ու անկյունա- քարային ստեղծագործությունները անպայման պետք է թարգմանել բնագրից: Սա միանգամայն ճիշտ մոտեցում է, մանավանդ՝ շատ շատերի վկայությամբ՝ ռու- սերեն թարգմանությունների (ռուսերենը, ինչպես հայտնի է, հիմնական միջնորդ լեզուն է հայ թարգմանիչների համար) մի զգալի մասը մեղմ ասած՝ վերապատմում- վերաշարադրումներ են, երբեմն՝ նույնիսկ որոշ հատվածների ու նախադասու- թյունների զեղչմամբ: Հիշում եմ՝ Հովհաննես Գրիգորյանը, որ իսպաներենից թարգմանել է Խուլիո Կորտասարի «Վիճակախաղ» վեպը, պատմում էր, թե ինչ- պես թարգմանության ընթացքում մի դժվար հատված հաղթահարելու համար դիմել է ռուսերեն տարբերակի օգնությանը և զարմանքով հայտնաբերել, որ այն բացակայում է…
Բնագրից կատարված թարգմանություններին նախապատվություն տալը, սակայն, երբեմն հանգեցնում է որոշ ծայրահեղությունների՝ կտրականապես մերժվում են այն բոլոր թարգմանությունները, որոնք կատարվել են նախկինում և ռուսերենից: Այնինչ, դրանց շարքում կան գործեր, որոնց դեպքում անհրաժեշտ է բացառություն անել:
Խոսքս նախևառաջ վերաբերում է Ռուբեն Հովսեփյանի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» և «Նահապետի աշունը» վեպերի՝ ռու- սերենից կատարված թարգմանություններին, որոնք վերջերս հրատարակվեցին մեկ գրքով: Այս թարգմանությունների համար բացառություն անելու մի շարք պատ- ճառներ կան:
Սկսեմ թերևս ամենապարզից: Ես ինքս բազմիցս եմ լսել, որ մեր ժամանակնե- րում չի կարելի Մարկեսին հայերեն հրատարակել միջնորդ լեզվից թարգմանու- թյամբ, բայց դեռ չգիտեմ որևէ մեկին, որ փորձել է Հովսեփյանի թարգմանություն- ները համեմատել իսպաներենի հետ և թերություններ մատնանշել կամ բնագրից շեղումներ:
Մյուս կողմից՝ գուցե զարմանալի է, բայց փաստ . Մարկեսից կատարված այն թարգմանությունները, որոնք կատարվել են իսպաներենից (օրինակ՝ «Սերը ժան- տախտի ժամանակ» վեպը) չեն հաջողվել, համենայն դեպս՝ դրանց վերաբերյալ դժգոհություններն ավելի շատ են: Ընդ որում՝ մեծամասնությունը նշում է, որ հա- րազատորեն չի վերարտադրվել Մարկեսի ոճը: Ռուբեն Հովսեփյանի թարգմանու- թյուններում ոճական միասնությունն չափազանց ներդաշնակ է, նրանցում պատ- կերված իրականությունը՝ իսկապես «մոգական»: Սա նշանակում է բնագրի լեզուն իմանալուց առաջ կամ զատ՝ տիրապետել թարգմանական արվեստի նրբություն- ներին, բնագրի լեզվից լավ (գուցե ծիծաղելի՞ է հնչում) տիրապետել հայերենին, ունենալ հեղինակի ոճի զգացողություն… Հովսեփյանի թարգմանության շքեղ ու միևնույն ժամանակ՝ թեթև ու ճկուն հայերենն ինչ ասես արժի: Ես վստահ եմ, որ շատերը ցանկացած պահի կարող են անգիր ասել, ասենք, հենց վեպի առաջին նախադասությունները՝ «Կանցնեն շատ տարիներ, և Արկադիո Բուենդիան, գնդա- կահարության պատի տակ կանգնած, կհիշի այն հեռավոր իրիկունը, երբ հայրը իրեն սառույց տեսնելու տարավ» (հավատացե՛ք, հիշողությամբ եմ գրում, իսկ գիրքն այնքան խորն եմ թաքցրել, որ գտնել չի լինի, տեսնելուն պես՝ չեմ կարողանում զսպել կրկին (կլինի 14-րդը) կարդալու գայթակղությունը):
Եվ ամենակարևորը, որը, թեպետ, հատուկ կերպով չի բարձրաձայնվել, բայց
մշակութաբանական փաստ է: Այն, որ 1980-ական թվականներից մեր գրականու- թյունը, մասնավորապես՝ արձակը «հանկարծ մարկեսացավ» (բնորոշումը գրակա- նագետ Թադևոս Խաչատրյանինն է), իմ և շատերի խորին համոզմամբ՝ պայմանա- վորված է մեր իրականության մեջ Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի՝ Ռուբեն Հովսեփյանի թարգմանության գոյությամբ: Ավելին՝ մեր արձակի լեզուն մեծապես զարգացավ հենց այդ թարգմանության լեզվի հենքի վրա…
Ռուբեն Հովսեփյանի մասին և՛ բավական շատ է գրվել, և՛, կարելի է ասել, գրե- թե չի գրվել: Նկատի ունեմ հատկապես խորքային, վերլուծական անդրադարձերը: Բայց միևնույն ժամանակ՝ վստահ եմ, որ դեռ կգրվի շատ ու խորքային:
ՌԱՖԱՅել
սԱՀԱԿՅԱՆ
Բանաստեղծ, Արմավիրի «Հայրենականչ» թերթի խմբագիր
ՀՈԳՈՒ ՀՈՒՐՔԵՐՈՎ
ՋԵՐՄԱՑՆՈՂ
ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռուբեն Հովսեփյան – պայծառ անհատի, մտավորականի, գրողի ու քաղաքական գործչի անսպասելի մահը մեծ ցավ պատճառեց ոչ միայն հարազատներին, այլև բոլոր նրանց, ովքեր ժամանակի ու տարածության մեջ քայլել են նրա հետ, եղել մտերիմ ու ծանոթ, մոտիկից են ճանաչել այդ բացառիկ մարդու բարության աշ- խարհը: Իսկապես, հոգու հուրքերով ջերմացնող մի բարություն, որի արմատները գալիս են կյանքի տաք ու պաղ խորքերից, ապա խորընծա գարուն-ամառների ամենախաս խոնջավաստակով դարձել պտղահաս կյանքի օր ու տարի:
Ինքս այն երջանիկներից եմ, որ ճանաչել եմ Ռուբենին դեռևս 1960-70-ական թվականներից: Նա այդ ժամանակ ապրում էր Երևանում, որտեղ և ծնվել է, բայց մանկությունն ու պատանեկությունն անցկացրել էր Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքում: Այստեղ էր ավարտել դպրոցը: Վերընթաց կյանքի ճանապարհին Ռու- բեն Հովսեփյանը որպես երիտասարդ գրող ընդունված էր իր սիրելի քաղաքում, մտերիմ կապեր ուներ, իսկ ամեն շաբաթ այցի էր գալիս իր հորը՝ Գեորգի Հովսեփ- յանին: Նա հաճախ ժամանակ էր գտնում այցելել նաև շրջանային թերթի խմբա- գրություն՝ իր անթաքույց ջերմությամբ լցնելով գրական աշխատողների ընդարձակ սենյակը: Դրանք «Վերնատանը» հանգույն տաք զրույցներով հագեցած ժամեր էին, ուր խոսքը սովորական մտորումների շրջանակներից դուրս էր: Այդ ոգեղեն ու տաք մթնոլորտում առանձնանում էին հատկապես Ռուբենն ու Մուշեղ Գալշոյանը, Կառլեն Աբրահամյանը և այլոք: Այդ օրերի լույսը տակավին չի խամրել, հիշողու- թյուններն էլ հենց այնպես չեն մարել:
Հետո հաջորդեցին երևանյան բովանդակ կյանքի նրա տասնամյակները: Ռու- բեն Հովսեփյանի՝ ինքնատիպ արձակագրի հոգու արգասավոր հունձքը, նրա հո- ղեղեն, կարոտաձայն ու մարդեղեն գրքերի շարադասն էր՝ գրողի անպարունակ սրտի և արյան կանչի փունջն ու փառքը: Ռուբենն իր բնատուր խառնվածքի խա- ղաղ վրանների տակ՝ իրեն հայտնի և իրենով հաստատված անսահման ներաշ- խարհ ուներ: Մանկությունից բերած փխրուն օրերի խորքերում փոթորիկ կար, միշտ ներհուն ու մտախոհ, սակայն բազմալեցուն կարոտի ու հանդիպման շռինդով էր բացում Հոկտեմբերյան քաղաքի Նալբանդյան փողոցի վրա գտնվող հայրական
տան դուռը: Հորդացող ինչպիսի՜ ջերմությամբ էր վայելում հոր ներկայությունը, որդիական սիրո գերազնիվ հարգանք և հոգեծարավ խոնարհում ուներ տոհմա- կան մեծի, իր առաջին ուսուցչի, իր պաշտամունքի հանդեպ: Եվ ամեն անգամ, երբ առանձնատան ընդարձակ բակում՝ ընկուզենու տակ բացվում էին սեղանները, ընկերների և հարազատ մարդկանց շրջապատում ժամանակն ասես սահում էր՝ երկնից իջած վճիտ վտակների անզարդ հմայքներով։
Հիշում եմ, 1973 թվականի գարնանային անմոռաց այդպիսի օր էր, երբ Հոկտեմ- բերյան քաղաքում Հովսեփյան հայր ու որդու հյուրն էին Համո Սահյանը, Հրանտ Մաթևոսյանը, Ռազմիկ Դավոյանը և Ֆելիքս Մելոյանը: Նրանց հետ ու նրանց ներկայությամբ, կարծես, բիբլիական լույս էր իջել Մասիսների առջև փռված այս եզերքում: Այսօրվա պես նաև հիշում եմ, երբ Համո Սահյանը առաջարկեց գնալ
«Սև ջուր» կոչվող հանդամասերը, ասաց՝ ուզում եմ մոտիկից լսել եղեգների խշշո- ցը: Աներևակայելի ջինջ օր էր: Երկար քայլելուց հետո նստեցին եղեգների բացատի խոնավ հողաթմբերին: Կանաչի ու գետնատարած թուփ ու ծաղիկների վրա բաց- վեց դաշտային սեղանը: Քիչ հետո աշխարհի տաք զրույցը թևեր առած իջել էր այստեղ: Անշուշտ, զարմանալի էր, որ Հայաստան աշխարհի չքնաղ բնության մեջ ծնված ու ապրած և աշխարհ տեսած այս մեծերը յուրատեսակ խորհուրդ էին գտել
«Սև ջրի» շոգեծարավ հովտում: Բայց հետո ինչ-որ բան փոխվեց, երբ Համո Սահյանը ծանր հայացքով՝ մտախոհ նայեց կառուցվող և արդեն ավարտին մոտեցող Հայ- կական ատոմակայանի շենքերին, հատկապես հեռվից երևացող ջրահովացման երկնածիր աշտարակներին: Միանգամից հասկանալի դարձավ, թե ինչո՞ւ էր բնու- թյան մեծ երգիչը նախընտրել հենց այս տեղանքը, հավանաբար մոտիկից էր ուզում տեսնել ու զգալ, թե դարի այդ հսկան որտե՞ղ էր կառուցվում: Եվ ապա՝ նրանք բաց երկնքի տակ ինչ հարցերի շուրջ էլ սկսեցին վիճել ու քննարկել, այդպես էլ գլխավոր թեման ատոմակայանի ճակատագիրն էր և այն էլ՝ Արարատյան դաշտի սրտում, հենց Էջմիածնի ու մայրաքաղաք Երևանի մատույցներում:
Հիմա, երբ տարիներ են անցել ու շատ բան է փոխվել, գրեթե ցամաքած «Սև ջրի» ափին մնացել են նրանց ոտնահետքերը, իսկ եղեգների աշխարհում՝ նրանց հոգու լուռ տագնապներից ծիր առած ու դեռ շարունակվող անհանգստությունը:
…Մեծ ժամանակի ահեղ հայացքի տակ՝ աշխարհն էն գլխից մարտահրավեր է կյանքի ու մահվան միջև: Ապրելու ասքը ճակատագրի և ակամա դիպվածների խաչմերուկում է՝ միշտ անտես և հայտնի կրկնակներով խաչված:
Աներևակայելի ու դաժան է, որ հիմա՝ Ռուբենի ու այս աշխարհի միջև ծանր լռության հեռացող արար է, ափսոսանքների անանուն երամները խոնարհ դրոշ- ների նման ճամփաներ անցած ու ծիածաններ կորցրած՝ հիշողության շուք են դար- ձել նրա սնարի առջև: Հիմա, հազարավոր սրտերում վերստին և ավելի խորն է դրոշմված Ռուբենի անունը՝ նրա անսահման ժպիտների առաջնորդությամբ՝ լու- սավոր բառ ու խոսքի տարածքն է մեծանում, նրա գրքերի աշխարհը նորահայտ մոլորակի նման է՛լ ավելի է ձգում ծանոթ-անծանոթի: Ախր, շատերը, ովքեր չէին հասցրել Ռուբենի հետ մոտիկից քայլել, ճանաչել գրողի ազնվալիր հոգու գանձա-

րանը, հիմա նրա հեռացումի դաժան ահազանգի հրամայականով՝ թեև ուշացած, բայց անկեղծորեն զգաստացել են: Զարմանալի է այս կյանքը, մարդկային մեծ շրջապատը մեկեն զարթնում է այն պահին, երբ բախվում է անդարձ կորուստների իններորդ ալիքին և դրանից հետո է միայն հասկանում այդ նույն աշխարհի թանկ բերածն ու գերագույնի տարածը: Նույնքան դիպուկ ու նկատելի է այն ճշմարտու- թյունը, որ բարձրուղեշ կաղնու վեհությունը տեսնում են այն ժամանակ, երբ դեմ արեգական երևում է ընկած ծառի բունը: Իսկ դրան հակառակ՝ հիշողության, խղճի և երախտագիտության անձեռագիր, բայց կյանքով վավերացված «սահմանադրու- թյունը» հուշում է ապրել-լինելու աստվածաշնչյան պատվիրանները: Հենց այս ար- մատներից են ծնվել Ռուբենի հերոսները, ովքեր եղան ու մնացին նրա ապրած կյանքի ուղեկիցները, և սկսած դառն ու անուշ մանկությունից՝ նրանք քայլել են միայն իրենց նման, սիրել, ատել ու հաշտվել են, տարաբնույթ, բայց յուրատեսակ միս ու արյուն են առել հեռամնա թախծամրմունջ խրճիթներից, դարձել մեծ կյանքի վիրավոր ու վտարանդի ճակատագրերի տերը, ձգտել են բարձրանալ կյանքի հա- տակից, որոնել ու գտել են ապրելու ազնիվն ու պաշտելու՝ հայրենաձայնը: Սրանք հիշողության և անմոռացի դասեր են, գրողի հավատի հաշվետվություն, որ նրա պատանեկան տարիների հողեղեն հուշապատումի հունձքով իջել են ամպերից, ամրացել սրբացած հողի վրա և արծվի նման թևատարած ծաղկել ու զորացել գրա- կան անդաստաններում: Հիմա էլ նրանք Ռուբենին պաշարած անիրավ ու դաժան լռությունն ուսած՝ գալիս են բացելու այն փակ սրտերը, որոնք կյանքի անդառնալի դիպվածներից հետո, իրենց ներսում, լուսապսակ նոր տարածք են բացում, բայց ավա՜ղ, նրանց Տերը, առջևից գնացող և արարող Մեծն այս աշխարհի առջև արդեն փակել է իր աչքերը: Բայց ինչ էլ լինի՝ գրողի, ստեղծագործողի առջև փակ դռներ չեն լինում, նա ամեն տեղ է՝ այս արևի տակ տուն ու հասցե ունի և գալիքի անձնագիր։
Ռուբենն իր բնավորությամբ, պատկառելի արտաքինով ու խոհուն դիմագծե- րով այնքան նման էր այն մեծերին, ովքեր գալիս են դեռ միջնադարից, մտազբաղ, հեռահմա խորասույզ հայացքով ու մտածկոտ աչքերով: Նա կյանքը խորքերից էր քննում, խոսքը չափավոր էր, նժարի բերված, կարողանում էր հմայել դիմացինին, տանել իր աշխարհը, երբեք խստահայաց չէր, եղածն էլ ծածկում էր լուսեղ ժպիտի տակ։ Այդպիսին էր նրա բնույթը, բարության շքավոր բերկրանք կար ճակատին, հոգում այնքա՜ն պատասխաններ ուներ, և միշտ լեցուն ու լիքն էր նրա որոնում- ների դաշտը:
Իսկապես, էն գլխից ուրիշ է գրողի, արարողի ճակատագիրը: Նա կա, ապրում է, տա՛ Աստված, որ մշտապես լինի գրոց մատյանների հավերժահուշ հրաշքը, գիրը, գրականությունը: Եվ դա ոչ միայն որպես քաղաքակրթության հաղթանակի և արժեքների փոխանցման իրական ու եզակի հայտնություն է, այլև հողի վրա մարդկային կյանքի, նրա մտածողության և ոգեպատումի անփոխարինելի ժառան- գություն: Ռուբենը հենց այստեղ է՝ իր գողտրիկ պատմվածքներով, վեպերով, սրտամոտ ասք ու պատումներով, Հայ Դատին և ազգային խնդիրներին նվիրված հրապարակախոսությամբ, ինքնատիպ և բացառիկ հիացմունքի արժանի թարգ- մանություններով:
…Գնաց Ռուբեն Հովսեփյանը՝ թողնելով իր մեծ խղճի ծաղկած ավետիսը, անանց բարության և նույնքան Մարդ մնալու իր բարձրյալ կերպն ու խորհուրդը, որոնք ապ- րողների սրտերում հնչելու են ոսկեթել հիշողության ամենատաք անդրադարձներով:
Ի վերջո, ծանր պաշարումների բեռան տակ, դժվար է հաշտվել այն իրողության հետ, որ չկա նա, ով անվերջանալի թվացող կյանքի ակոսներում թողեց իր բարն ու բերքը, հոգելույս մասունքներ տվեց իր բաժին աշխարհին և վերջալույսի շողերի հետ մարեց արևպատքի հոգնած բազուկներին: Բայց Ռուբենն իրեն հայտնի ցա- վերի մեջ անգամ, չփշրեց հավատի աստիճանները, չգժտվեց աշխարհի հետ, ժպի- տով նայեց բոլորին, ոչինչ չասաց՝ քանզի ամբողջ կյանքում փոխանցել էր իր նկա- րեն հոգու բարության դասերը։ Իսկ նրա լուսավոր դասերը ժամանակի շրջա- պտույտի մեջ են, նաև հարազատների արյան կանչի լուսագես աչքերում, որոնք նայում են Ռուբենի սրտի արտացոլանքով, սրբագործում խաս ու խոնարհ այն բարձունքները, ուր մեծ գրողի հիշողության անթառամ դափնիներն են…
ԿԱրիՆե
ԽՈԴիԿՅԱՆ
Դրամատուրգ, արձակագիր,
«Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր
Մեր գրողական ընտանիքի սովորական «իրար ճանաչելը» 2011 թվականից հետո ինձ համար ամենանշանակալի իմաստը ստացավ շնորհիվ Ռուբեն Հովսեփյանի:

«Նորքի» ու «Գրական թերթի» սենյակների հարևանությունը սկզբում յուրօրինակ փորձաշրջան
եղավ,
երբ
դեպքից-առիթ
հանդիպում
էինք,
ու
մինչև
սուրճի
բաժակը դատարկվեր՝ խոսում էինք օրվանից մինչև գրականություն ու, իհարկե, քաղաքա- կանություն: Աննկատ դեպք-առիթը վերածվեց շաբաթը գոնե մեկ անգամ Հովսեփ- յանի կամ Մելոյանի աշխատասենյակը մտնելու, իսկ հետո՝ նախ նրանց տեսնել- բարևելու ու նոր միայն աշխատասենյակս գնալու անխախտ սովորության: Հրաշք օրեր էին, մեր ամեն հանդիպումն ու զրույցը ինձ համար պարգև էր, ու քանի որ բավական ապրելուց մի իմաստնության գոնե հասել եմ, այն է՝ ես գիտեմ գնահա- տել




