- -
- 100%
- +
իմը
չէ:
Առաջին
օրինակը
Վարպետինս է: Չե՛մ վաճառում:
Սրճեցինք: Երկու ժամն անցավ, ափալ-թափալ գնացի Վարպետի մոտ:

Գիրքը
տվեցի,
ուրախացավ
.
– Ապրե՛ս, որ լսեցիր ու տպագրեցիր…
Վարպե´տ, թույլ տուր էսօր քեզ հետ դու-ով խոսեմ…
Ուշ գիշեր էր: Քաղաքը խաղաղվել էր իր մահճակալում: Աչքերն արդեն փակ- վել էին, բայց ճոճքի ձայնը չէր լռում . հույ- սը դեռ օրերգ էր ասում քնած տիրուհու համար: Ողջ օրս վատնել էի մի ձանձ- րալի աշխատության վրա: Գրերի մեջ կռիվ ունեցող մարդու հետ պատահում է . մեկ-մեկ իր սրտից հեռու գործեր է բռնում: Հակառակի պես էլ հենց պատ- վեր ես ունենում, մուսադ հագած-կապած
գալիս է, նստում շեմքիդ, բկիդ ու սկսում համառ ավանակի պես քմահաճել: Ես էլ հա´մ հասկանում եմ, որ դա էն փիս տերտերների պես մեյդաններն ու առաջին շար- քերն է սիրում, հա´մ էլ կուլ եմ գնում սեթևեթանքին: Պատվերի «մուրհակը» փա- կում եմ ու հայ դե՜… Խոնավ անտա՜ռ, սեգ սարերով վազ տվող ձիե՜ր, լուսնին սեր պատմող թշվառ սիրահա՜ր, արևի ծաղի՜կ, ակն-արեգա՜կ, լավաշ ու լավաշի հո՜տ, թա՜գ, պսա՜կ, գինարբո՜ւք, պատերա՜զմ, ռո՜ւմբ, մետրո՜… Բառերիս հաղթահան- դեսը մեկնարկում է: Մտքիս ընդհատակն են անցնում թատրո´նն էլ, սոցռեալի´զմն էլ, Գո՝րկին էլ, նրա առաջ քաշած հիմնախնդիրնե´րն էլ… Բայց էդ օրը ես հաղթող դուրս եկա՝ գործն ավարտին հասցրի, ներսս խաղաղվեց: Քամին դրսից մի մամռա- կալած երգ էր բերում: Երգը կացնի պես կոշտ էր: Մամուռն էդպես է՝ կպչուն, դի- մացկուն, ինքն իրեն սնող: Գալարվում է հին կարպետի անվերծանելի նախշերի պես ու գալարված տեղը կարծրացնում, պնդացնում: Քամին մենակ ներս չի մտնում, ամեն գալուց էլ մեկին հետը բերում է: Էդ ձանձրալի օրվա ու մամուռների մեջ մի լուսե լուր էր բերել՝ համակուրսեցիս իր երրորդ գիրքն էր հրատարակել ու առաջին երկու օրինակն արդեն վերցրել էր: Որ ճիշտն ասեմ՝ անհամբեր սպասում էի: Մտա- ծեցի՝ վաղն առավոտ վերցնենք մի օրինակ ու գանք… Միշտ Բաղրամյան փողոց էինք վազում, բայց էս անգամ հիվանդանոց պիտի գայինք:
Աչքերս հոգնած էին, երգը՝ մամռակալած, բայց ուրախ քնեցի: Երևի էն քչե-
րից եմ, որ կարողանում եմ ուրախանալ ինձ պես, ինձնից լավ ու ինձնից վատ գրողների գրքերով: Երբեք չեմ համեմատվում . ես գնում եմ իմ ճանապարհով, որ եզակի է, ինչպես եզակի է ամեն մարդու ճանապարհը: Դու ինձ էդպե´ս ես քայլել սովորեցրել:

Առավոտյան ժամը չորսն անց երեսուն էր, որ անկողնուս հասա: Արդեն երևա- կայությանս մեջ բեմադրել էի՝ ո՜նց ենք թակում հիվանդասենյակիդ դուռը, ու մեզ տեսնելիս՝ ո՜նց ես ժպտում: Ո´չ ոք չի կարող քեզ պես սիրուն ժպտալ աչքերով ու աչքերով ժպտալուց՝ ո´չ ոք քեզ պես էդքան սիրուն չի: Առավոտյան տասնմեկն էր… Հեռախոսի զանգից արթնացա…
–
Արմին,
չես
իմացե՞լ…
Առաջին վայրկյանների արձագանքիցս ոչինչ չեմ հիշում: Զանգողը համակուր- սեցիս էր, ում գիրքն արդեն մտքումս մոտդ էինք բերել… Հետո հենց նա էլ պատմեց, որ անբնական հեծկլտոցով մրմնջացել եմ՝ «չեմ ուզում…»: Քեզ ինձնից բաց թողնել չէի ուզում: Ահ-ազդակ էր: Մեկը փորձում էր սրտիցս մի մեծ կտոր պոկել-տանել, մեկն իմ կյանքի լավագույն տարիներն էր ուզում ինձնից խլել… Ու ես պայքարում էի՝ հասկանալով, որ արդեն խլել է: Երանի՜ առավոտվա զանգդ չլիներ, Արթո´ւր…
Մարմինս կրկնակի շոկի մեջ էր . քսան տարի առաջ՝ նույն օրը, դարձյալ առա- վոտյան լսեցի մի հեռախոսազանգ… Չգիտեմ ով էր զանգողը, բայց հասկացա, որ… հայրս մահացավ… Մտքերիս հեռուներից էս տողերը եկան .
«Ինձ թվաց, թե մի անգամ էլ ես թաղեցի ձիուս… այցի եկա ես այն լեռանն, ուր ննջում է իմ ձին, ձորում ճերմակ վրեժ դառած վրնջում է իմ ձին…»:
Գուցե Սահյանն այս տողերը մի բարակիրան աղջկա պարանոցի՞ն էր շաղել, բայց ես ուրիշ նժույգներ էի թաղում այդ օրը՝ նույն լեռան ստորոտին… Ու լեռը խրվել էր կոկորդիս, հրաբուխ դարձած նեղում էր ճակատս, հրաբուխը սառույցներս էր վառում: ձիս վրնջում էր: Ցամաքած բառերով դողում էի շարականը շուրթերին սառած աղոթվորի նման, ամսամուտից վախեցող վերջին օրվա վերջին ժամի նման, աղոտալույսն ատող անքուն բուի նման: Մի անմահություն կար վրադ: Ինձ թվում էր՝ չես գնալու . ջրերի վրայով էր քայլում գրականությունդ և ժամանակի ալեշառաչ փոթորիկներ էր սաստում: Չէր ճկվում գիրդ, ու դու չէիր ճկվում:
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «Литрес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.




