- -
- 100%
- +
ներկան
ու
տվյալ
պահը,
կարող
եմ
ասել,
որ
ավելի
քան
գիտակցել
եմ
այդ
պար- գևի հարգն ու գինը:
Ռուբեն Հովսեփյանի դուստր Լիլիթը զրույցի մեջ հիշեց . հիվանդանոցում հայրն ասել է, թե ուզում է «Կանանց բաղնիք» վերնագրով պատմվածք գրել… այդպես էլ չգրեց… Լռեցինք, լռությունը մեր փրկությունն էր: Այդ օրն անցավ, էլի օրեր, իսկ վեր- նագիրն ինձ հանգիստ չէր տալիս, մինչև այն պահը, երբ հիշեցի, թե ինչպես Հով- սեփյանը մի անգամ ասաց . «Մեր կենսագրությունների մեջ այնքան նմանություն կա . երկուսս էլ գավառական քաղաքում ենք մեծացել, երկուսիս հայրերն էլ մշա- կույթի տան տնօրեն են եղել ու հյուրընկալել արվեստի մարդկանց…», դադար տվեց ու միայն իրեն հատուկ մեղմ ժպիտով համեմելով՝ եզրափակեց . «Գավառական քաղաքը մի ուրիշ բան է…»: Հասկացա, որ գրելու եմ իմ քաղաքի բաղնիքի մասին, որը, իհարկե, ոչնչով նման չի լինի նրա «Կանանց բաղնիքին», վերնագիրն էլ այլ կլինի, բայց քանի որ «Գավառական քաղաքը մի ուրիշ բան է…», պատմվածքս կդառնա խոնարհում Ռուբեն Հովսեփյանի հիշատակին:
քԱղԱքԱՅիՆ
ԲԱղՆիք
Մինչև կկառուցվեր քաղաքային բաղնիքը, լողանալը ամեն մեկի շատ անձնական գործն էր: Բոլորն այդ շատ կարևոր գործն անում էին տանը, և ո՞ւմ մտքով կանց- ներ հետաքրքրվել՝ Նիկոլի ժամանակներից մնացած փայտե՞, թե՞ ունիվերմագից գնված ալյումինե տաշտում է լողանում հարևանդ, ամեն շաբա՞թ է նա լողանում, թե՞ ամիսը մեկ, ովքե՞ր են առաջին լողացողները . թե կեսուր-կեսրարն են՝ տան ան- դամներից ամեն մեկն իրեն վայել տեղում է, ու եթե կեսուրի մեջքը հարսն է քիսա- յում, ուրեմն այդ տնից աղջիկ կարելի է տանել կամ աղջիկ տալ… Ոչ մեկի մտքով էլ չէր անցնում իմանալ այդ ամենը, բայց երբ աղջիկ տանելու կամ աղջիկ տալու հարց էր լինում, պարզվում էր՝ գոնե մի երկուսը լավ էլ տեղյակ են ապագա խնամի- ների շատ անձնական ջրային մարաթոնի մանրամասներին… Կամ ո՞ւմ գործն էր, թե պատկից հարևանիդ ներքնաշորն ինչ որակ ունի ու մաշվածության ինչ աստի- ճանի վրա է գտնվում: Բայց քանի որ արդեն հիշատակված ունիվերմագի գալան- տերեայի բաժնի Հայկուշի լեզուն իրենից առաջ էր վազում, գոնե որոշ կանանց սերը ժանեկազարդ կրծկալների նկատմամբ մի մեծ գաղտնիք չէր…
Երբ քաղաքի՝ ձորը տանող թաղամասի կենտրոնում մի տեսակ աննկատելի վեր բարձրացավ միհարկանի շենքն ու նույնքան էլ անսպասելի դռան վրա հայտնվեց
«Քաղաքային բաղնիք» գրությունը, այդ նույն քաղաքի՝ փոքրիկ, գավառական քա- ղաքի, որտեղ ամեն մեկը ամեն ինչ գիտեր մյուսի մասին ու իրականում չգիտեր ոչինչ, որտեղ դուռը դռանը կպած ապրող հարևանները կամ պիտի բարիդրացիու- թյան կանոնները պահեին, կամ ստիպված նույնիսկ տունը ծախեին-գնային, ուրեմն այդ քաղաքի կյանքը փոխվեց: Սկզբում աչքի համար անտեսանելի՝ ինչպես աննկատ
վեր բարձրացավ բաղնիքի շենքը, վարվելակարգով: Հետո՝ արդեն սովորությունից էլ ավելի պարտադիր դարձած չգրված օրենքներով:
Բաղնիքի նախագիծը նույնքան պարզ ու խորամիտ էր, որքան քաղաքի կյանքը: Մուտքից ներս մտնողն անմիջապես հայտնվում էր ընդարձակ նախասրահում, որի դեմդիմաց երկու դռները կանանց ու տղամարդկանց ընդհանուր սրահներ էին տա- նում: Աջ ու ձախ կողմերում առանձին խցիկներն էին՝ «նոմերները», ամեն կողմում՝ հինգ դուռ: Մուտքից ձախ՝ բուֆետն էր: Սկզբնական շրջանում կոնֆետ-լիմոնադ- բուլկի տեսականիով, բայց երկու շաբաթ պահանջվեց, որպեսզի բուլկին տեսակա- նուց հանվի՝ առնող չկար, ինչի մասին ղեկավարությանը տեղյակ պահեց բուֆետի աշխատող Լուսիկը: Սոցապ բաժնի գլխավոր ու միակ մասնագետ Պետրոսն իզուր էր թափ տալիս լղարիկ տեղեկատուն ու փորձում Լուսիկին բացատրել, որ բուլկին լիմոնադի ու կոնֆետեղենի հետ հաստատվել է ամենավերևներում, ինչին բաժնի՝ քառորդ դար անփոխարինելի պետ փահլևանենց Միսակը կարճ հակադարձեց .
«Մեր քաղաքի կնիկները բուլկի չե՞ն կարող թխել»: Իսկ Լուսիկն ավելացրեց . «Էրե- խեքն էլ ուզեն՝ մայրերը չեն առնի, խաղք-խայտառակ կլինեն, ուրեմն տանը խմոր անող չկա»: Ու Պետրոսը տեղեկատուն թաքցրեց դարակի խորքում:
Մուտքից աջ՝ պատի երկայնքով, փայտե երկար նստարանն էր, որտեղ նստում էին կա՛մ «նոմերի» իրենց հերթին, կա՛մ արդեն լողացած ու դեռ լողացողներին սպա- սող հաճախորդները:
Նախասրահի տիրուհին Լուսիկն էր, որ կոնֆետ-լիմոնադից բացի, տոմսերն էր վաճառում ու նախապես հերթագրում «նոմերի» համար:
Լուսիկը… սպիտակ ու կլոր: Մաշկն այնքան ճերմակ, որ թխահեր կանայք չարախոսում էին, թե «ես էլ որ ամբողջ օրը բուֆետում նստեմ, արևի երես չտես- նեմ…»: Լուսիկը առաջինն էր մտնում բաղնիք ու վերջինը դուրս գալիս: Աշխա- տանքային ժամին, ասում են, երկու անգամ է դուրս եկել շենքից: Առաջինը՝ չվա- ճառվող բուլկու առիթով գնացել էր գործկոմ: Երկրորդ անգամ՝ մայրը փողոցում ընկել էր ու սրտին ստիպել էր այնքան ժամանակ խփել, մինչև Լուսիկը գար-հասներ ու իր ձեռքերով փակեր մոր աչքերը: Տղայի առաջին ու վերջին զանգին ամուս- նուն էր ուղարկել, իսկ ծնողական ժողովներին գնալու կարիք չկար՝ բոլոր ուսուցիչ- ուսուցչուհիներն իրենց ոտքով էին գալիս նրա մոտ: Ինքն էլ նստած պատուհան- ցուցափեղկի առաջ՝ դիմավորում էր բոլորին: Նստած, որովհետև այնպես էր դասա- վորել, որ կոնֆետ-լիմոնադը մշտապես ձեռքի տակ էին, հենց պակասեր՝ կաթսա- յատնից կհայտնվեր Խաչիկը, որ, չգիտես ինչպես, բայց զգում էր ու հայտնվում ճիշտ ժամանակին, բուֆետի կողքի խորդանոցից բերում էր լիմոնադի հերթական արկղն ու դնում կնոջ կողքին՝ դատարկված արկղի փոխարեն: Այդ նստած-անշարժությունն էր, որ Լուսիկի համար դարձել էր հարյուրքսան կիլոգրամ, համենայնդեպս, Լու- սիկն ինքն էր այդպես հավատացնում, ու քանի որ նրան ուտելիս երբևէ տեսնող չեղավ, կարող էր ասել, որ կյանքը սոված անցավ բուֆետի չորս պատերի մեջ:
Լուսիկը բուֆետում աշխատել էր առաջին օրվանից ու չար լեզուների պնդմամբ՝
ինքն էլ հաստատել էր բաղնիքի չգրված օրենքները: «Նոմերները» միայն ընտանի-
քավորների համար էին: «Նոմերում» լողանալու կարգն էլ հաստատուն էր՝ նախ մտնում են տղամարդիկ՝ հայր-որդիներ, հետո՝ մայր-աղջիկներ և աղջկա կարգա- վիճակ ունեցող ամուսնու չամուսնացած քույրերը: Սա այն ընտանիքների համար, որտեղ կեսուր-կեսրար չկա: Կեսուր-կեսրարով ընտանիքներում կեսուրը հարսների ու աղջիկ թոռների հետ ընդհանուր սրահում է լողանում: Նույնը և կեսրարը՝ տան արական կազմի հետ: Չամուսնացած աղջիկների՝ ընկերուհիներով «նոմերում» լո- ղանալուն քաղաքում խեթ էին նայում, եթե նման փորձ արվեր՝ Լուսիկն անպայ- ման նրանց կքշեր ընդհանուր սրահ, առանց բացատրության: Եվ չամուսնացած աղջիկները, ամեն անգամ մտնելով մեծ սրահը, տղայատեր մայրերի քննող հայացք- ների տակ շտապում էին թաքնվել սրահի երկու կողմում փոքրիկ քառակուսիների բաժանված ցնցուղ-լողարաններում՝ գոլորշու քուլաների մեջ:
Սրահի մեջտեղում քարե հսկայական գուռն էր՝ մեջը քլթքլթացող ջրով, գուռը շրջանակող քարե ցածրիկ նստարանների վրա բազմում էին տարեց կանայք ու արդեն լավ լողացած-քիսայված՝ տաք ջրի զննում կատարելու համար թասերով մո- տեցող միջին տարիքի կանանց, ու քանի որ բոլորին էլ լավ էին ճանաչում՝ նրանց խոսակցության նյութն անսպառ էր:
Բաղնիքի չգրված օրենքներից էր լողանալուց հետո անպայման լիմոնադ խմե- լը: Լիմոնադը քաղաքի հպարտություններից մեկն էր . դյուշես տանձի անկրկնելի համով, քիթը մխացնող բուրավետ գազով ու միշտ պաղ, անգամ ամռան կեսօրին: Հաստ, բազմակող ապակուց բաժակները երկու տեսակ էին՝ մեծ ու փոքր: Ու տան փոքրերը գիտեին՝ իրենցը փոքր բաժակն է ու մտքներով անգամ չէր անցնի ձեռքը մեկնել մեծին: Ջրից խուսափող քանի՜ երեխա բաղնիք էր գալիս այդ փոքրիկ բաժակ լիմոնադի համար, թեև տանը մի ամբողջ շիշ կարող էր խմել: Լուսիկը գիտեր այդ մասին ու հերթական բաժակը մեկնելով մոր անխնա ձեռքով քիսայված, կարմրած- փայլող դեմքով երեխային՝ այնպիսի բավականություն էր ստանում, ասես ինքն էր սարքել այդ խմիչքն ու ոչ թե քաղաքում հայտնի Մեծանովենց տղան, ում անունով էլ ասում էին «Վաղարշի լիմոնադը»:
Լուսիկը բոլոր լողացողներին գիտեր անունով, նրանց լողանալու օր ու ժամով, ամեն մեկի հետ կապված հայտնի ու անհայտ պատմություններով, բայց կարո- ղանում էր բոլորին նույնաչափն ժպիտով դիմավորել ու ճանապարհել, թեև հատուկ վերաբերմունք ուներ մի քանի ընտանիքի նկատմամբ: Ու քանի որ այդ վերաբեր- մունքը չէր արտահայտվում որևէ կերպ, դժվար էր կռահել՝ թեյավճա՞րը, թե՞ ամե- նաթանկ շոկոլադե սալիկի գնումն էր իրական պատճառը: Ամուսնուն որ հարցնեին, գուցե և ասեր, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում նրան հարցնել:
Բանկի կառավարիչ Արշակի, նրա կնոջ՝ Հասմիկի, նրանց Աշոտ տղայի ու Վար- սինե աղջկա լողանալու օրը ամեն չորեքշաբթի՝ ժամը վեցից ութն էր: Հարգում էր Լուսիկը Արշակին՝ լուրջ, ծանրումեծ, իսկ այն օրվանից, երբ Լուսիկի տղան աշխա- տանքի անցավ բանկում, Արշակը դարձավ նրա աստվածը: Հասմիկին Լուսիկը ոչ հարգում էր, ոչ չէր հարգում, բայց իր ժպիտից նրան բաժին հանում էր, իսկ ամեն անգամ հիշում, որ նա հարևան շրջանից է ու այդպես էլ քաղաքին չմերվեց: Եթե
Խաչիկի մտքով անցներ ու հարցներ Արշակի ընտանիքի մասին, Լուսիկը գուցե ինչ-որ բան պատմեր՝ շատ աննշան, փոքրիկ մանրամասներ, բայց այդքանն էլ բավական կլիներ, որպեսզի Խաչիկը հասկանար, որ Արշակի տեղը-տեղին, չափած-ձևած ընտանիքը խնամված երեխաներով, բաղնիքի կաշվե բարձրորակ ճամպրուկով, չինական սրբիչներով ու թանկանոց օճառներով (սրբիչ-օճառների մասին խցիկը մաքրող Օսանն էր ասել), ու այն ամենը, ինչով հիանում էր իր շարմաղ Լուսիկը, դրսի աչքի համար է, իսկ ներսում… ի՞նչ իմանաս: Դրան, իհարկե, Լուսիկը կպատաս- խաներ, որ քաղաքի ցանկացած կին կուզենար տանը նստած ուտեր-վայելեր Արշակի պես տղամարդու վաստակածը, որը, ի դեպ, նա տուն էր բերում մինչև վերջին կոպեկը: Ինչին Խաչիկն անպայման կառարկեր ու կհիշեր, որ Արշակը, ինչ խոսք, լավ է տուն պահում, բայց մի ընկեր չունի, ում հետ մտնի Գուրգենի գինե- տունն ու մի բաժակ խմի:
Լուսիկին հատկապես հուզում էր այն պահը, երբ Արշակը շոկոլադի ամենամեծ սալիկը իրենից գնում ու տալիս էր Հասմիկին: Ի՜նչ փառահեղ տեսք ուներ նա այդ պահին՝ առանց նայելու ձեռքը ետ էր տանում, ու կինը, վերցնելով շոկոլադը, ժպտում էր: Արշակը չէր տեսնում, բայց Լուսիկը վաղո՜ւց էր չափել այդ հնազանդ շնորհա- կալ ժպիտի խորքը…
Քաղաքում այս անգամ էլ լուրը ծնվելուն պես դարձավ քաղաքի սեփականու- թյունը: Արշակի կնոջը Արշակի քույրը բռնեցրել է սիրեկանի հետ: Արշակը գործուղ- ման է եղել, աշնան գիշերը տաք է եղել: Հասմիկը ութ տարեկան աղջկան ու վեց տարեկան տղային քնեցրել, դուռը վրաները փակել ու իրենց այգին է դուրս եկել: Որտեղ նրան է սպասել… մնացածը ասում էին շշուկով, ու հազիվ լսվող բառա- կըտորներն էին մատնում, որ Հասմիկին այգում սպասողը երկու ամսից պիտի ամուս- նանար ու նշանի մատանին գոնե մատից հաներ, երբ ուրիշի այգին էր մտնում: Հաջորդ երկու օրը Արշակի քույրը ինչքան էլ համոզեր, որ պատահաբար է էդ կող- մերով անցել, ո՞վ կհավատար, որ գիշերվա կեսին… մարդուն ու կեսուր-կեսրարին տունը թողած… Ուրեմն՝ այդ հանդիպումը առաջինը չէր, ու մինչև Արշակի քրոջ ականջին հասնելը ինչ-որ մեկի աչքին երևացել է…
Արշակը գործուղումից վերադարձավ: Քաղաքը շունչը պահեց: Հաջորդ առավոտ, ինչպես միշտ, Արշակը տնից դուրս եկավ ու իր սովորական ժամին մտավ իր աշ- խատասենյակը: Քաղաքը հասկացավ, որ պիտի սպասի:
Լուսիկն էլ էր սպասում: Առավոտից տեղը չէր գտնում, մի բաժակ կոտրեց, խնա- մի Նազիկի ռուբլու մանրը սխալ տվեց, տնից բերած ճաշը մնաց-թթվեց… Արշակի ընտանիքը այդ չորեքշաբթի լողանալու չեկավ:
Քաղաքը մոլորվել-մնացել էր . չգիտեր ինչ խոսեր ու ինչպես բամբասեր: Ար- շակի քույրը, որ առաջին երկու օրը արժող-չարժողին համոզում էր, որ միամիտ- պատահական էր էդ կողմերով անցել, երրորդ օրը ջուրն առավ բերանն ու լռեց:
Կիրակին գժական օր է բաղնիքի համար, քանի որ երկուշաբթին սանիտարա- կան օր էր՝ նախորդ շաբաթ ով չէր հասցրել, կիրակի անպայման պիտի լողանար .
մեկ էլ տեսար՝ քաղաքում խոսքը տարածվեց, հետո ինչքան պիտի լողանաս, որ մեկ անգամ անլվա մնալուդ հիշողությունը մաքրես…
Կիրակին նաև կանանց ընդհանուր սրահում մշտական երկու հաճախորդների՝ Խաթունի ու Վարդուհու լողանալու օրն է: Վարդուհին բաղնիք է գալիս կեսօրին, մտնում ընդհանուր սրահն ու այնտեղից դուրս է գալիս օրվա վերջում՝ բաղնիքը փակելուց մի քանի րոպե առաջ: Գալիս է իր բոխչայով, որի մեջ սպիտակեղենի, լողանալու պարագաների կողքին առանձին, յուղաթղթի մեջ փաթաթված տնա- կան հալվան է: Վարդուհու մարմինը ժամանակին թեև թխահեր, բայց հարթ ու մաքուր, փափուկ կորագծերով է եղել, դեմքը ժամանակին ու հիմա էլ՝ ծաղկատար: Վարդուհին չամուսնացավ: Ջահել տղաները նրա դեմքի սպիացած կոշտերն էին տեսնում: Իսկ մարմինը՝ բաղնիքում լողացող կանայք, ու նախանձկոտ ախ էին քաշում: Մի անգամ այդ կանանցից մեկը եղբորը համոզեց գոնե մեկ անգամ հան- դիպել աղջկան՝ նախապես ամենայն մանրամասնությամբ նկարագրելով նրա գայթակղիչ մարմնամասերը: Ջահելը, ասում են, մոտեցել է քաղաքային այգու նստարանին, բայց երկու քայլ էր մնացել՝ շրջվել-հեռացել է: Վարդուհին հանգիստ ելել է տեղից, տուն է գնացել: Ու միայն եղբոր կինն է լսել, թե ինչպես ամբողջ գիշեր ծեծված մի շնիկ վնգստացել է՝ պատուհանի տա՞կ, թե՞ կողքի սենյակում: Այդ գի- շերից հետո Վարդուհու մարմինը սկսեց չորանալ, ու հիմա՝ երեսուն թե քանի տա- րի անց, մնացել է կաշին ու ոսկորը: Վարդուհին իր մշտական տեղն ուներ գուռի կողքին ու եղավ ժամանակ, երբ ինքը տանը ծանր թոքաբորբ էր տանում, իսկ բաղնիքի իր նստարանին այդպես էլ նստող չեղավ:
Վարդուհու կողքի նստարանը Խաթունինն էր: Խաթունը… քաղաքի աչքն ու
ականջը: Միսը՝ տեղը, յուղը՝ տեղը, ոսկորը՝ տեղը: Ցածրիկ նստարանին նստած թե կանգնած՝ տաք ջուրը վրան լցնելիս՝ համաչափ գեր մարմինը հպարտորեն ձիգ- ուղիղ պահող: Վեհատես դեմքի վրա միայն կորնթարդ քիթն էր խախտում դեմքի տիրուհու ներաշխարհի ներդաշնակությունը, բայց տարիներն ու այդ տարիների մեջ ընտանիքի մեծացող թվաքանակն այդ քիթը մարդկանց աչքին սովորական դարձրին: Խաթունի ընտանիքը մեծ էր՝ երեք տղա, երեք աղջիկ: Բոլորին պատվով ամուսնացրած, լիքը թոռների տեր: Գալիս էր երեք հարսի ու աղջիկ թոռների հետ, նստում գուռի կողքի իր նստարանին ու աչալուրջ հետևում՝ հարսները հանկարծ սխալ թույլ չտան, քիսայվելուց առաջ հանկարծ աղջիկներին չօճառեն ու մազերը լվանալուց հետո անպայման իր ձեռքով սարքած եղինջի ու անանուխի թուրմով նրանց երկար ու սև մազերը շփեն: Բոլորը հերթով լողանում, դուրս էին գնում, իսկ ինքը գոլորշուց այնքան էր փափկում, որ վերջում մնացած մեծ թոռ Անուշիկը հեշտ- հանգիստ տրորում էր տատի հարթ ու փայլող մեջքն ու չսպասելով տատի հայաց- քին՝ կարմրացնում էր նաև Վարդուհու մեջքը:
Հետո Անուշիկն էլ էր գնում, ու մաքրությունից պլպլացող գիրգ Խաթունն ու չո- րացած Վարդուհին շարունակում էին իրենց խոսք-զրույցը՝ այն ընդմիջելով գուռից վերցրած համարյա եռացող ջուրը վրաները լցնելով:
Արշակի ընտանիքի՝ բաղնիք չեկած չորեքշաբթիին հաջորդեց կիրակին: Այդ կի- րակի էր, որ բաղնիք եկավ Հասմիկը: Մենակ: Ընդհանուր սրահի տոմս վերցրեց: Նկատելու չտվեց Լուսիկի անսովոր ժպիտն ու մտավ ընդհանուր սրահի հանդեր- ձարանը: Պահարանները զբաղված էին: Բոլորը: Իրենից առաջ Մադաթովենց հարսն էր սպասում՝ երկվորյակ աղջիկների հետ: Նա չտեսնելու տվեց Հասմիկին, թեև մի ամիս չկար, որ ծանոթներից մեկի նոր մայրացած հարսի բարձին միասին էին եղել, սեղանի մոտ կողք կողքի նստել ու լա՜վ էլ բամբասվել էին: Հասմիկը ճամպրուկը դրեց փայտե նստարանին, սկսեց ուսումնասիրել հանդերձարանը, ուր առաջին անգամ էր ոտք դրել: Ընդարձակ, երկարուկ սենյակում կողք կողքի, մինչև առաս- տաղ հասնող հիսունի չափ փայտե պահարաններ էին, որոնց առջև, էլի փայտե, երկար ու չընդմիջվող նստարանն էր: Նստարանի տակ լողացողների կոշիկներն էին, իսկ դռները, Հասմիկը հոնքերը վեր հանեց, փակվում էին ընդամենը փայտե սողնակով: Բացվեց լողասրահի դուռն ու տաք գոլորշիով պարուրված, դուրս եկած կինը գրկի աղջնակին հասցրեց-դրեց նստարանին, բացեց պահարանի դուռն ու խավավոր սրբիչը հանելով՝ սկսեց չորացնել դեռահաս մարմինը: Մի պահ շրջվեց, ասես աչքերին չհավատալով՝ տեսավ Հասմիկին, հետո Մադաթովենց հարսին, ու քանի որ արագ կողմնորոշվեց՝ չբարևեց նրանցից ոչ մեկին, շրջվեց ու կրկնա- պատկված ուժով սկսեց սրբել աղջկան: Ներս մտավ Օսանը: Մինչ Մադաթովենց հարսը կխոսեր, Հասմիկը փողը դրեց գրպանը՝ Օսանը գնաց, բացեց հանդերձա- րանի ամենահեռավոր պահարանի դուռը, համարյա կիսախավարի մեջ: Հասմիկը լսեց հերթը կորցրածի ֆշշոցն ու տեսավ աղջնակին չորացնող կնոջ թթու քմծիծաղը…
Անգամ ամռանը հանդերձարանում պաղ էր՝ ցեմենտե հատակից վեր բարձ-
րացող սառնությամբ: Լողասրահի դուռը ամեն անգամ բացվելիս՝ տաք գոլորշու հերթական ամպը գալիս պարուրում էր հանվող-հագնվողներին: Հասմիկը՝ դեռ անսովոր միջավայրին, սկզբում հանեց կոշիկները, մինչև լրիվ մերկանալը ոտքերը սառույց դարձան: Ճամպրուկից հանեց լողանալու պարագաներն ու խոր շունչ քա- շեց՝ մինչև պահարանի դուռը փայտե սողնակով փակելն ու առաջին քայլն անելը դեպի լողասրահ, իսկ ներսում արդեն գիտեին, որ նա այստեղ է:
Ներսում երբ բոլորն իմացան, որ Հասմիկը եկել է, մենակ է եկել ու ընդհանուր սրահում է ուզում լողանալ, մի պահ շփոթվեցին: Շփոթված իրար նայեցին… ո՞վ ինչ կասի կամ կանի: Միջին տարիքի կանայք, որ դեռ կեսուր դառնալ չէին հասցրել, խոսքները մեկ արած հայացքներն ուղղեցին սրահի մեջտեղում նստածներին ու առաջին հերթին՝ Վարդուհի-Խաթուն սիամական զույգին: Զույգը, ինչպես երբեք, զգաց պահի լրջությունը, գիտակցեց, որ քաղաքի հաստատուն կենսակերպի ու բա- րոյական նկարագրի համար որքան կարևոր է իրենց վերաբերմունքը: Էլ ուրիշ ո՞վ, եթե ոչ Վարդուհին՝ երբևէ տղամարդու ձեռք չդիպած իր կուսական մարմնով և մարդ- կանց ու աստծու առաջ մեկ տղամարդու իմացությամբ իմաստնացած Խաթունը պի- տի րոպեներ անց որոշեին Հասմիկի, ասել է թե՝ քաղաքի հետագա ճակատագիրը:
– Թող ներս գա, եռացած ջուրը շփեմ անամոթ ջանին՝ տեսնեմ ո՞նց է ներս գա- լիս,– գուժեց Խաթունը կիսաձայն, բայց լսեցին բոլորը:
Վարդուհին լուռ մնաց . համաձայնվե՞ց…
Հասմիկը ներս մտավ: Լռությունը թանձրացավ թաց ու սպասվող տեսարանից սարսռած կանացի մերկությունների վրա:
Խաթունը ձեռքի թասը այն է՝ մտցնելու էր գուռի մեջ՝ ձեռքը մնաց օդում կախված: Վարդուհին շունչը պահեց՝ շեմին արձանացածը ինքը չէ՞ր, իր մարմի՞նը տեսավ՝ հեռավոր օրերի ծաղկուն մարմինը…
Ու հանկարծ բոլորը հիշեցին, նո՛ր հիշեցին, որ Արշակը Հասմիկից մեծ է տասնը- հինգ տարով: Նո՛ր տեսան, որ Արշակը ճաղատ է, կարճ ոտքերի վրա կլորիկ փորը հազիվ պահող… Որ երբեք չի ժպտում ու թեև բոլոր հարսանիքներին գնում ու լավ փող է տալիս նորապսակներին, բայց երբևէ ձեռքերը վեր չի պարզել, կնոջն առաջ չի բերել ու չի պարել նրա հետ… Հետո տեսան այն մեկին, որը թեև երկու ամիս հետո պիտի ամուսնանա ու ձեռքին էլ նշանի մատանի է, բայց ջահել է, ամուր ձեռ- քերով ու երկար ոտքերով, որ այնպես է ծիծաղում՝ ձայնը հարևան փողոցում են լսում, որ մոտոցիկլը գժի պես է փողոցներում քշում ու թաղի երեխաների անկեղծ ուրախությունն է:
Հասմիկը շեմից առաջ եկավ: Խաթունի՝ օդում կախված թասը շրմփաց եռման ջրի մեջ:
Վարդուհու կողքով էր անցնում՝ լսեց նրա մրմունջը .
– Նխշա՜ծ է շան աղջիկը…
Հասմիկը գնաց թաքնվեց ցնցուղներից մեկի գոլորշիներում:
Էլ Արշակը բաղնիք չեկավ: Տան կողքին շինարարություն սկսեց, իմացան՝ բաղ- նիք է լինելու:
Ով է եղել քաղաքային բաղնիքի առաջին հաճախորդը՝ այդպես էլ անհայտ մնաց, բայց որ քաղաքում առաջին սեփական բաղնիքը սարքեց Արշակը՝ դեռ հիշողներ կան:
ԱրԹՈՒր
ՀԱՅրԱՊետՅԱՆ
Գրող, նախկին ուսանող
Էն գրողի տարած ժամանակը գնում էր, ու ես չէի հասցնում որսալ: Մտածում էի՝ միշտ լինելու է հույսը, որով մենք ապրելու ենք: Հիմա հույսն էլ կորավ…
Վարպետի գրիչը լռեց, հայացքը մնաց, որը երբևէ չտրտնջաց ու չբողոքեց, այլ հակառակը, երբ մենք էինք տրտնջում, օրինակ էր բերում իր ապրած կյանքից, ու հասկանում էիր, որ պատճառներ պետք չէ գտնել, ոչ էլ պետք է մեր գլխին փորձու- թյուններ հավաքել, որ հետո հաղթահարելու կարիք ու ցանկություն լինի…
Վերից այժմ ձայն է տալիս, հետևում, որ չլինի թե սխալվենք, թեև իր համեստ մեծությամբ նա մեզ էլ սովորեցրեց իր համեստությամբ ապրելու օրինակով: Մի տեսակ դատարկվել է ներսս, մի պահ անգամ ուղեղս է անջատվում: Դուրս եմ գա- լիս, ճանապարհ բռնում դեպի Բաղրամյան ՀԳՄ, հետո ճանապարհս փոխում եմ, հետ գալիս: Երազում տեսնում եմ՝ ծիծաղում է… Հասկանում եմ մի բան, որ չպետք է խեղճանալ, որ իրավունք չունենք խեղճանալու, որովհետև միշտ իր հայացքի խորությունն ասում էր՝ պետք է հաղթել, առաջ գնալ ու մնալ հավատարիմ սե- փական եսին:
Մի անգամ պատմվածք էի գրել: Կարդացի… լսեց: Հետո ոչինչ չասաց: Շատ էի նեղվել, պատեպատ էի զարկվում: Մի քանի օր հետո, երբ դասի էինք նստած, նայեց աչքերիս մեջ ու թե՝ «Արթո´ւր, դու քանի՞ անգամ ես բանտում եղել»: Ապշած նայեցի Վարպետին: Ո´չ մի… Հասկացա, որ դա այն խոսքն էր, որ պետք է լսեի օրեր առաջ: Կարճ, հանճարին հատուկ… Պատմվածքս դատապարտյալի մասին էր: Ողջ դասի ընթացքում նայում էր ինձ ու խոսում՝ «Աշխատեք ձեր տառն ու խոսքը ձեզ հարազատ մնան, ընթերցողին ո´չ էշի տեղ դրեք, ո´չ էլ գիտնականի, ընթերցողը պարտավոր չէ ձեր մտքի փիլիսոփայությունը հասկանալու»:
Օրերով կարող եմ խոսել Վարպետի մասին, բայց կուլ չի գնում բառը, որը, կո- կորդիս կանգնած, միտք է անում: Հիշողությունս կարոտի գույն ունի… Ման եմ գա- լիս ու աչքերս հեռուն պահած նայում եմ էն բարի աչքերով ու խոսուն հայացքով մարդուն, որ մեր ուժն էր ու հավատը: Հավատը մնաց… ուժը պակասեց…
Մի սովորական օր թուղթն ու գրիչը ձեռքս առա, գնացի Գրողների միություն . հարցազրույց էի ուզում անել: Նստել էինք Ռուբեն Հովսեփյանի առանձնասեյակում . ես ու համակուրսեցիս՝Արմինեն: Արմինեին նախապես զգուշացրել էի, որ խոսք

գցի, թե «Արթուրը եկել է, որ ձեզնից հարցազրույց առնի»: Երկա՜ր զրուցեցինք: Մտքում գլուխս տմբտմբացնելով համաձայնում էի թուղթը գրպանիցս դուրս քա- շել ու գրել: Այդ պահին վրա հասավ Արմինեն՝ «Պրն . Հովսեփյան, Արթուրը ուզում է հարցազրույց վերցնել ձեզնից»: Ներքին դողը չէր անցնում՝ դող, որ պատասխանա- տըվությունից էր բխում . գիտեի՝ ում հետ եմ խոսում, գիտեի՝ սպիտակ թղթի վրա ինչպես է պետք գրել Մեծի մասին: Պրն․ Հովսեփյանը չասաց, թե հարցազրույց չի տա, ասաց՝ «Թող մնա հետո»: Ներքին դողս անցավ:
Երբ մի չարագույժ օր Արմինեն զանգ տվեց, թե Պրն․ Հովսեփյանին հիվանդա- նոց են տարել, երկուսիս շնչառությունն էլ հեռախոսի միջից դադարեց դուրս գալ . պապանձվեցինք… Վազեցինք հիվանդանոց, հարկերով մեկ վերուվար էինք անում, իրար վրա գոռգոռում, դռնապանի վրա մուննաթ գալիս, մեկս մյուսին մեղադրում, թե որ շուտ իմանայինք, շուտ կգայինք (թե ասա՝ Արմինեն ինչ մեղք ուներ, որ ուշ էր իմացել, չհասկացա): Բայց այս ամենի մեջ անհանգստություն կար՝ անբացատ- րելի ու հանդուրժող: Վերակենդանացման բաժնում ասացին, որ Պրն․ Հովսեփյա- նի վիճակը լավ է: Սկսեցինք շնչել, արտաշնչել… Ուշ էր, թույլ չտվեցին ներս մտնել: Որոշեցինք, որ լույսը բացվելուն պես կգանք Վարպետին տեսության: Հաջորդ առավոտ գնացինք:
–
Չեք
փոխվել,
պարոն
Հովսեփյան,
լավ
եք… Քմծիծաղ տվեց, Մեծին հատուկ քմծիծաղ…
–
Ասում
են,
որ
չի կարելի
ծխել։ Այս
տարիքում,
որ
չծխեմ,
ի՞նչ
կփոխվի…
Կրկին քթի տակ ծիծաղեց: Հարցազրույցի մասին էլ էր երևի հիվանդանոցում հիշել․ երբ բուժող բժիշկը ներս մտավ, ասաց .
–
Արթուր,
գիտե՞ս
ինչ
կարգին
մասնագետ
է,
հարցազրույց
արա
հետը:
Անցան օրեր: Գրողների միությունում կրկին հանդիպեցինք Պրն․ Հովսեփյանին: Արմինեն ու ես, այն դուետը, որ կարծես վերջին տարիներին դարձել էր Վարպետի մշտական այցելուն: Արմինեն պետք է երկրից գնար: Չէր ուզում հրաժեշտ տալ… Ես էլ հազիվ էի արցունքներս զսպում: Պրն․ Հովսեփյանը լսեց, որ Արմինեն պետք է գնա երկրից, ցուցամատը սեղանին տմբտմբացնելով, խոսեց .
–
Մի
ընկեր
ունեի:
Տարիներ
առաջ,
երբ
ինքն
էլ
որոշեց
գնալ
դրսում
ապրելու,
մի բան ասացի նրան՝ եթե գնում ես, հետ ճանապարհ չունես: Եթե տեղից տեղ պետք
է գնաս ու այդպես էլ չգտնես քո բնակության տեղը, չեմ ուզի, որ գաղթականի կյանքով ապրես:
Դա եղավ մեր վերջին դասը Վարպետի հետ: Ինչքան էլ որ ուզում էինք գաղտնի նկարել, ձայնագրել նրան, չստացվեց: Աչքը մեզնից չէր կտրում: Իմ հարցազրույցը ամեն անգամ սկսվում էր, բայց չէր ավարտվում: Հիմա կարոտը մեջս հորդում է:
Չկա… ապրում ենք, հիշում, բայց մի կարևոր բան պակաս է… Մեր շնչառու- թյունը կարծես կանգ է առել, ու մեր սպասումներն անհետացել են… որովհետև չկա այն Բարի աչքերովը, ում խոսքն ու վաղվա մեր սպասումը պիտի ձուլվեին ու իրականություն դառնային:
Առավոտ էր… սևով սպիտակի վրա… Ուզում էի մեկին զանգ տալ, ով կհերքի լուրը: Զանգը գնաց…
–
Արմին, լսել ե՞ս…
Հեծկլտոցը
ծակեց
ականջս…
–
Վարպետը
չկա՜…
ԱրՄիՆե
ԲՈՅԱՋՅԱՆ
Գրող, նախկին ուսանող
սերՄը
Վարպետիս՝ Ռուբեն Հովսեփյանին
Երբ գրականություն մտնեք, թոթափեք ձեր ոտքերի փոշին։
– Ուզում եմ կնքահայրս լինեք, Պրն Հովսեփյան:
–
Շատ
կուզեի,
բայց
չեմ
կարող.
ինքս
մկրտված
չեմ:
Տխրեցի: Ուրիշ մեկը չկա´ր:
–
Բայց
ինչու՞
ես
քիթդ
կախել:
Ես
ավելի
լավ
«հայր»
եմ, ես գրական հայրդ եմ…
…Մի օր տպարանից զանգեցին ու ասացին, որ գրքիս առաջին օրինակն ար- դեն պատրաստ է: Սրտատրոփ գնացի, վերցրի ու հավաքեցի Վարպետի հեռա- խոսահամարը .
–
Պրն․
Հովսեփյան,
գրքիս
առաջին
օրինակը
պատրաստ
է,
ես
հե՛նց
այդ
առաջին օրինակն եմ ուզում ձեզ նվիրել, ե՞րբ կլինեք միությունում:
–
Երկու
ժամից
էնտեղ
կլինեմ,
արի,
Արմինե
ջան:
Ես արդեն կանգնած էի Բաղրամյան փողոցում: Առանց իմ կամքի քայլերս ինձ էդտեղ էին բերել: Երկու ժամ չթափառելու համար բարձրացա ընկերուհուս տուն՝ սրճելու: Գիրքս ցույց տվեցի, ընկերուհուս մայրն սկսեց համոզել, որ վաճառեմ իրեն:
–
Ուզում եմ
առաջին օրինակդ
ես
առնեմ:
–
Կներես,
բայց
առաջին
օրինակն
անգամ




